HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արեն Նազարյան

Արցախից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակները կտրամադրվեն դեկտեմբերից․ կվճարվի նաև հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների համար

Կառավարության այսօրվա նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը ներկայացրեց նախագիծ, ըստ որի՝ կարգավորվում է Արցախից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակների հարցը։

Ներկայացվող նախագծի նպատակը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի իրացման հստակեցումն է։ Նախագծով առաջարկվում է հաստատել առանձին ընթացակարգ, որով կսահմանվի փախստականի կարգավիճակ ունեցող անձի կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, նշանակելու, վերահաշվարկելու, տեսակը փոխելու, վճարելու և կենսաթոշակի գործ վարելու կարգի առանձնահատկությունները։ Որոշմամբ սահմանվում է, որ Կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 1864-Ն որոշմամբ ժամանակավոր պաշտպանության տակ վերցված փախստական ճանաչված անձը, որի կենսաթոշակի գործը առկա է ԼՂ-ի կենսաթոշակային բազայում, կարող է օրենքով կենսաթոշակ նշանակելու համար ներկայացնել առցանց դիմում մինչ 2024 թվականի հունիսի 1-ը։

Դիմումին որևէ փաստաթուղթ կցելու կարիք չի լինելու, բացառությամբ որոշ դեպքերի՝ մասնավորապես, երբ, օրինակ՝ անձի հաշմանդամության ժամկետը լրացել է և վերջինս ԼՂ-ում չի հասցրել անցնել բժշկասոցիալական փորձաքննություն, կամ անցել է, սակայն կենսաթոշակ ստանալու իրավունքը ԼՂ-ում չի իրացվել։ ԼՂ-ի բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու մարմնի տված տեղեկանքները հիմք են ընդունվելու հաշմանդամության կենսաթոշակ նշանակելու կամ կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու համար՝ անկախ բժշկասոցիալական փորձաքննության մասին տեղեկատվական բազաներում տվյալներ լինել-չլինելու հանգամանքից։ Անկախ դիմելու եղանակից՝ կենսաթոշակ նշանակելու դիմումը մինչև 2024 թվականի հունիսի 1-ը ներկայացնելու դեպքում կենսաթոշակի իրավունքը չի վերանայվում։ ԼՂ-ի կենսաթոշակային բազա ներառված կենսաթոշակի գործում առկա հաշվարկված ստաժը պահպանվում է նույնությամբ, և սա վերաբերում է Կենսաթոշակների մասին օրենքով նախատեսված բոլոր կենսաթոշակների տեսակներին։ Կենսաթոշակի չափը հաշվարկվում է ՀՀ օրենքով սահմանված կարգով, իսկ կենսաթոշակը նշանակվում է, կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվանից ոչ շուտ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից։ Նախագծով առաջարկվում է սահմանել առանձին ընթացակարգով կենսաթոշակի նշանակման վերջնաժամկետ մինչև 2028 թվականի դեկտեբերի 31-ը, որով կենսաթոշակի իրավունքը չի վերանայվի, այդուհանդերձ մինչև 2028 թվականը դիմելու դեպքում ստաժի վերահաշվարկ չի իրականացվի, սակայն 2028-ից հետո կենսաթոշակի նշանակման գործընթացը տեղի կունենա ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Եթե ԼՂ-ում կենսաթոշակ չի նշանակվել, ապա օրենքով կենսաթոշակ նշանակելու համար սահմանված եռամսյա ժամկետը կկիրառվի 2023 թվականի դեկտեմբերի 11-ից, իսկ կենսաթոշակ կնշանակվի իրավունք ձեռք բերելու օրվանից, բայց ոչ շուտ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից։ Օրինակ՝ եթե անձի 63 տարին լրացել է 2023-ի սեպտեմբերի 15-ին և նա դիմել է 2023 թվականի դեկտեմբերի 11-ից հաշված եռամսյա ժամկետում ապա նրան կենսաթոշակ կնշանակվի 2023 թվականի հոկտեմեբրի 1-ից։

