Արխիվ Փետրվար 7th, 2010

Շիրակի մարզի այս տարվա առաջին մարզխորհրդի նիստը

[ 7 Փետրվարի, 2010 | 20:11 ]

«Չհասկացա, կարո՞ղ է շոու է, Վարդան…վերջ, ես եմ խոսում, դուք լսում եք»,- հնչած հարց-նկատողությունը վերաբերում էր Գյումրիի քաղաքապետին, իսկ նկատողության հեղինակը փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն էր, գործողության վայրը`թիվ 21 դպրոցի նիստերի դահլիճը: Այստեղ փետրվարի 6-ին մարզի 119 համայնքապետերի եւ մի շարք մարզային կառույցների ղեկավարների մասնակցությամբ ընթանում էր Շիրակի մարզի այս տարվա առաջին մարզխորհրդի նիստը: »»»»»


Ջավախքում հոգևոր թեմ բացելու խնդրանքով դիմում են Արամ 1-ին

[ 7 Փետրվարի, 2010 | 16:51 ]

Ազգային նոր պահպանողական շարժման Կենտրոնական կոմիտեի բաց նամակը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ին

Վեհափա’ռ Տեր

Դիմում ենք Ձեզ, նախ որպես Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, հայոց հոգևոր հոր, ապա` որպես ազգանվեր ու հայրենապաշտ մարդու: Հայոց Սամցխե-Ջավախք-Ծալկա երկրամասը, որ սովետական հակահայ քաղաքականության պատճառով այժմ գտնվում է Վրաստանի կազմում, հայտնվել է հոգևոր շրջափակման մեջ: »»»»»