HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Արհեստական հիշողություն․ ChatGPT-ն կհիշի՝ ինչ եք պատմել ձեր մասին

ChatGPT-ն այսուհետ կհիշի, թե ինչ եք պատմել իրեն, ու ձեր հարցերի պատասխանները կտա՝ օգտագործելով իր հիշողությունը։ 

Փետրվարին չաթբոտը ստեղծած OpenAI տեխնոլոգիական ընկերությունը հայտարարել էր, որ փորձարկում են ChatGPT-ի հիշողության գործառույթը, որը չաթբոտին իր ստացած տեղեկությունները հիշելու հնարավորություն կտա՝ դրանք հետագայում օգտագործելով իր պատասխաններում։ Այն ժամանակ թարմացումը հասանելի էր միայն օգտատերերի փոքր խմբի համար, սակայն այժմ դրանից կարող են օգտվել ChatGPT Plus բաժանորդները, եթե Եվրոպայում կամ Կորեայում չեն: Ընկերությունը չի հայտնել, թե որն է տարածաշրջանային այս սահմանափակման պատճառը։

ChatGPT-ի հիշողությունն աշխատում է երկու եղանակով։ Ինքներդ կարող եք նշել, թե չաթբոտը որ մանրամասները հիշի ու ինչ իմանա ձեր մասին։ Երկրորդ դեպքում ChatGPT-ն ավտոմատ կերպով կարող է ձեր զրույցից առանձնացնել օգտակար թվացող տեղեկությունը։ 

Ընկերությունն ընդգծում է, որ օգտատերերը կարող են վերահսկել, թե ինչ տեղեկություն պահպանվի չաթբոտի հիշողության մեջ։  Տվյալները ցանկացած պահի կարող են վերանայվել, խմբագրվել կամ ջնջվել՝ ստիպելով ChatGPT-ին «մոռանալ» անցանկալի մանրամասները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter