Ցուցահանդես-վաճառք` տարբեր երկրների մշակութային համագործակցության նպատակով

[ 2009/12/24 | 13:18 ]

exhibition_24.12.09Բրիտանական  խորհրդի հայաստանյան գրասենյակը տեղեկացնում է, որ ս.թ. դեկտեմբերի 25-ին, ժ. 12.00-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Միջնադարյան արվեստի սրահում (3-րդ հարկ) կկայանա «EXPO – Թանգարանային ինդուստրիա» (MUSEX) ցուցահանդես-վաճառք և մեկօրյա սեմինար Հայաստանի մարզերի և Երևանի թանգարանների ներկայացուցիչների համար:

Ցուցահանդեսը, որը Բրիտանական խորհրդի` «Ստեղծագործ համագործակցություն» ծրագրի նախաձեռնություն է, կազմակերպվել է Հայաստանի ազգային պատկերասրահի, Հայաստանի պատմության թանգարանի, Փայտարվեստի թանգարանի, Էրեբունու թանգարանի, ICOM -ի Հայաստանի ազգային կոմիտեի և Թանգարանների աշխատողների և բարեկամների ընկերության կողմից: Սեմինարը վարելու է Վրաստանի Արվեստների միջազգային կենտրոնի տնօրեն Մակա Դվինաշվիլին, ով Բրիտանական խորհրդի «Ստեղծագործ համագործակցություն» ծրագրի շրջանակում իրականցվող «Մշակութային արդյունաբերության զարգացում» ծրագրի ղեկավարն է:

«Մշակութային  արդյունաբերության զարգացում» ծրագիրը  ներկայացվել Վրաստանի Արվեստների միջազգային կենտրոնի կողմից: Ծրագրի շրջանակում 2008-2009թթ. համագործակցություն է հաստատվել Հայաստանի և Վրաստանի թանգարանների միջև, Միացյալ Թագավորությունից հրավիրված մասնագետների կողմից կազմակերպվել է համատեղ աշխատաժողով ոլորտի արդիական խնդիրների վերաբերյալ, իրականացվել են փոխայցելություններ և փորձի փոխանակում:

Ծրագրի  նպատակն է հնարավորություն տալ մասնակիցներին համագործակցել այլ երկրների մշակութային գործիչների հետ, զարգացնել թանգարանային մշակույթն ու մասնավորապես նպաստել թանգարանային հուշանվերների արտադրման գործընթացին: Ծրագրի շրջանակում երկու երկրների թանգարանները ստեղծել են հուշանվերային նմուշներ և տեղադրել համատեղ վեբ կայքում:

Տես նաև՝

  • Այս թեմայով նյութ չկա
Print this page

Հայտնեք Ձեր կարծիքը՝