[ 1 Փետրվարի, 2010 | 19:10 ] քրեական
Լարիսա ՓարեմուզյանՀունվարի 25–ին ձերբակալվել է Լոռու մարզի Հաղպատ գյուղի նախկին գյուղապետ Ռուբեն Վարոսյանը (մականունը՝ Ավարա Ռուբո): Հաղպատի գործող գյուղապետ Սերգո Քառյանը հայտնեց, որ իր տեղեկություններով` Ռուբեն Վարոսյանը ձերբակալվել է պետական միջոցների հափշտակության եւ պաշտոնական դիրքի չարշահման մեղադրանքով: Ռուբեն Վարոսյանի շահերը պաշտպանելու է փաստաբան Ժորա Վարոսյանը: Վերջինս տեղեկացրեց, որ նոր է սկսել ծանոթանալ քրեական գործին, եւ խոստացավ մի քանի օր հետո պարզաբանումներ տալ:
[ 1 Փետրվարի, 2010 | 18:44 ] Արցախ
Անահիտ Դանիելյան«2009 թ. հարկային մարմնի կողմից հավաքագրվել են ավելի քան 19 մլրդ 280 մլն դրամ հարկային եկամուտներ, տուրքեր եւ պարտադիր սոցապահովության վճարներ, որոնք պլանավորված ցուցանիշը գերազանցել են 2,3 տոկոսով, իսկ նախորդ տարվա ցուցանիշը` 11,5 տոկոսով: Աճն արձանագրվել է հիմնականում բոլոր եկամտատեսակների գծով»,- ամփոփելով անցած տարին` նշել է ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ Արտակ Բալայանը: »»»»»
[ 1 Փետրվարի, 2010 | 17:22 ] Հիմնական թողարկում, քաղաքականություն
Գեւորգ Դարբինյան
Հունվարի 25-ին Սոչիում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում կայացած Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքում որեւէ փաստաթուղթ չստորագրվեց: Եւ չնայած դրան` ռուսական կողմը հայտարարեց բանակցությունների արդյունքում որոշակի ձեռքբերումների մասին: »»»»»
[ 1 Փետրվարի, 2010 | 17:20 ] Հիմնական թողարկում, դատարան, տնտեսություն
Քրիստինե Աղալարյան
Գերմանական «ԻստԻնվեստոր» ներդրումային ընկերությունը դատի է տվել ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ եւ գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ին` ընկերությունում ունեցած բաժնետոմսերի նկատմամբ իր սեփականության իրավունքը վերականգնելու համար: »»»»»
[ 1 Փետրվարի, 2010 | 17:18 ] Հիմնական թողարկում, տնտեսություն
Երանուհի Սողոյան
«Եթե մեր կառավարությունը չվարեր ճիշտ քաղաքականություն, տնտեսական ճգնաժամը կբերեր ֆինանսական ճգնաժամի,- ասում է Գյումրիի Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման կենտրոնի ղեկավար Արթուր Զաքարյանը,- դրա համար էլ, որքան էլ որ տարօրինակ է հնչում, հենց ճգնաժամային տարում մեր շահառուների թիվն ավելացավ 3-ով: »»»»»
[ 1 Փետրվարի, 2010 | 17:16 ] Հիմնական թողարկում, մեդիա, տնտեսություն
Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն իր ազդեցությունն ունեցավ նաեւ հայկական ԶԼՄ-ների եւ առաջին հերթին` հեռարձակողների վրա: Պատճառն այն է, որ ըստ մեր հարցման մասնակից լրատվամիջոցների ղեկավարների` մեդիա դաշտում ամենից շատ գովազդներ ունեն հեռուստաընկերությունները, հետո` ռադիոն, եւ նոր միայն թերթերն ու լրատվական կայքերը: »»»»»
[ 1 Փետրվարի, 2010 | 17:14 ] Հիմնական թողարկում, տնտեսություն
Արմեն Դավթյան
Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատի` «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնիի» աշխատակիցների բողոքի ցույցերն ու գործադուլները կարծես ավանդույթ են դառնում: Դրանք պարբերաբար կազմակերպվում են ու զարմանալիորեն արագ ավարտվում, երբ գործադուլավորներին հանդիպում է Սյունիքի մարզպետը: »»»»»
[ 1 Փետրվարի, 2010 | 17:12 ] Հիմնական թողարկում, մարզեր
Երանուհի Սողոյան
Շիրակի մարզի հյուսիսային բնակավայրերում ձմռան խստաշունչ ամիսներից խորհրդային տարիներին երբեք չեն դժգոհել: Եթե անգամ ձյան տեղումները մեկ մետրի էին հասնում, ճանապարհները երբեք փակ չէին մնում: Հեռավոր Աշոցքի ու Ամասիայի տարածաշրջանում բնակվողներն այդ տարիներին իրենց լքված ու մոռացված չէին զգում, կար աշխատատեղ, աշխատանքից հետո գոնե կինոթատրոն հաճախելու հնարավորություն, համերգ, թատրոն, ջեռուցվող բնակարաններ, լուսավոր փողոցներ: »»»»»
[ 1 Փետրվարի, 2010 | 17:10 ] Հիմնական թողարկում, մշակույթ
Հրաչ Բայադյան
Նախորդ հոդվածներում հիշատակված հարցազրույցում (Ալլա Մարչենկոյի հետ, 1980) Հրանտ Մաթեւոսյանը հանգամանալից ձեւով նկարագրում է իր դժվարությունները՝ կապված պատումի, սյուժեի ու ժանրի հետ. «Ամեն անգամ, նոր գործ սկսելիս, երազում եմ կառուցիկ, սահուն անընդմեջության մասին։ Առանց դադարների ու թռիչքների պատումի մասին, քանի որ վստահ եմ՝ սյուժեն անհրաժեշտ է… բայց կարծես թե սեփական փորձով համոզվել եմ, որ սյուժեի դեպքում ես ինձ կորցնում եմ, իմ դեմքը կորցնում եմ»։ »»»»»
[ 1 Փետրվարի, 2010 | 17:08 ] Հիմնական թողարկում, հարցազրույց, մարզեր
Ընթերցողների հարցերին պատասխանում է Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը
Արմեն Ավետիսյան – Պարոն մարզպետ, այցելելով մարզկենտրոն Աշտարակ` այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ քաղաքապետ Գագիկ Թամազյանն իրեն լիովին անվերահսկելի է զգում: »»»»»