Արխիվ

Երեք սպանված Երեւանում

[ 30 Հունվարի, 2010 | 23:30 ]

Այսօր` ժամը 17: 30-ի սահմաններում, Երեւանի Արզումանյան փողոցի 7 եւ Լենինգրադյան փողոցի 22 շենքերի բակում հրազենային վնասվածքներով հայտնաբերվել են Գալինա Իվանի Ալեքսանդրիյանի (ծնվ. 1945թ.) եւ Մարիաննա Ալեքսանդրիյանի (ծնվ. 1972թ.) դիակները: Դեպքի վայրում գտնվող ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ Գալինա Ալեքսանդրիյանը` գլխի, իսկ Մարիաննա Ալեքսանդրիյանը` բերանի հատվածներում ստացել են հրազենային վնասվածքներ: »»»»»


Սիրո բարեխոս Ս. Սարգսի տոնին նվիրված ցուցահանդես

[ 30 Հունվարի, 2010 | 14:55 ]

Այսօր Նկարիչների միությունում բացվեց սիրո եւ երիտասարդների բարեխոս Ս. Սարգսի տոնին նվիրված հանրապետական 2-րդ ցուցահանդեսը: Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էին նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հոգեւորականներ, քաղաքական գործիչներ: »»»»»


Ավագանին փորձում է անկախ երեւալ

[ 30 Հունվարի, 2010 | 13:18 ]

Կապան համայնքի ավագանու ուրբաթ` հունվարի 29-ին,  հրավիրված արտահերթ նիստի օրակարգում 6 հարց կար: Հիշեցնենք, որ անցած տարի` դեկտեմբերի 28-ին, հրավիրված վերջին նիստը, ըստ էության, չկայացավ: Ավագանու անդամները դիմում էին ներկայացրել քաղաքապետին` խնդրելով տեղափոխել նիստը, քանի որ չեն հասցրել ծանոթանալու օրակարգին: Սակայն հաջորդ օրը` դեկտեմբերի 29-ին ավագանու անդամները ստորագրել ու հաստատել էին որոշումները` առանց նիստ հրավիրելու: »»»»»


Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի շրջանառությունն ավելացել է

[ 30 Հունվարի, 2010 | 12:51 ]

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության մյուս ստորաբաժանումների հետ, 2009 թվականի ընթացքում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարի ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում այդ ոլորտում հայտնաբերել են 1238 հանցագործության և 130 իրավախախտումների դեպքեր: »»»»»


Վարորդներին հսկելու են տեսախցիկներով

[ 30 Հունվարի, 2010 | 12:37 ]

Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանություն ծառայությունը նախատեսում է հանրապետության ավտոճանապարհները կահավորել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների հայտնաբերման ավտոմատ համակարգով, »»»»»


Բացահայտվել է սպանության 2 դեպք

[ 30 Հունվարի, 2010 | 12:17 ]

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 20-ից 27-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 2 դեպք, որոնք բացահայտվել են:  »»»»»


Ֆիլիպ Գորդոնի, Սահմանադրական դատարանի որոշման և օրինապաշտության մասին

[ 30 Հունվարի, 2010 | 12:12 ]

Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Սահմանա­դրական դատարանի (ՍԴ) որոշումից (12.01.2010 թ.) հետո նշյալ որոշման մասին բազմաթիվ կարծիքներ են հնչել: Կարծում եմ, ինչպես արդեն առիթ ունեցել եմ արտահայտվելու, որոշումը խիստ կարևոր էր: Թեև ինքնին որոշումը միջազգային իրավունքի առումով հարց չի լուծում, այսուհանդերձ, որոշման իրավա­կան դիրքորոշումը, որը պարտադիր է բոլորիս` այդ թվում օրենսդիր և գործադիր իշխանու­թյունների համար, լուրջ հիմքեր է ստեղծում արձանագրությունների հասցնելիք վնասը մեղմելու (damage control) համար: »»»»»


Սուրբ Սարգսի տոնը Հնդկահայքում

[ 30 Հունվարի, 2010 | 12:05 ]

Այսօր Հնդկահայքում երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս Զորավարի և նրա որդու` Սուրբ Մարտիրոսի տոնը նշվել է առանձնահատուկ ձևով. Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում կազմակերպվել է նկարչության  մրցույթ: »»»»»


Էդվարդ Նալբանդյանը` Նորվեգիայում

[ 30 Հունվարի, 2010 | 11:56 ]

Նախօրեին պաշտոնական կարճատեւ այցով Օսլոյում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել իր նորվեգացի գործընկեր Յոնաս Գահր Շտյորեի հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ առանձնազրույցի, ապա աշխատանքային ճաշի ընթացքում նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր: »»»»»


ՀԱԿ-ի հայտարարությունը` Սափեյանի ազատ արձակման առիթով

[ 30 Հունվարի, 2010 | 11:44 ]

Հայ Ազգային Կոնգրեսն իր ուրախությունն է հայտնում քաղբանտարկյալներից մեկի` Մկրտիչ Սափեյանի ազատման առիթով, շնորհավորում նրա հարազատներին, մտերիմներին ու ընկերներին: Միաժամանակ այս առիթով մենք արձանագրում ենք հետեւյալը. Մկրտիչ Սափեյանն իր չգործած հանցանքի համար, բացարձակապես շինծու մեղադրանքով, կրեց դատավճռով սահմանված իր պատիժն ամբողջությամբ` մինչեւ վերջին ժամը: »»»»»