67-րդ վենետիկյան միջազգային կինոփառատոնը կմեկնարկի սեպտեմբերի 1-ին

[ 30 Օգոստոսի, 2010 | 11:40 ]

67-րդ վենետիկյան միջազգային կինոփառատոնը բացվելու է սեպտեմբերի 1-ին Դարեն Արոնովսկու «Սև կարապը» ֆիլմի պրեմիերայով: Հոգեբանական թրիլերի գործողությունները զարգանում են New York City Ballet-ի կուլիսների ետևում:

Թվով ամենաշատ ֆիլմեր ներկայացնում է ԱՄՆ-ն (Սոֆիա Կոպոլայի «Ինչ-որ մի տեղ», Ջուլիա Շնաբելի «Միրալը», Վինսենտ Գալլոյի «Ջրի վրա գրված խոստովանությունները», Քելի Ռեյխարդի «Միկի շրջայցը», Մոնտե Հելմանի «Ճանապարհ ոչ մի տեղ»): »»»»»


Դեմքի փոխպատվաստման առաջին դեպքը ԱՄՆ-ում

[ 28 Օգոստոսի, 2010 | 13:30 ]

ԱՄՆ-ում ավարտվել է դեմքի փոխպատվաստման առաջին վիրահատությունը: Այս մասին հայտնում է cleveland.com-ը: Ամերիկուհի Քոննի Կալպը ստիպված է եղել 30 անգամ պառկել վիրահատական սեղանին: 2004-ին նրա դեմքին կրակել էր ամուսինը, ինչից հետո երեսի միջին մասն այլանդակվել էր: Ամուսինը փորձել էր ինքնասպան լինել, բայց անհաջող: »»»»»


Արտդիլերը որպես հավաքորդ. Գագոսյանն իր անձնական հավաքածուն ցուցադրելու է Աբու Դաբիում

[ 27 Օգոստոսի, 2010 | 13:38 ]

Արվեստի շուկայում հայտնի մեգադիլեր Լարի Գագոսյանը սեպտեմբերին անձնական հավաքածուի ցուցադրություն է կազմակերպում Աբու Դաբիում: Ցուցահանդեսը (համադրող` Պիկասոյի հիմնադրամի նախագահ Էն Բալդասարի) արծարծում է ոչ միայն հետպատերազմյան ամերիկյան արվեստը, այլև «հավաքորդները արտդիլերի ետևում» թեման` ցուցահանդեսի կազմակերպիչ Զբոսաշրջության զարգացման եւ ներդրումային ընկերության համաձայն. »»»»»


500-ից ավել կեղծ նկար է առգրավվել

[ 26 Օգոստոսի, 2010 | 11:42 ]

Չորեքշաբթի Իտալիայի ոստիկանությունն առգրավել է ժամանակակից արվեստի դասականների ավելի քան 500 կեղծ նկարներ, որոնց համար մոտ 7 միլիոն եվրո է վճարվել, հայտնում է Риа Новости-ն:

Անրի Մատիսի, Ռենե Մագրիտի, Ջորջո Դե Կիրիկոյի, Ռենատո Գուտուզոյի, Մարիո Սիրոնի և ուրիշ համաշխարհային ճանաչում ունեցող վարպետների կտավները իտալացի կոլեկցիոներները ձեռք են բերել ինտերնետի միջոցով: »»»»»


Forbes-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող գրողների անունները

[ 25 Օգոստոսի, 2010 | 14:38 ]

Forbes-ի վերջերս հրապարակած 10 ամենաբարձր վարձատրվող գրողների ցուցակում տարվա արդյունքներով առաջին տեղը զբաղեցրել է ամերիկացի գրող Ջեյմս Պատերսոնը: «Եվ եկավ սարդը» եւ «Աղջիկներին համբուրելիս» գրքերի հեղինակը վաստակել է է 70 մլն դոլար: »»»»»


«Միսս տիեզերք- 2010»-ի թագը նվաճեց մեքսիկուհին

[ 24 Օգոստոսի, 2010 | 13:26 ]

«Միսս Մեքսիկա-2010»-ի տիտղոսակիր Հիմենա Նավարետեն արժանացել է «Միսս տիեզերք-2010» թագին, որին հավակնում էր 83 ներկայացուցիչ ամբողջ աշխարհից: Լաս Վեգասում տեղի ունեցած մրցույթի եզրափակիչ փուլում մեքսիկուհու հետ հայտնվել էր նաև Ճամայկայի ներկայացուցիչը, սակայն ժյուրին ընտրել է մեքսիկուհուն: 1991 թվականից հետո նա առաջին մեքսիկուհին է, ով արժանացել է այս տիտղոսին:

Երկու գեղեցկուհիներին հաջորդում էին Ուկրաինայի և Ֆիլիպինների ներկայացուցիչները:


Աին Րենդի երկրպագուն «գրում» է աշխարհի ամենամեծ գովազդը

[ 24 Օգոստոսի, 2010 | 12:26 ]

