HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

Քննչական կոմիտեն հայտնում է, որ իրականացվում է քննություն՝ պարզելու ապրիլի 30-ին ՀՀ ազգային ժողովի բակում լրագրողի մասնագիտական գործունեությունը առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 

«2024թ․ ապրիլի 30-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11:50-ի սահմաններում, ՀՀ ազգային ժողովի բակում Civic.am լրատվական գործակալության լրագրող Դավիթ Լևոնյանին է մոտեցել ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկի օգնական Ա․Ս․-ն, ով քաղաքական հարցերի շուրջ, Դ․Լևոնյանի կողմից որպես լրագրող երկու օր առաջ հրապարակված տեսանյութի կապակցությամբ վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել նրա հասցեին և մեկ անգամ ձեռքով հարվածել է դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Ըստ հաղորդման՝ հարվածից լրագրողը վայր է ընկել, որի հետևանքով վնասվել է նրա ձեռքին եղած տեսախցիկը։ 

Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (բռնության գործադրմամբ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը), նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Դ․Լևոնյանը ճանաչվել է տուժող։ 

Իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու և տեղի ունեցածին վերջնական իրավական գնահատականներ տալու նպատակով»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter