Հեղինակի Արխիվ

Գնա՞լ, թե՞ չգնալ Թուրքիա. Ջիվան Գասպարյանը դեռ չի որոշել

[ 13 Օգոստոսի, 2010 | 12:04 ]

Համաշխարհային ճանաչում ունեցող դուդուկահար Ջիվան Գասպարյանին հրավիրել են Թուրքիա` խաղաղությանը նվիրված համերգին մասնակցելու: Հայաստանի ժողովրդական արտիստը դեռ չի որոշել` կմեկնի սեպտեմբերին Թուրքիա, թե ոչ: Ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանը վարպետին խորհուրդ տվեց բոյկոտել այդ համերգը: »»»»»


Ոստիկանների թիվը չի բավականացնում օրինախախտ հետիոտներին պատժելու համար

[ 12 Օգոստոսի, 2010 | 14:40 ]

2009 թվականի հոկտեմբերից ճանապարհային ոստիկանները տուգանում են նաեւ փողոցը չսահմանված տեղով հատող հետիոտներին: Տուգանքը 3000 դրամ է: Անձնագիր ունենալու դեպքում ոստիկանը տեղում կազմում է տուգանման մասին որոշումը, իսկ եթե քաղաքացու մոտ անձնագիր չկա, նրան բերման են ենթարկում մոտակա ոստիկանության բաժանմունք` անձը պարզելու համար: »»»»»


Տուգանքը վճարելը բավարար չէ, պետք է ներկայացնել անդորրագիրը

[ 12 Օգոստոսի, 2010 | 14:19 ]

2010 թվականի փետրվարին քաղաքացի Արսեն Մուրադյանը ծանուցում է ստացել Վարչական դատարանից, որտեղ նշված է, որ դատարանն իրեն վերաբերող կարգադրություն է արձակել` վճարել 15 հազար դրամ կամ դատարան ներկայացնել հակընդդեմ հայց` վարչական ակտը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ: »»»»»


«Սեյրան Օհանյանի հրաժարականով բանակի խնդիրները չեն լուծվի»

[ 10 Օգոստոսի, 2010 | 13:17 ]

«Եթե դուք կարծում եք, որ բանակի խնդիրը, օրինակ, կոռուպցիան է, ապա Սեյրան Օհանյանի հրաժարականով կոռուպցիան չի ավարտվի, հրաժարականով բանակի խնդիրները չեն լուծվի, մեղավորները չեն պատժվի: Իսկ Սեյրան Օհանյանը այն նախարարներից մեկն է, որ բաց է առաջարկությունների առաջ»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց տեղեկատվական քաղաքականության փորձագետ Վահրամ Միրաքյանը: »»»»»


Գայանե Բաբայանին վրաերթի ենթարկած վարորդը հրաժարվեց պատասխանել հարցերին

[ 6 Օգոստոսի, 2010 | 18:54 ]

Գրող, հրապարակախոս, լրագրող Գայանե Բաբայանի մահվան պատճառ դարձած Վահան Եղիազարյանի ձեռքերը դողում էին: Նա հրաժարվեց պատասխանել դատավորի, մեղադրյալի եւ տուժողի ներկայացուցիչների հարցերին, միայն ասաց, որ պնդում է նախաքննության ժամանակ տված իր ցուցմունքները: 27-ամյա Վահանն ընդունեց իր մեղքը: Նա, ապրիլի 9-ին` ժամը 21-ի սահմաններում, հարբած վիճակում խախտելով երթեւեկության կանոնները, Դավիթ Անհաղթի փողոցում վրաերթի է ենթարկել Գայանե Բաբայանին: »»»»»


Դատավարությունը վերածվեց վիճաբանության

[ 6 Օգոստոսի, 2010 | 16:09 ]

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող լրագրող Գայանե Բաբայանի մահվան գործով դատավարությունը քիչ առաջ ընդհատվեց` նիստերի դահլիճում ծագած վիճաբանության հետեւանքով: »»»»»


Փղին հովանավորում են, առյուծին` ոչ

[ 5 Օգոստոսի, 2010 | 13:55 ]

Երեւանի Կենդանաբանական այգի շուտով Ուկրաինայից կտեղափոխվեն կենգուրու, եգիպտական թռչող շնիկներ եւ այլ նոր կենդանատեսակներ: Դրա դիմաց մենք տալու ենք գիշատիչ թռչուններ: Այս մասին այսօր «Դե ֆակտո» ակումբում հայտնեց Կենդանաբանական այգու տնօրեն Սահակ Աբովյանը: Ներկայումս այգում 215 անուն կենդանիներ կան: Շարունակվում են աշխատանքները էգ փիղ բերելու համար: »»»»»


Ազատավանդակները կփրկեն գարշահոտությունից

[ 5 Օգոստոսի, 2010 | 13:28 ]

Կենդանաբանական այգու տնօրեն Սահակ Աբովյանը «Հետքի» հետ զրույցում անդրադարձավ հատկապես ամառվա օրերին այգում տիրող գարշոհոտությանը. «Ես չեմ առարկում` հոտ կա, հիմնականում կատուների վանդակներում, որովհետեւ բետոնի վրա են, միզում են, այս շոգին անմիջապես դա գոլորշիանում է»,- նշեց տնօրենը: Նրա խոսքով` վանդակները լվացվում են օրական երկու անգամ: »»»»»


«Առաջիկա 10 օրերին անձրեւ պետք չէ ակնկալել»

[ 4 Օգոստոսի, 2010 | 15:10 ]

Օպերատիվ հիդրովերլուծաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանն այսօր տեղեկացրեց, որ նախորդ շաբաթ Հանրապետությունում անձրեւ ընդհանրապես չի տեղացել, ջերմաստիճանը տատանվել է 34-35 աստիճաններում: Առաջիկայում եւս սպասվում է առանց տեղումների եղանակ, օգոստոսի 6-ից ջերմաստիճանը կբարձրանա եւս 1-2 աստիճանով, առավելագույնը կարող է հասնել 38 աստիճանի: Այս ամենի արդյունքում երկրում ստեղծվել է հրդեհավտանգ իրավիճակ: »»»»»


Ադրբեջանից հրդեհները տեղափոխվել են Հայաստան

[ 4 Օգոստոսի, 2010 | 13:45 ]

Արատակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության պետի տեղակալ Պավել Գյոզալյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ Ադրբեջանի տարածքից հրդեհներ են տեղափոխվում Հայաստան, մասնավորապես Տավուշի եւ Վայոց Ձորի մարզեր: Մեր հրշեջները հնարավորություն չեն ունեցել անմիջապես մարել հրդեհները, քանի որ Ադրբեջանի տարածքից կրակել են նրանց ուղղությամբ: »»»»»