Ամերիկացի Նիք Նյուքամենը իր մեքենայով 12,3 հազար մղոն է անցել (ավելի քան 19 հազար կմ) Ամերիկայի բոլոր նահանգներով այնպես, որ իր երթուղին ձեւավորի «Կարդացեք Աին Րենդ» գրությունը, հաղորդում է The Guardian-ը: Աին Րենդը (1905 – 1982) ամերիկացի գրող է, ով համարվում է փիլիսոփայական օբյեկտիվիզմի հիմնադիր:   »»»»»


Ֆիլմերում ծխելու տեսարանները նվազել են

[ 23 Օգոստոսի, 2010 | 14:44 ]

Ինչպես հայտնում է Associated Press-ը, վերջերս կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ֆիլմերում այն տեսարանները, որտեղ դերասանները ծխում են, նվազել են վերջին տարիներին:

Ծխախոտով տեսարանների հաճախականությունը էկրանին հասել էր իր գագաթնակետին 2005 թվականին, այնուհետև դրանից հետո անկում է ապրել: »»»»»


WikiLeaks կայքի հիմնադիրը մեղադրվում է բռնաբարության մեջ

[ 21 Օգոստոսի, 2010 | 18:14 ]

WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Էսանջին առաջադրվել է բռնաբարության հոդվածով մեղադրանք: Շվեդական Expressen թերթը գրել է, որ ոստիկանություն են դիմել 20 եւ 30 տարեկան երկու կին, որոնք հայտնել են Էսանջի կողմից իրենց նկատմամբ սեռական ոտնձգության մասին: Մեղադրյալի տեղն անհայտ է, եւ մեղադրանքն առաջադրվել է հեռական կարգով: »»»»»


Ամենաթանկ Duty Free-ն Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում է

[ 17 Օգոստոսի, 2010 | 19:16 ]

ԱԱՀ-ից ազատված Duty Free-ի ցանցի եվրոպական ամենաթանկ վաճառակետը Լոնդոնի Հիթրոու (Heathrow) օդանանավակայանում է: Այս մասին վկայում են  “Kelkoo: Online shopping service”-ի ուսումնասիրությունները: Սովորաբար Duty Free-ում ապրանքների գները 20 %-ով ցածր են` համեմատած օդանավակայանից դուրս գտնվող խանութների հետ: Սակայն եվրոպական մի քանի երկրներում գները միտումնավոր բարձրացնում են, »»»»»


Համաշխարհային շուկայում ցորենն էժանանում է

[ 17 Օգոստոսի, 2010 | 14:31 ]

Աշխարհի շուկաներում ցորենի գինը սկսել է իջնել այն բանից հետո, երբ եվրոպական և ամերիկյան օդերևութաբանները մոտ օրերս Ռուսաստանի եվրոպական մասում  հորդառատ անձրևրներ կանխատեսեցին: Արդյունքում Չիկագոյի ցորենի հսկայական բորսան օրն ավարտեց ցորենի գնի 5.2 % նվազմամբ:  Այս մասին տեղեկացնում է «Փրայմ-Տաս»-ը: »»»»»


Զորամասում չեն պահպանվել անվտանգության տարրական կանոնները

[ 16 Օգոստոսի, 2010 | 18:42 ]

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը 350 մլն ռուբլի է ծախսել` երկրում բռնկված հրդեհները մարելու համար: Այս մասին, ռուսական ԶԼՄ-ի փոխանցմամբ, այսօր հայտնել է նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Դմիտրի Բուլգակովը: »»»»»


Բժիշկ Հաուսի դերակատարը ամենաբարձր վարձատրվողն է

[ 16 Օգոստոսի, 2010 | 15:51 ]

Հյու Լորին  (Hugh Laurie)` բժիշկ Հաուսի դերակատարը համանուն հեռուստասերիալում, ճանաչվել է ամենաբարձր վարձատրվող դերասանը ամերիկյան բազմասերիանոց դրամատիկ ֆիլմերում: «Բժիշկ Հաուսի» մեկ էպիզոդում նկարահանվելու համար նա ստանում է շուրջ 400 հազար դոլար: »»»»»


Ջեյմս Քեմերոնը իջել է Բայկալի հատակը

[ 16 Օգոստոսի, 2010 | 12:09 ]

«Տիտանիկ» եւ «Ավատար» ֆիլմերի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը «Միր-1» ստորջրյա սարքով իջել է Բայկալ լճի հատակը: Նրան ուղեկցում են ավստրալացի հայտնի հետախուզող, «Արկտիկա 2007» ստորջրյա գիտարշավի անդամ Մայքլ ՄաքԴաուելը եւ «Ավատար» գրքի հեղինակ Մարիա Վիլհելմը: »»»»»


ԱՄՆ-ն կօգնի Ռուսաստանին մարել անտառային հրդեհները

[ 14 Օգոստոսի, 2010 | 13:19 ]
Ռուսաստանի անտառներում բռնկված հրդեհները մարելու աշխատանքներին միացել է ԱՄՆ-ն: Վերջինս Ռուսաստան է ուղարկել հրշեջ տեխնիկա եւ մտադիր է հատկացնել 4.5 մլն դոլարի օգնություն: «Правда.Ру»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին: Նախօրեին արդեն Մոսկվա է ժամանել երկու ինքնաթիռ` համապատասխան հրշեջ սարքավորումներով: »»»»»