Արխիվ Փետրվար 5th, 2010

«Պրն. Մամոյան, ես ցավում եմ, որ Դուք ոչխարաբուծությամբ չեք զբաղվում»

[ 5 Փետրվարի, 2010 | 19:19 ]

Գյուղնախարարության պաշտոնյան պնդում է, որ մայիսին ոչխարի միսը կէժանանա

Այսօր «Հայելի» ակումբում Հայաստանում ոչխարաբուծության ներկա վիճակի և ոչխարի մսի թանկացման մասին բանավիճեցին Եզդիների ազգային միության խորհրդի անդամ, Հայկական ագրարագյուղացիական միավորման ազգային փոքրամասնությունների գծով խորհրդական Օմար Մամոյանը և ՀՀ Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անասնաբուծության և տոհմային գործի վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը: Բանավեճն այնքան թեժ էր, որ Օ. Մամոյանը մամուլի ակումբը լքեց մինչ ասուլիսի ավարտը: Ստորև ներկայացնում ենք բանախոսների տեսակետները: »»»»»


Հովիկ Աբրահամյանն ընդունել է Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարին

[ 5 Փետրվարի, 2010 | 18:47 ]

Այսօր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսին: Զրուցակիցները բարձր են գնահատել ՀՀ ԱԺ եւ ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի համագործակցությունը եւ գոհունակությամբ արձանագրել, որ նախորդ տարվա ընթացքում հաջողությամբ իրականացվել են 2009 թ. ապրիլի 15-ի ՀՀ ԱԺ եւ ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի միջեւ կնքված Համագործակցության հուշագրով նախատեսված բոլոր միջոցառումները: »»»»»


Ղարաբաղյան պատերազմի փախստականները չեն կարողանում ետ ստանալ Խորհրդային խնայբանկում ներդրված իրենց ավանդները

[ 5 Փետրվարի, 2010 | 18:21 ]

Հայ եւ ադրբեջանցի փախստականները չեն կարողանում ետ վերադառնալ` իրենց խնայությունները ստանալու համար

Խորհրդային միության տարիներին բանկում ավանդ ներդրած քաղաքացիները ստիպված են պայքարել իրենց խնայողությունները ետ ստանալու համար, սակայն Հայաստանում եւ Ադրբեջանում բնակվող փախստականներն ամենից շատ են տուժել. նրանց խնայողությունները ոչ միայն սառեցված են եւ արժեզրկված, այլեւ գտնվում են թշնամական երկրում: »»»»»


Ջավախքում նախատեսվում է կազմակերպել երգի ու պարի միջազգային փառատոն

[ 5 Փետրվարի, 2010 | 18:19 ]

Այս տարի Ջավախքում նախատեսվում է կազմակերպել երգի ու պարի միջազգային փառատոն: Այսօր այս մասին տեղեկացրեց ծնունդով ջավախքցի ԱԺ պատգամավոր, «Վիրահայերի միասնության» նախագահության անդամ Հայկ Սանոսյանը: Համաձայն ծրագրի, որը դեռ նախանական փուլում է, աշխարհի տարբեր ծայրերից հայերը գալու են Ջավախք, որպեսզի մասնակցեն այդ փառատոնին: »»»»»


Խորհրդարանական ընտրություններին`ընտրական օրենսգրքի նոր փոփոխություններով

[ 5 Փետրվարի, 2010 | 18:15 ]

Այսօր Ղարաբաղի խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչները քննարկել են առաջին ընթերցմամբ ընդունված «ԼՂՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Քննարկումներին ներկա էր նաեւ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանը: »»»»»


Իրացրել են թմրամիջոցներ

[ 5 Փետրվարի, 2010 | 17:58 ]

Անցյալ տարվա ընթացքում ընթացքում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության ոլորտում հանցագործություններ կատարելու համար քրեական պատասխանատվության է ենթարկվել 779 անձ, իսկ 2008 թվականին՝ 493 անձ, որոնցից. »»»»»


Հայկ Սանոսյան. «Ջավախքը դառնում է տնտեսական զարգացման խաչմերուկ»

[ 5 Փետրվարի, 2010 | 16:58 ]

Այսօր «Արցախ» ակումբում ծնունդով ջավախքցի ԱԺ պատգամավոր, «Վիրահայերի միասնություն» կազմակերպության նախագահության անդամ Հայկ Սանոսյանը ներկայացրեց Վրաստանի իշխանությունների կողմից Ջավախքում իրականացրած մի քանի սոցիալ-տնտեսական ծրագրեր:  Բանախոսի տվյալներով` անցյալ տարի Վրաստանի պետական բյուջեից մոտ 20 մլն դոլար է հատկացվել Ջավախքին: Իսկ 40 կմ երկարության գազամուղը, Հայկ Սանոսյանի ասելով, Վրաստանի «բարի կամքի դրսևորման» շնորհիվ է հասել մինչև Ախալքալաք: »»»»»


Մեդվեդևը Սարգսյանին առաջարկել է Մայիսի 9-ը տոնել միասին

[ 5 Փետրվարի, 2010 | 16:39 ]

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության առաջին փոխվարչապետ, ԱՊՀ հարցերով Ռուսաստանի ազգային համակարգող Իգոր Շուվալովին: ՌԴ այս տարի ստանձնել է ԱՊՀ նախագահությունը:

«Մենք առաջընթաց ենք արձանագրել գրեթե բոլոր ոլորտներում: 2010 թվականը եւս սկսել ենք բավականին ինտենսիվ. արդեն իսկ երկու հանդիպում է եղել Ռուսաստանի Դաշնության Նախագահի հետ, »»»»»


«Վրաստանում Հայ Առաքելական Եկեղեցու կարգավիճակի հարցը լուծելու համար հարկավոր է Մայր Աթոռի միջամտությունը»

[ 5 Փետրվարի, 2010 | 16:20 ]

Վրաստանում Հայ Առաքելական Եկեղեցու կարգավիճակի հարցով ցանկացած հայ իրավունք ունի զբաղվելու, բայց խնդրի լուծման համար հարկավոր է Մայր Աթոռի միջամտությունը: Այս տեսակետն այսօր «Արցախ» մամուլի ակումբում հայտնեց ԱԺ պատգամավոր, «Վիրահայերի միասնություն» կազմակերպության նախագահության անդամ Հայկ Սանոսյանը: «Մեր եկեղեցին պետք է փնտրի եզրեր, հարաբերություններ, որպեսզի կարողանա լուծել խնդիրը»,- ասաց բանախոսը: »»»»»


«Հայկական արտադրանքը մրցունակ է միջազգային շուկայում»

[ 5 Փետրվարի, 2010 | 15:54 ]

Հայրենական ապրանք արտադրողների նախագահ Վազգեն Սաֆարյանը, այսօր պատասխանելով «Հետքի» հարցին, ասաց, որ այն արտադրանքները, որոնք արտահանվում են Հայաստանից որակական եւ գնային առումով մրցունակ են միջազգային շուկայում:

«Եթե որակյալ չլինեին, այդ ապրանքները չէին արտահանվի, եթե արտահանվում եւ վաճառվում են, ուրեմն մրցունակ են» »»»»»