HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում տիրող իրավիճակը շատ առումներով հիշեցնում է Ուկրաինան․ Վարդան Օսկանյան

Հայաստանում տիրող իրավիճակը շատ առումներով հիշեցնում է Ուկրաինան՝ երկու երկրների առաջնորդների ոչ կոմպետենտության աստիճանով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

«Մենք անցանք ուկրաինացման նման առաջին փուլը, երբ կորցրինք Լեռնային Ղարաբաղը, իսկ այժմ կանգնած ենք երկրորդ փուլ մտնելու շեմին ՝ հայկական տարածքի զգալի մասի պոտենցիալ կորստով։

44-օրյա պատերազմից, ինչպես և Ուկրաինայի պատերազմից կարելի էր խուսափել, բայց, ցավոք, երկու երկրներն էլ ղեկավարում են մարդիկ, որոնք պատկերացում չունեն դիվանագիտության և միջազգային քաղաքականության մասին:

Ստեղծված իրավիճակում պետք է դադարել գործել պատերազմի վախի ներքո և առաջնորդվել ազգային շահերով։ Միջազգային քաղաքականության մեջ դրանք կարելի է շտկել, բայց չի կարելի անտեսել։ Շահերի բախումը պետք է լուծել դիվանագիտությամբ։

Հենց ազգային շահերը հաշվի առնելով պետք է ամրապնդել գործող ռազմավարական դաշինքներն ու գործընկերությունը ուժային բոլոր գլոբալ կենտրոնների հետ»,- գրել է Օսկանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter