HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևի վանքի շրջակայքում ստեղծվելու է նոր այգի

Տաթևի վանքի շրջակայքում մեկնարկել են նոր պտղատու այգու հիմնման աշխատանքները: Այգու ստեղծման բարեգործական ծրագիրն իրականացնում է Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը՝ նրա գործընկերների, համախոհների, բազմաթիվ անձանց մասնակցությամբ ու աջակցությամբ:

«Մենք ենք մեր սարերը» գործակալության հաղորդագրության համաձայն՝ բացի մրգատու ծառերից, այգում տնկվելու է նաև սոսի՝ Կենաց ծառ՝ որպես մեր ժողովրդի հավատի, հույսի և հարատևության խորհրդանիշ:

«Այսօր, երբ մեր գործակալության հիմնադիր Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում է, ավելի քան կարևոր է նրա գործի շարունակությունն  ու գաղափարների իրագործումը: Այգի հիմնելը Վարդանյանի համար միշտ եղել է բարիք ստեղծելու, նոր սկզբի խորհրդանիշ, այդ իսկ պատճառով նախաձեռնվեց այս ծրագիրը: Մենք կարևոր ենք համարում լայն մասնակցությունը, քանի որ սա ոչ միայն այգի հիմնելու ու ծառ տնկելու մասին է, այլև մեր յուրաքանչյուրիս զորակցությունը հայտնելու Բաքվի բանտում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանին և մեր բոլոր մյուս հայրենակիցներին»,- ասում է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության գործադիր տնօրեն Գրիգորի Մարտիրոսյանը:

Պտղատու ծառերի տունկը շարունակվելու է ողջ ապրիլ ամսվա ընթացքում: Ծրագրին կարող են  մասնակցել բոլոր ցանկացողները՝ այցելելով գործակալության կայք և ձեռք բերել իրենց անվանական ծառը` սեղմելով «Տնկել ծառ» կոճակը: Մասնակիցները կարող են ներկա գտնվել նաև մայիսին կայանալիք այգու բացման արարողությանը, որի ժամանակ էլ տնկվելու է սոսին՝ Կենաց ծառը:

Այգին ոռոգվելու է կաթիլային եղանակով և պահպանվելու է տեղի բնակիչների ներգրավմամբ: Ծրագրի իրագործման ընթացքում գոյացած միջոցներն ուղղվելու են Տաթև համայնքի զարգացմանը»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter