Հեղինակի Արխիվ

Դատական փորձաքննությունների նոր` հայ-ռուսական համագործակցությունը

[ 17 Մարտի, 2010 | 14:39 ]

Այսօր հայ-ռուսական դատական փորձաքննությունների կենտրոնի փոխնախագահ Արա Գրիգորյանը հրավիրել էր լրագրողներին` հայտնելու, որ իրենց կենտրոնը գործում է 2010-ի հունվարից: «2009-ի օգոստոսին դատական փորձաքննության եւ հոգեբանության ինստիտուտի ռեկտորը երկրի նախագահի կողմից հանձնարարություն ստացավ մեկնել Մոսկվա` համագործակցության պայմանագիր կնքելու: Պայմանագրի կնքումից հետո 2009-ին կատարվեցին մի շարք կազմակերպչական աշխատանքներ եւ 2010-ի հունվարից մեր կազմակերպությունը ստեղծվեց»,- ասում է Արա Գրիգորյանը: »»»»»


«Եթե ձանձրանում ես կյանքից, նշանակում է` մի բան այնպես չէ»

[ 8 Փետրվարի, 2010 | 16:06 ]

Մեր կողքին ապրում են օտարազգի մարդիկ, ովքեր աշխատում են մեր երկրում, կատարում իրենց պաշտոնական պարտականությունները: Սովորաբար, մարդկանց ուշադրությունն ուղղված է նրանց պաշտոնական գործունեությանը: Սակայն նրանք էլ ունեն իրենց անձնական կյանքը եւ ապրում են անհատական հույզերով: «Հետքը» սկսում է ներկայացնել մեր երկրում աշխատող դիվանագետներին: »»»»»


16 անգամ էլ հանդիպեն` ոչինչ չի փոխվելու

[ 15 Հունվարի, 2010 | 14:02 ]

Այսօր «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը «Նովոստի Արմենիա» ակումբում հանդիպեց լրագրողներին` հայտնելու, որ 2010 թ. կայանալիք Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումից սպասելիքներ չունի. «2009-ին նախագահներն ունեցան 6 հանդիպում եւ ոչինչ չփոխվեց: 2010-ին թող լինի 16 հանդիպում, բայց մեկ է` ոչինչ չի փոխվելու, քանի որ Ալիեւը խելագարի պես պնդում է միայն այն, որ Լեռնային Ղարաբաղի հողն իրենը պետք է լինի: »»»»»


Այս ընտրությունները բացարձակ անբարոյականություն են

[ 11 Հունվարի, 2010 | 16:32 ]

Ասում է Արթուր Սաքունցը

Այսօր «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» նախագահ Արթուր Սաքունցը եւ «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության անդամ Սոնա Այվազյանը հանդիպեցին լրագրողներին իրենց խոսքերով` եւս մեկ անգամ փաստելու, որ երեկ կայացած ԱԺ մեծամասնական ընտրությունները կեղծվել են: »»»»»


Ասա որն է բլոգդ, ասեմ` ով ես դու

[ 21 Դեկտեմբերի, 2009 | 17:06 ]

21_12-blogԲլոգն անհատի դրսեւորումն է ինտերնետային որոշակի տիրույթում: Այս տիրույթներն ունեն Wordpress.com, Livejournal.com, Blogspot.com եւ այլ անուններ: Եթե դիտարկենք հողագործության տեսնկյունից, Wordpress.com-ը մի մեծ հողատարածք է, որտեղից անվճար կերպով փոքրիկ հողամասեր են տրվում բոլոր ցանկացողներին: »»»»»


«Մի լավ բան չկա՞ մեր հասարակական տրանսպորտի ոլորտում…»

[ 27 Նոյեմբերի, 2009 | 15:06 ]

gazel_27.11.09Այսօր Հայաստանի «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը բանավեճի էր հրավիրել քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության գլխավոր մասնագետ Կարեն Հակոբյանին` քննարկելու Հայաստանում հասարակական տրանսպորտի ոլորտում առկա խնդիրները: Բանավեճին ներկա էին նաեւ լրագրողներ տարբեր լրատվամիջոցներից:

Ոլորտի խնդիրներից Արմեն Պողոսյանն առաջնային համարեց մետրոյի եւ տրոլեյբուսի` որպես տրանսպորտի միջոցների զարգացումը. »»»»»


Քայլ առ քայլ դեպի խնդիրների լուծում

[ 19 Նոյեմբերի, 2009 | 15:55 ]

sayla-19.11.09Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միամսյակի առիթով այսօր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը եւ հաշմանդամության խնդիրներով զբաղվող 4 հասարակական կազմակերպությունների նախագահներ հանդիպեցին լրագրողներին` քննարկելու հաշանդամության խնդիրներին ուղղված արդեն իրականացված եւ իրականացվելիք ծրագրերն ու գործողությունները:   »»»»»


Իրավիճակը 350-ն անց է

[ 31 Հոկտեմբերի, 2009 | 13:30 ]

enviroment_31.10.09

350 թիվը օդում ածխաթթու գազի առկայության թույլատրելիության մաքսիմում սահմանն է: Այժմ ողջ աշխարհում ածխաթթու գազի թույլատրելի սահմանն արդեն անցել է: «Գլոբալ 350» կլիմայի փոփոխության քարոզարշավի շրջանակներում աշխարհի տարբեր վայրերում տեղի են ունենում բնապահպանական միջոցառումներ: Որոշ երկրներում երիտասարդները վազում են 350 մետր, որոշներում 350 հոգանոց հավաքներ են կազմակերպվում եւ այլն: »»»»»


Ո՞վ է սփյուռքը…

[ 19 Հոկտեմբերի, 2009 | 18:06 ]

19_10_a_mirzakhanyanԱրամայիս Միրզախանյանը Ստոկհոլմի թագավորական տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր է: Նա ապրում եւ իր գործունեությունը ծավալում է Շվեդիայում: Ամեն տարի այցելում է Հայաստան` որեւէ գործով օգտակար լինելու իր հայրենիքին: »»»»»


Ես թշնամի չեմ…

[ 10 Օգոստոսի, 2009 | 16:30 ]

11_08-ani

Ես մի երկրից եմ, որը խաղաղության կարիք ունի: Ես ծնվեցի 1989-ին, երբ սկսվեց պատերազմը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Հայրենի տունս Սիսիանում է, որը գտնվում է Հայաստանի հարավում` 90 կմ մարտադաշտից հեռու: Ծնողներս պատմում էին, որ կյանքիս առաջին տարին եղել եմ տատիկիս խնամակալության տակ, քանի որ հորս ոտքը վիրահատել էին, իսկ մայրս նրան էր խնամում: »»»»»