Արցախից բռնի տեղահանված անձինք պետք է ներկայացնեն առցանց դիմում, որը երկու նպատակ ունի։ Անձը կարող է ինքը ընտրել այն բանկը, որից ցանկանում է ստանալ կենսաթոշակը։ Եթե անձը ԼՂ-ում բանկի միջոցով էր ստանում կենսաթոշակը, ապա այդ տեղեկատվությունը կօգտագործվի կենսաթոշակը փոխանցելու համար։ Կենսաթոշակ ստանալու համար անձը պետք է ունենա ՀՀ հաշվառում։ Իսկ այն անձինք, որոնց կենսաթոշակի իրավունքը նոր է առաջացել՝ ԼՂ-ում կամ բռնի տեղահանումից հետո, ապա իրենք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պետք է ներկայացնեն դիմում։

«Այս դեպքում էլ անկանխիկ վճարման կանոնները գործում են, և բոլորը, արդեն ենթադրվում է, որ ունեն բանկային քարտեր և այս առումով էլ խնդիրներ չեն առաջանա»,- հավելեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մեկնաբանություններ (12)

Անահիտ
Ամուսինս բանկային քարտ չունի, Արցախ բանկով էր ստանում թոշակը, հիմա ինչպե՞ս պետք է ստանա, իսկ ես ունեմ ուրիշ քարտեր, կարո՞ղ եմ ցանկացած քարտով ստանալ
MNACAKAN
Բարև ձեզ ոնց պիտի գրանցեմ
Արմինե
Ես ոչ նպաստ եմ ստացել ոչել թոշակ Ես երորդ կարգի հաշմանդամ եմ մեկել միայնակ մոր նպաստ եին ստանում 3 ամիս չեմ ստացել 2020թ արցախից տեղահանվել 1տարի թոշակ ստացել եմ արցախից քարով նոյեմբերի 28 կարգիս ժամանակը լրացնել էր փորձաքննություն անցած նորից երորդ կարգնշանակեցին
Անահիտ
Ես վորպես երեխաներս միակոմանիծնողազուրկ նպաստել ստանում մեկել փոքրիկ կաթի և մինչև 6տարեկանի նպաստ կստանամ
Վիոլետտաբբ
Բարև ձեց ես ամուսնալուծության նպաս էի ստանում 19000դ.կստանամ թե ոչ?ՀՀ ում։Արցախից եմ տեղահանված։
Рузанеа Авакян
Добрый день, а как будут выдаваться пенсии за октябрь, ноябрь и декабрь? Как пенсионерам жить без пенсии и на что? Если выдаваемая сумма на сегодняшний день не выдается нормально, люди живут на съемной жилплощади и не имеют уже средств к существования. Обратите внимание на инв 2 и 1 группы.
Համլետ
Բարև ձեզ հարցը վերաբերում է զինվորական կենսաթոշակային արդեն գրանցվել ենք ՀՀ ում երբ պիտի ստանանք հոկտեմբեր նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների կենսաթոշակները ու ինչ կարգով?
Սեդա
Չգիտեմ լավե թե վատ
Карина
Моя мама получала пенсию в Арцахе. С октября она не получает. Есть карта банковская Арцах банк. ,на неё она получала пенсию. Что теперь мы должны сделать. Как и документы мы должны предоставить куда? И где мы можем заполнить заявление онлайн?
Գայանե Տիգրանյան Կամոյի
Ես 3րդ կարգի հաշմանդամեմ
Լուսինե
Իսկ եթե ունեմ 7ամսական ՝ ապրիլի 21ին ծնված երեխա ,բայց Արցախում տրանսպորտի պատճառով փաստաթղթերը հանձնել ենք սեպտեմբերին , և ունեմ 4անչափահաս երեխանե ,արդյոք ես կստանամ և շնորհավորը, և որպես 4-րդ երեխայի գումարն ու տոկոսներ, և որպես 4 երեխաների նպաստը։
Հասմիկ
Զին. Թոշակ ստանում էի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter