HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՆԳՆ ներկայացուցիչները մասնակցել են «ԵՄ-ի հետ վիզայի ազատականացման գործընթացի վրացական փորձի դիտարկում» աշխատաժողովին

Ապրիլի 8-ից 10-ը Վրաստանում տեղի է ունեցել «Եվրոպական Միության հետ վիզայի ազատականացման գործընթացի վրացական փորձի դիտարկում» աշխատաժողովը, որին մասնակցել են նաև ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը, ՆԳՆ ղեկավար կազմի ներկայացուցիչներ, Արդարադատության և Արտաքին գործերի նախարարությունների ու հասարակական ոլորտի ներկայացուցիչներ։ Հայտնում են ՆԳ նախարարությունից։

«Աշխատաժողովն իրականացվում էր «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի և «Բազմազգ Վրաստան» ՀԿ-ի հետ համագործակցությամբ՝ Հանուն ժողովրդավարության ազգային հիմնադրամի աջակցությամբ (NED)։

Միջոցառման առաջին օրը մասնակիցներն այցելել են Վրաստանի Հանրապետության Արդարադատության նախարարություն: Աշխատանքային հանդիպում են ունեցել Հանրային ծառայությունների զարգացման գործակալության և Միգրացիայի հարցերով պետական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ։

Քննարկվել են կենսաչափական փաստաթղթերի անվտանգությանը, անձնական տվյալների պաշտպանությանը, միգրացիայի և քաղաքացիների իրավունքների պաշտպանության ոլորտում օրենսդրական փոփոխություններին վերաբերող հարցեր։

Մասնակիցները Արդարադատության նախարարության Հանրային ծառայությունների պալատում ծանոթացել են կենսաչափական փաստաթղթերի թողարկման գործընթացին, ծառայությունների մատուցման միասնական համակարգին փաստաթղթերի շրջանառությանը տրամադրման գործընթացներին:

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են նաև ԵՄ հետ Վիզաների ազատականացման երկխոսության գործընթացի մեկնարկին եւ ընդհանուր պլանավորմանը, գործընթացի աշխատանքային հիմնական հարցերին ու մարտահրավերներին վերաբերող հարցեր, քննարկվել են օրինական և աշխատանքային միգրացիայի վրա վիզաների ազատականացման ազդեցությունը, օրենսդրական կարգավորումներն ու փոփոխությունները։

Աշխատաժողովի վերջին օրը մասնակիցները հանդիպել են Վրաստանի ՆԳՆ միգրացիոն վարչության աշխատակիցների հետ: Քննարկվել են սահմանների համալիր կառավարման, միգրացիոն հոսքերի կառավարման, ապաստանի և ռեադմիսիայի, անօրինական միգրացիայի կազմակերպման և թրաֆիքինգի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքերը»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter