[ 8 Փետրվարի, 2010 | 16:26 ] Հիմնական թողարկում, քաղաքականություն
Գեւորգ ԴարբինյանԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը օրերս հայտարարեց, թե Հայաստանն ու Թուրքիան պետք է առաջ ընթանան հարաբերությունների կարգավորման արձանագրությունների վավերացման հարցում։ »»»»»
[ 8 Փետրվարի, 2010 | 16:24 ] Հիմնական թողարկում, հասարակություն, մարզեր
Ոսկան Սարգսյան
Տավուշի մարզի Գոշ գյուղը 400 տնտեսություն ունի, 1200 բնակիչ: Գոշավանքի դիմացի թաղամասը, որ տեղացիները «Վերին թաղ» են անվանում, գտնվում է սողանքային գոտում: Համայնքի ղեկավար Հովսեփ Վերանյանի վկայությամբ` սողանքային գոտում է գտնվում 68 առանձնատուն: »»»»»
[ 8 Փետրվարի, 2010 | 16:22 ] Հիմնական թողարկում, մարզեր
Գրիշա Բալասանյան
Արդեն մեկ ամիս է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում հանցագործությունները հաջորդում են մեկը մյուսին, բայց հանցագործներն անպատիժ են մնում: Դրությունն այնքան է լարվել, որ սովորական քաղաքացիները պատրաստվում են ստորագրահավաք կազմակերպել եւ դիմել հանրապետության նախագահին եւ գլխավոր դատախազին` պարզելու, թե ինչու ոչ ոք չի պատժվում: »»»»»
[ 8 Փետրվարի, 2010 | 16:20 ] Արցախ, Հիմնական թողարկում
Անահիտ Դանիելյան
Սողոմոնյանների բազմազավակ ընտանիքը 2001 թվականից ապրում է Շուշիում: Երկու տարի վարձով են ապրել, իսկ 7-րդ երեխայի ծնվելուց հետո պետությունը նրանց համար 3 սենյականոց տուն կառուցեց, որը, ինչպես եւ այդ տարիներին կառուցված բազմաթիվ տներ, աչքի չէր ընկնում իր որակով: «2003-ի հոկտեմբերին ընտանիքով տեղափոխվեցինք այս տունը, բայց արդեն մի ամիս հետո հասկացանք, որ տան պատերը խոնավանում են»,- պատմում է ընտանիքի մայրը` Ալլա Սողոմոնյանը: »»»»»
[ 8 Փետրվարի, 2010 | 16:18 ] Հիմնական թողարկում, մշակույթ
Հրաչ ԲայադյանՀրանտ Մաթեւոսյանի ստեղծագործության, ուստի եւ այդ ստեղծագործության հետազոտողի համար կինոն հանգուցային կետերից մեկն է, որտեղ իրար են հյուսվում ամենատարբեր բնույթի հարցեր՝ գեղագիտականից մինչեւ ազգային ու քաղաքական։ »»»»»
[ 8 Փետրվարի, 2010 | 16:16 ] Հիմնական թողարկում, մշակույթ
Էդիկ Բաղդասարյան
Պրն Մաթեւոսյան, կարծում եք՝ կարո՞ղ ենք այսօր ասել, թե գրող Մաթեւոսյանը զբաղվում է քաղաքականությամբ:
Քաղաքականությամբ եթե զբաղվում էլ եմ, ապա շատ սիրողական մակարդակի վրա է իմ այդ քաղաքականությունը: Շատ հաճախ առաջնորդվում եմ զուտ արտաքին տպավորություններով: »»»»»
[ 8 Փետրվարի, 2010 | 16:14 ] Հիմնական թողարկում, մեդիա
Թեեւ ֆինանսատնտեսական ճգնաժամը ազդել է Լոռու մարզի տպագիր մամուլի` հատկապես տնտեսական գործունեության վրա, այնուամենայնիվ, խորագրերը, տպաքանակը, էջերի քանակը չեն նվազել: Ֆինանսատնտեսական ճգնաժամը չի ազդել նաեւ նրանց լուսաբանումների, անկախության եւ ազատ արտահայտվելու վրա: »»»»»
[ 8 Փետրվարի, 2010 | 16:12 ] Հիմնական թողարկում, մեդիա
Սոնա Ավագյան
«Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր «Մելտեքս» ՍՊԸ նախագահ Մեսրոպ Մովսիսյանը նշում է, որ ֆինանսատնտեսական ճգնաժամն իրենց կայքի վրա ազդել է ավելի շատ վախի մթնոլորտի ձեւով, քան ֆինանսապես:
«Վախի մթնոլորտից ելնելով` բոլոր գործարարները, ովքեր աշխատում էին մամուլի հետ` գովազդային դաշտում, մի քիչ փոխեցին իրենց կողմնորոշումը եւ պակասեցրին գովազդային բյուջեն: »»»»»
[ 8 Փետրվարի, 2010 | 16:10 ] Հիմնական թողարկում, մեդիա
Նատաշա Հարությունյան
Ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով որոշ ռադիոկայաններ 2009-ի ընթացքում ստիպված են եղել փակել մի շարք հաղորդումներ, կրճատել իրենց աշխատակազմը: Ինչպես հեռուստաընկերությունների դեպքում, այստեղ էլ ճգնաժամն ազդել է հատկապես գովազդի վրա: »»»»»
[ 8 Փետրվարի, 2010 | 16:08 ] Հիմնական թողարկում, բնապահպանություն
Լարիսա Փարեմուզյան
Հարցազրույց Բնապահպանության նախարարության «Հայէկոմոնիտորինգ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Սեյրան Մինասյանի հետ
Վերջին տարիներին Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում ավելանում է պոչամբարների թիվը: Ինչպիսի՞ն է դրանց ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: »»»»»