Արխիվ Փետրվար 3rd, 2010

Հունաստանի բուհերում սովորելու մրցույթ

[ 3 Փետրվարի, 2010 | 18:42 ]

Հայաստանի Կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2010-2011 ուսումնական տարում Հունաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մինչև 10 ամիս ժամկետով հետբուհական կրթություն ստանալու կամ գիտահետազոտական աշխատանք կատարելու (երկու կրթաթոշակ) և հունարեն լեզվի ու քաղաքակրթության ամառային մեկամսյա դասընթացներին մասնակցելու (երեք կրթաթոշակ) համար: »»»»»


Երբ զանգվածի մարդուն վստահվեց հավաքական ճակատագրի պատասխանատվությունը

[ 3 Փետրվարի, 2010 | 17:05 ]

Արամ Մաթեւոսյան

Դուրս շպրտվելով բնությունից, օտարվելով հարազատ ափից, մարդը բռնեց այլ ափ տանող ճանապարհը: Այդ ճանապարհին նա ձեռք բերեց բանականություն, գիտակցեց կորցրած նախկին տեղի արժեքն  ու … թշնամացավ: Չարացավ իր բախտի դեմ, իր բնօրրանից իրեն վռնդողի դեմ, իր բնօրրանի դեմ: Այդ չարությունն է, որ ծնել է քաղաքակրթությունն ու այդ քաղաքակրթության ստեղծած բարիքները: »»»»»


Հայ աղջիկները բարձր են գնահատվում հարսնացուների «միջազգային շուկայում»

[ 3 Փետրվարի, 2010 | 16:54 ]

«Կա անպատկառ սուտ և վիճակագրություն: Երբ վիճակագրությունը դառնում է քաղաքականության մաս, այն դառնում է ինչ-որ բան քողարկելու միջոց»,- հայտարարում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Ըստ նրա` Հայաստանի բնակչությունը շատ ավելի քիչ է, քան պաշտոնական տվյալներով ներկայացվում է: »»»»»


«Պրեսկոտը բողոքում էր, Կոլոմբիեն ձեռքս էր համբուրում»

[ 3 Փետրվարի, 2010 | 16:47 ]

«Հայաստանի հարցով համազեկուցողներ Պրեսկոտի եւ Կոլոմբիեի համար իմ ներկայությունը ԵԽԽՎ-ում անցանկալի է, Պրեսկոտն ինձ հարցնում էր, թե ես ինչու եմ բողոք ներկայացրել իրենց դեմ, նա շատ դժգոհ էր, իսկ Կոլոմբիեն, որ անգլերեն չէր խոսում, միայն ձեռքս էր համբուրում եւ ասում էր, որ պետք չէ բողոքել իրենց դեմ»,- այսօր «Ուրբաթ» ակումբում ԵԽԽՎ նստաշրջանի մանրամասները ներկայացրեց պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: »»»»»


Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը 2009-ին

[ 3 Փետրվարի, 2010 | 16:46 ]

Անցյալ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում հայտնաբերվել է իրացնելու նպատակով թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի, դրանց համարժեքների եւ պրեկուրսորների ապօրինի շրջանառության (ՀՀ քր. օր.-ի 266 հոդված) 539 դեպք՝ 2008 թվականի 284-ի դիմաց։

Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է »»»»»


Ա. Հարությունյան. «Մարդը պետք է ունենա խաղի իր կանոնները` բոլորի համար տեսանելի եւ հասկանալի»

[ 3 Փետրվարի, 2010 | 16:36 ]

«Ես տան փոքրն էի եւ բոլորի հրահանգները կատարում էի` այգի խնամել, հողամաս քանդել, ծառեր սրսկել եւ այլն: Ես սիրով էի այդ գործերը կատարում: Երբ մի հանձնարարություն իջնում էր վերեւից, պետք է կատարեի, ձեւ չկար: Մեծ եղբայրներս ինձ ճնշում էին»,- պատմում է բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

Ընտանիքում 4 երեխա են` 3 եղբայր եւ մեկ քույր: Նախարարի մանկությունն անցել է Եղվարդում, իրենց հետ ապրել է նաեւ տատը: »»»»»


Սեյրան Օհանյանը մեկնում է Թուրքիա

[ 3 Փետրվարի, 2010 | 16:32 ]

Փետրվարի 4-ից 5-ը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որպես Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերին (ՄԱԱՈՒ) զորախումբ տրամադրող երկրի պատվիրակության ղեկավար, կմասնակցի Ստամբուլում կայանալիք ՄԱԱՈՒ ձևաչափով պաշտպանության նախարարների աշխատանքային հանդիպմանը: »»»»»


Ավարտվում է Հայաստանում Չինաստանի դեսպանի դիվանագիտական առաքելությունը

[ 3 Փետրվարի, 2010 | 16:12 ]

Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Հոն Ցզյուինին եւ հրաժեշտ տվել նրան դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտելու կապակցությամբ։

Հրաժեշտի հանդիպումն առիթ է եղել, որ դեսպանն ու վարչապետը ամփոփեն երկու երկրների համատեղ ծրագրերի առկա արդյունքներն ու սպասելիքները։ »»»»»


Իշխանությունները մեզ կուտե՞ն, եթե ԵԽԽՎ-ի լծակները չլինեն

[ 3 Փետրվարի, 2010 | 15:31 ]

«Եթե Եվրախորհրդի լծակները չլինեն, ապա մեր իշխանության մեջ մարդակերներն ավելի կշատանան եւ որոշ ժամանակ անց այստեղ մարդ չի մնա, բոլորին կերած կլինեն»,- այսօր «Հետքի» հետ զրույցում ասաց Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության փոխարինող անդամ Զարուհի Փոստանջյանը:  »»»»»


Փրկենք «Երևանի թոքերը»` Դալմայի այգիները

[ 3 Փետրվարի, 2010 | 15:12 ]

Բաց նամակ` ուղղված Հանրային խորհրդի նախագահ Վ. Մանուկյանին, Խորհրդի գյուղատնտեսության և բնապահպանության հանձնաժողովի նախագահ Յու. Ջավադյանին և Խորհրդի անդամ Կ. Դանիելյանին

Հանրային խորհրդի քննարկմանն ենք ներկայացնում խորհրդի գլուղատնտեսության և բնապահպանության հանձնաժողովի բնապահպանության ենթահանձնաժողովի անդամ ՀԿ-ների, փորձագետ-էկոլոգների, ինչպես նաև մեծ թվով այլ ՀԿ-ների մտահոգությունն ու անհանգստությունը դեռ ոչ վաղ անցյալում «Երևանի թոքերը», »»»»»