Արխիվ Փետրվար 4th, 2010

Ալավերդու առողջապահական կենտրոնն այսուհետև աշխատելու է առանց պարտքերի

[ 4 Փետրվարի, 2010 | 18:15 ]

Ալավերդու առողջապահական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանն այսօր  «Հետք»-ին տեղեկացրեց, որ 2010թ.-ի փետրվարի 1-ի դրությամբ կենտրոնն այլևս աշխատելու է առանց պարտքերի: «2010թ.-ի հունվար ամիսը սկսել էինք 1,5 մլն դրամ կրեդիտորական պարտքով, վճարովի մուտքերով` փետրվարի 1-ի դրությամբ, այլևս ոչ մի կրեդիտորական պարտք մեր առողջապահական կենտրոնը չունի»,- ասաց նա: »»»»»


Արձանագրվել են խախտումներ

[ 4 Փետրվարի, 2010 | 17:01 ]

Բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչությունը սիրողական որսի օրենսդրության պահանջների նկատմամբ ստուգումներ է իրականացրել Լոռու և Տավուշի մարզերում: Որսի կանոնների խախտում կատարած 3 որսորդների նկատմամբ կազմվել է իրավախախտման արձանագրություն, և վերջիններս ենթարկվել են վարչական պատասխանատվության: »»»»»


Ավանդների փոխհատուցում` մինչեւ 1965 թվականը ծնված քաղաքացիներին

[ 4 Փետրվարի, 2010 | 16:24 ]

Ինչպես հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Բակո Սահակյանն այսօր հրամանագիր է ստորագրել «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում ԼՂՀ քաղաքացիների` 1993 թվականից արժեզրկված ավանդների նախնական փոխհատուցման մասին: »»»»»


Հույս ունեն, որ ԿԸՀ նախագահը կենթարկվի պատասխանատվության

[ 4 Փետրվարի, 2010 | 16:22 ]

Հայաստանի Պառլամենտարիզմի կենտրոն դիտորդական առաքելության ղեկավար Անահիտ Սարգսյանը, հաշվի առնելով 10-րդ ընտրատարածքում ԱԺ լրացուցիչ ընտրության հետընտրական գործընթացներում ստեղծված իրավիճակը, այսօր դիմում-առաջարկություններ է ներկայացրել նախագահ Սերժ Սարգսյանին եւ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին: »»»»»


Շուշիի շրջանում աճել է քրեական հետախուզության գծով հանցագործությունների թիվը  

[ 4 Փետրվարի, 2010 | 16:10 ]

ԼՂՀ ոստիկանության երեկ տեղի ունեցած կոլեգիայի նիստում ամփոփվել են ոստիկանության մարմինների եւ ստորաբաժանումների 2009 թվականի  օպերատիվ ծառայողական գործունեության արդյունքները: Կոլեգիայի նիստին ներկա էր նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ով կառույցի գործունեությունն ընդհանուր առմամբ բավարար է գնահատել: »»»»»


Հայաստանում ամենատարածվածը թոքի քաղցկեղն է

[ 4 Փետրվարի, 2010 | 15:54 ]

Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Ամբողջ աշխարհում  տարեկան հայտնաբերվում է քաղցկեղի 12 մլն նոր դեպք, և 7 մլն մարդ մահանում է քաղցկեղի պատճառով: Տարբեր երկրներում տարեկան աճը կազմում է շուրջ 2-4 տոկոս, Հայաստանում` 3 տոկոս:

Հայաստանում ավելի տարածված է թոքի քաղցկեղը` տարեկան 1.100-ից ավելի դեպք, ապա կրծքագեղձինը` 900-ից ավելի, ստամոքսինը` 500-ից ավելի: »»»»»


«Արձանագրությունների միջոցով ուշադրությունը շեղում են»

[ 4 Փետրվարի, 2010 | 15:17 ]

«Հայ-թուրքական արձանագրությունների միջոցով իշխանություններին հաջողվեց շեղել ուշադրությունը Հայաստանի ներքին կյանքից, կոռուպցիան մեր կյանքում փթթում է, մենք պետք է ավելի շատ ուշադրություն դարձնենք ներքին կյանքին, քանի որ Հայաստանի ճակատագիրը որոշվում է հենց Հայաստանի ներսում»,- ասում է քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը: »»»»»


Դիմում-առաջարկ վարչապետին և քաղաքաշինության նախարարին

[ 4 Փետրվարի, 2010 | 15:00 ]

Հարգելի պարոն վարչապետ և նախարար, անտարակույս Դուք քաջատեղյակ եք, որ Գյումրիում բնակարանների բաշխման հանձնաժողովի աշխատանքային խմբի կողմից 2009 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու նպատակով հրավիրվել էին Գյումրու անօթևանների հերթացուցակում հաշվառված առաջին 1200 քաղաքացիները, որոնցից համապատասխան փաստաթղթեր մինչև օրս ներկայացրել են մոտ 750-ը: »»»»»


Վստահ են, որ Եվրադատարանում կշահեն

[ 4 Փետրվարի, 2010 | 14:48 ]

«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանի փաստաբանները, բացի Վահագնի բուն գործիցի, 4 գործերով դեռևս շարունակում են դատական վեճերը Վրաստանի վարչական դատարանում: Առաջին երկու գործերը վերաբերում են Ֆրանսահայ փաստաբանին, ում Վրաստանի իշխանությունները թույլ չտվեցին ստանձնել Վահագնի պաշտպանությունը` օրենքի հապճեպ փոփոխությամբ: Այս գործը բողոքարկվել է և Վրաստանի վարչական դատարան, և Սահմանադրական դատարանում: »»»»»


«Հայ-թուրքական արձանագրություններում շահող կողմը միայն Թուրքիան է»

[ 4 Փետրվարի, 2010 | 14:34 ]

«Հայ-թուրքական հարաբերություններում երկու կողմից էլ ի սկզբանե չկար անկեղծություն, իզուր չէր կոչվում ֆուտբոլային դիվանագիտություն, 2 կողմն էլ փորձում են խաբս տալ, ինչպես ֆուտբոլում»,- կարծում է քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը: »»»»»