HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Թոնլաբի մեկամյակի համերգը (լուսանկարներ)

Երաժշտություն ստեղծելը մեր կյանքի գործն է․ Tonelab

Tonelab-ը նշում է իր ստեղծման մեկամյակը։ Թոնլաբը անկախ երաժշտական ​​ստուդիա և դպրոց է Երևանում։

«Անցնող տարում մեզ հաջողվեց հիմնել մեր պատկերացրած երաժշտական ստուդիան, որը դարձավ տուն և ստեղծագործական տարածք 5 ռեզիդենտ խմբերի համար, ովքեր ակտիվ փորձեր են անում, ձայնագրում և համերգներ տալիս»,- նշում են հիմնադիրները։

Մեկ տարվա ընթացքում Թոնլաբը հյուրընկալել է ավելի քան 50 համերգ, այդ թվում` մի քանի բարեգործական համերգ Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին անհատական օգնություն տրամադրելու համար (9 համերգների ընթացքում 9 ընտանիքի համար հավաքվել է ընդհանուր 3 միլիոն 360 հազար դրամ)։

Մեկամյակի համերգին նվագում էին Ցայգ, Թմբաթա, Rozental, Կանգառ, Ուրու խմբերը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter