HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելի վրա հարձակումից հետո Իրանը փակել է իր օդանավակայանները. չեղարկվել են նաև Երևանից թռիչքները

Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքների ընդունումը։ Այդ մասին հայտնել է իրանական ISNA գործակալությունը։ Վերջինիս տվյալներով՝ թռիչքները կարող են վերսկսվել ապրիլի 15-ին՝ առավոտյան 06:00-ից, եթե սահմանափակումը չերկարաձգվի։

Նաև մինչև երկուշաբթի օրը չեղարկվել են Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայան, Շիրազի, Սպահանի, Բուշիրի և Իրանի արևմտյան մյուս քաղաքների օդանավակայանների աշխատանքը։

Իրանական հարձակման ֆոնին Իսրայելի, Հորդանանի և Իրաքի ավիացիոն իշխանությունները սահմանափակումներ էին մտցրել այդ երկրների օդային տարածքում քաղաքացիական ավիացիայի թռիչքների համար: Ապրիլի 14-ի առավոտյան սահմանափակումները հանվել էին։

Զվարթնոց օդանավակայանից դեպի Թեհրան այսօր երեք թռիչք կար, որոնք պետք է իրականացվեին ժամը 09:10-ին, 16:15-ին և 18:05-ին։ Բոլոր երեք թռիչքները, որոնցից երկուսը պետք է իրականացվեին իրանական ավիաընկերությունների կողմից, չեղարկվել են։

Լուսանկարը՝ IRNA գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter