Արխիվ Փետրվար 2nd, 2010

Շիրակի մարզի անհատ տաքսիստներին օրենսդրական փոփոխություններ են առաջարկել

[ 2 Փետրվարի, 2010 | 23:20 ]

Հունվարի 18-ին Շիրակի մարզի անհատ տաքսիների վարորդները բողոքով դիմել էին ՀՀ Նախագահին, ՀՀ ԱԺ նախագահին, ՀՀ Վարչապետին, Շիրակի մարզից ՀՀ ԱԺ պատգամավորներին, Գյումրու քաղաքապետին, Գյումրու ավագանու անդամներին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Ա.Հարությունյանին, Շիրակի մարզպետ Լ.Նանյանին, բացատրելով, որ ոլորտը կարգավորելու նպատակ ունեցող օրենսդրությունը իրենց համար անընդունելի է, որովհետեւ այն հաշվի չի առնում վերջիններիս շահերը եւ ծանր սոցիալական կացության մեջ են դնում իրենց: »»»»»


«Հիմա դեմոկրատիա է, ձուկ ենք որսում»

[ 2 Փետրվարի, 2010 | 22:01 ]

Նյարդայնացած քայլում էի թբիլիսյան կամուրջներից մեկով, երբ կրկին նկատեցի (ամեն անգամ այդտեղով անցնելիս տեսնում էի) Քուր գետի ափին շարված ձկնորսներին: Այս անգամ հաստատ որոշեցի ներքեւ իջնել, խոսել նրանց հետ: Մոտեցա շարքի ծայրում կանգնած որսորդին, ներկայացա ռուսերենով. ասացի, որ հայաստանցի եմ… միանգամից պատասխանեց. «Բա հայերեն խոսիր»: Քուռ գետում ձուկ որսացող հայ ձկնորսների ու Կապուտ ձկների մասին մանրամասները` www.sard.hetq.am -ում:


«Ռեժիմը հայտնվել է երկընտրանքի առջեւ»

[ 2 Փետրվարի, 2010 | 19:11 ]

ՀԱԿ-ի հայտարարությունը` Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության վերաբերյալ

Կեղծված ընտրություներով եւ մարտի 1-ի սպանդով ապօրինաբար տիրանալով իշխանությանը, ներկա վարչախումբը միջազգային հարաբերությունների ասպարեզում ինքն իրեն ի սկզբանե դրեց այնպիսի խոցելի վիճակի մեջ, որն առաջացրեց Ղարաբաղյան հարցում աննախադեպ միջազգային ճնշումներ: Նման իրավիճակում Սարգսյանի վարչախումբը հանդես եկավ ճգնաժամը կարգավորելու մի ծրագրով` այսպես կոչված «նախաձեռնողական» արտաքին քաղաքականության շրջանակներում: »»»»»


Հակակարկտային կայաններ կտեղադրվեն նաեւ Արցախում

[ 2 Փետրվարի, 2010 | 18:27 ]

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ այսօր տեղի է ունեցել հանրապետությունում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման հարցերին նվիրված խորհրդակցություն, որին հրավիրված է եղել «Վիասֆեր» տեխնոպարկի գլխավոր տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր Արամ Վարդանյանը: »»»»»


Աշխատանք փնտրողների թիվն աճել է 1.7 տոկոսով

[ 2 Փետրվարի, 2010 | 17:42 ]

Արցախում աշխատանք փնտրող մարդկանց թիվը 2010 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 3751 մարդ: Վիճակագրական տվյալներով` այդ անձանց թիվը 2008 թ. համեմատ աճել է 1,7 տոկոսով: Գործազուրկների մեծ մասը` 92,5 տոկոսը, կանայք են: »»»»»


Թմրամիջոց` դատապարտյալ որդուն

[ 2 Փետրվարի, 2010 | 16:54 ]

Փետրվարի 1-ին Արդարադատության նախարարության «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկից ոստիկանության Էրեբունու բաժնում նյութեր են ստացվել, որ հունվարի 19-ին` ժամը 14.00-ին, 1957 թ. ծնված Գայանե Մ.-ի կողմից դատապարտյալ որդուն` 1990 թ. ծնված Մխիթար Գ.-ի համար բերված հանձնուքում, օճառահեղուկի տուփի մեջ, հայտնաբերվել է 28,473 գրամ «մարիխուանա» թմրամիջոց, ինչպես և «դիազեպամ», «մեթադոն», «կլոնազեպամ» և «տրամադոլ» դեղամիջոցների համապատասխանաբար 30, 91, 67 և 40 դեղահաբ: »»»»»


Ադրբեջանական կողմը Հայաստանին մեղադրում է Քուր և Արաքս գետերի աղտոտվածության մեջ

[ 2 Փետրվարի, 2010 | 16:46 ]

ՀՀ Բնապահպանության նախարարությունը պատասխանում է ապատեղեկատվությանը

Օրերս ադրբեջանական մամուլը տեղեկություն էր տարածել այն մասին, թե իբր դեկտեմբեր և հունվար ամիսներին անցկացված մոնիտորինգի արդյունքում պարզվել է, որ Քուր և Արաքս գետերում ջրի աղտոտվածությունը մեծ է հատկապես պղնձի միացություններով և ֆենոլով: Ադրբեջանական կողմը նշում է, թե իբր աղտոտման հեղինակ է նաև Հայաստանը: »»»»»


«Ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքները պետք է հարգվեն»

[ 2 Փետրվարի, 2010 | 16:20 ]

2010թ. հունվարի 25-ին Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Թոմաս Համմարբերգը տարածել է «Ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքները պետք է հարգվեն ՝ դրանց մերժումը քայքայում է մարդու իրավունքները եւ առաջացնում է միջհամայնքային ընդհարումներ» վերնագիր ունեցող հայտարարություն` ուղղված Եվրախորհդի անդամ-երկրներին, այդ թվում նաեւ Վրաստանին:  Փաստաթղթում եւս մեկ անգամ ամրագրվում են ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքների պաշտպանության միջազգային ու եվրոպական չափանիշները: »»»»»


Տեղի կունենա Դեյվիդ Ֆիլիպսի «Բարձրաձայնելով անցյալը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը

[ 2 Փետրվարի, 2010 | 16:07 ]

Փետերվարի 4-ին` ժ. 18:00-ին, Երևանի «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի կունենա Դեյվիդ Ֆիլիպսի «Բարձրաձայնելով անցյալը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Գրքի հրատարակությունը իրականացվել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ:

Շնորհանդեսին ներկա կլինի նաև գրքի հեղինակը, որը գրքի ներկայացումից հետո կպատասխանի մասնակիցների հարցերին: »»»»»


Ցավակցում են

[ 2 Փետրվարի, 2010 | 16:00 ]

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբն իր համախոհներով խորը վշտով ցավակցում է Ալեք Յենիգոմշյանին մոր` տիկին Գեղարփիի մահվան կապակցությամբ: