HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավան գյուղի բնակիչը խեղդամահ է արել Երևանի բնակիչ 69-ամյա տղամարդուն

 ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ապրիլի 9-ին ահազանգել է Աշտարակ համայնքի Ավան բնակավայրի վարչական ղեկավարը և հայտնել, որ գյուղի 1-ին փողոցի տներից մեկում դիակ է հայտնաբերվել:

«Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը նշված տան նախասրահի հատակին հայտնաբերել է Երևան քաղաքի բնակիչ 69-ամյա Դալվորիկ Օսմանյանի դիակը՝ դեմքի և պարանոցի շրջանում բռնության հետքերով:

Արագածոտնի մարզային քննչական վարչությունում սպանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանության Աշտարակի բաժնի և Արագածոտնի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, 69-ամյա տղամարդուն ապօրինաբար կյանքից զրկելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալվել և Աշտարակի բաժին է տեղափոխվել Ավան գյուղի բնակիչ 63-ամյա տղամարդը:

Ապրիլի 10-ին ստացվել է դատաբժշկական փորձաքննության արդյունքը, ըստ որի՝ Դալվորիկ Օսմանյանի մահը շնչահեղծության հետևանք էր:

Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում ավանցի 63-ամյա տղամարդը խոստովանել է, որ ինքն է խեղդամահ արել 69-ամյա տղամարդուն:

Նա նույնաբովանդակ խոստովանական ցուցմունք է տվել նաև Արագածոտնի մարզային քննչական վարչությունում:

63-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

Նախաքննությունը շարունակվում է: Հանգամանքները պարզվում են»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter