[ 9 Փետրվարի, 2010 | 19:02 ] հասարակություն, հարցազրույց, մեդիա
Սոնա ԱվագյանՀեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի այսօրվա ասուլիսը նվիրված էր Էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների, սարսափ և ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչների նախագծին: Ասուլիսին բանախոսն ու լրագրողներն անդրադարձան նաև հայկական սերիալներին: »»»»»
[ 9 Փետրվարի, 2010 | 18:32 ] հասարակություն
2009 թ. ընթացքում ՀՀ իրավապահ մարմինների կողմից ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի նարկոլոգիական կլինիկա և ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առեւտրային կազմակերպություն փորձաքննության է ներկայացվել 1994 անձ, որոնցից 1142-ի փորձանմուշներում հայտնաբերվել է թմրամիջոցի առկայություն, եւ նրանք վերցվել են հաշվառման: »»»»»
[ 9 Փետրվարի, 2010 | 18:13 ] հասարակություն
Փետրվարի 8-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է դիմել1952 թ. ծնված Մեխակ Գ.-ն և հայտնել, որ 2009թ. հուլիսից մինև ս/թ փետրվարի 8-ն ընկած ժամանակահատվածում Արաքս գյուղում գտնվող իր ձկնաբուծական տնտեսությունից գողացել են 620 «Թառափ» տեսակի 6-12 կգ կշռով ձկներ` պատճառելով մոտ 16.000.000 դրամի նյութական վնաս: »»»»»
[ 9 Փետրվարի, 2010 | 17:49 ] մեդիա
Սոնա ԱվագյանԷրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների, սարսափ և ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչները որպես նորմատիվ պահանջ կսկսեն գործել 1 ամսից: Այս մասին այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը: »»»»»
[ 9 Փետրվարի, 2010 | 17:39 ] հասարակություն
Վահան Տերյանի ծննդյան 125-ամյակի առթիվ այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Կոմիտասի անվան պանթեոն եւ ծաղիկներ դրել մեծանուն բանաստեղծի հուշաքարին։ Հիշատակի արարողությունը միայն սկիզբն է մեծանուն բանաստեղծի հոբելյանական միջոցառումների, որոնք կազմակերպում է ՀՀ կառավարության Վահան Տերյանի 125-ամյակի հոբելյանական հանձնաժողովը։ »»»»»
[ 9 Փետրվարի, 2010 | 17:26 ] տնտեսությունԱյսօր տեղի է ունեցել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են մի քանի հարցեր: Հանձնաժողովը քննարկեց և մերժեց «Արֆարմացիա» ընկերության վարչական բողոքը` դեղորայքի շուկայում հակամրցակցային համաձայնության համար Հանձնաժողովի որոշման մի քանի կետեր անվավեր ճանաչելու վերաբերյալ: »»»»»
[ 9 Փետրվարի, 2010 | 16:58 ] մշակույթՊետական կամերային երաժշտական թատրոնում վաղը կկայանա «Սասունցի Դավիթ» ներկայացումը: Բեմականացված է միայն էպոսի «Սասունցի Դավիթ» գլուխը, որ մշակել է Հովհաննես Թումանյանը: Պիեսի հեղինակը եւ բեմադրողը Դավիթ Հակոբյանն է: »»»»»
[ 9 Փետրվարի, 2010 | 16:32 ] քաղաքականությունԱյսօր Հայաստանի և Սիրիայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդատվություններ անցկացնելու և Դեյր Զորում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացման պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով Սիրիայի Արաբական Հանրապետություն ժամանած Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Սիրիայի ԱԳ նախարար Ուալիդ Մուալլիմը: »»»»»
[ 9 Փետրվարի, 2010 | 16:27 ] հարցազրույց, մեդիա, քաղաքականություն
Սոնա ԱվագյանՀեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի այսօրվա ասուլիսը նվիրված էր Էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների, սարսափ և ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչների նախագծին: Ասուլիսն հարց հնչեց նաև այդ չափորոշիչների` հեռուստաընկերությունների փակվելուն հանգեցնելու մասին: »»»»»
[ 9 Փետրվարի, 2010 | 16:02 ] տարածաշրջան, քաղաքականություն
Լիլիթ ՆուրիջանյանԱյսօր ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաստատեց, որ Իրանը եւ Թուրքիան Կովկասում «գերտերության» պայքար են մղում եւ երկուսն էլ իրավունք ունեն հավակնելու այդ կարգավիճակին: «Թուրքիան Հյուսիսային եւ Հարավային Կովկասում, իհարկե, ցանկանում է իր դերն ակտիվացնել: »»»»»