[ 7 Ապրիլի, 2010 | 20:05 ] Արցախ, քրեական
Անահիտ ԴանիելյանՕրերս Ղարաբաղի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները դրամաշորթություն կատարելու պահին ձերբակալել են Արցախի պետական համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետի ավագ դասախոս Գեւորգ Դադայանին: Այս մասին երեկ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը` խոսելով կաշառակերության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքների մասին: »»»»»
[ 31 Մարտի, 2010 | 15:35 ] Արցախ, քրեական
Անահիտ ԴանիելյանԼՂՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հատկանիշներով քրեական գործ է հարուցվել «ՀՀ հոգեւոր մշակութային վերածնունդ» հիմնադրամի գլխավոր տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանի նկատմամբ: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ գլխավոր դատախազության կայքից: »»»»»
[ 31 Մարտի, 2010 | 15:31 ] Արցախ, քրեական
Անահիտ ԴանիելյանԼՂՀ գլխավոր դատախազությունում հաստատվել է ոստիկանության քննչական վարչության կողմից «Բեյզ Մեթլս» ընկերության շինվարչության 2-րդ տեղամասի պետ Տարոն Գրիգորյանին Քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով առաջադրված մեղադրական եզրակացությունը: »»»»»
[ 30 Մարտի, 2010 | 15:48 ] Արցախ
Անահիտ ԴանիելյանԼՂՀ վերահսկիչ պալատը խախտումներ է հայտնաբերել Տնտեսական զարգացման նախարարությունում: Դրանք օրերս ներկայացվել են Վերահսկիչ պալատի խորհրդի հերթական նիստում: »»»»»
[ 29 Մարտի, 2010 | 15:01 ] Արցախ, քաղաքականություն
Անահիտ ԴանիելյանԵրեկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ճեպազրույց են տվել լրագրողներին: Ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունների ներկա վիճակը շատ լուրջ է համարում, քանի որ ստացել են հայկական կողմի պատասխանները` համանախագահների վերջին առաջարկներին »»»»»
[ 27 Մարտի, 2010 | 14:06 ] Արցախ
Անահիտ ԴանիելյանԼՂՀ վերահսկիչ պալատի խորհրդի երեկվա նիստի օրակարգային հարցերից մեկը վերաբերում էր դատական դեպարտամենտին պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, պետական սեփականության կառավարման եւ օգտագործման նկատմամբ վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությանը: »»»»»
[ 26 Մարտի, 2010 | 17:25 ] Արցախ, հասարակություն
Անահիտ ԴանիելյանԽոզերի աֆրիկյան ժանտախտը Ղարաբաղում նորից գլուխ է բարձրացրել. վերջերս վարակի նոր օջախ է հայտնաբերվել Շուշիի շրջանի Քարին տակ գյուղում: Ինչպես Հետքին տեղեկացրեց ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արմո Ծատրյանը, վարակի պատճառով գյուղում սատկել է 8 գլուխ խոզ: »»»»»
[ 25 Մարտի, 2010 | 16:25 ] Արցախ, հասարակություն
Անահիտ ԴանիելյանԼՂՀ Ազգային ժողովի այսօրվա նիստում քննարկվեց «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նախագծի համաձայն` Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների թիվը մեկով կավելանա. ԱԺ-ում կլինի նաեւ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով զբաղվող հանձնաժողով: »»»»»
[ 24 Մարտի, 2010 | 16:14 ] Արցախ, քաղաքականություն
Անահիտ Դանիելյան
«Արդյո՞ք, ՀՀ նախագահը հարցրել է Ղարաբաղի ժողովրդին կամ իշխանություններին` նման տեսակետ ներկայացնելուց առաջ: Արդյո՞ք, սա ներկայացնում է Ղարաբաղի հանրության տեսակետը: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ տարիներով փորձ է արվում տարբեր խողովակներով, նույնիսկ ազդեցության միջոցներով արմատավորելու այն տեսակետը, որ ներկայացված է մադրիդյան սկզբունքների մեջ: Արդյո՞ք, այս ամենը արմատավորվում է Արցախի հանրության, ինչու չէ նաեւ իշխանությունների մոտ»,-այս հարցադրումներն է ներկայացրել ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը «Հետքին» տված հարցազրույցում »»»»»
[ 24 Մարտի, 2010 | 12:07 ] Արցախ, քաղաքականություն
Անահիտ Դանիելյան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` սիրիական «Ալ Վաթան» թերթին տված հարցազրույցի` «երբ Ղարաբաղի ժողովուրդը ստանա իր ինքնորոշման իրավունքն իրագործելու իրական հնարավորություն եւ ստեղծվեն անվտանգության եւ զարգացման գործնական մեխանիզմներ, հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող այդ շրջանների վերադարձն Ադրբեջանին, իհարկե, պահպանելով Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը» ընդգծումը, ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի կարծիքով, պետք է դիտարկել ավելի վաղ` «Եվրանյուս» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում Ադրբեջանի ուժի չկիրառման մասին համաձայնություն ձեռք բերելու առաջարկի համատեքստում: »»»»»