Հեղինակի Արխիվ

Անտարբեր վերաբերմունք` իր ընտրողի նկատմամբ

[ 1 Սեպտեմբերի, 2010 | 17:35 ]

Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի բնակիչները շարունակում են բողոքել Արգիճի գետի վրա փոքր ՀԷԿ-ի կառուցման և գետի հիմնական վտակը` Գայլաձորը, Վայոց Ձորի մարզ ուղղելու դեմ, սակայն նրանց դժգոհությունը արժանանում է իրավապահ մարմինների դիմադրությանը: Այս թեմայով «Հետքի» հարցերին պատասխանում է թիվ 24 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրված ԱԺ պատգամավոր, Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը: »»»»»


Կաթողիկոսի տվյալներով` աղանդավորները քչացել են

[ 31 Օգոստոսի, 2010 | 17:54 ]

Արմավիրի մարզում գործում է մոտ 20 եկեղեցի: Մինչեւ տարեվերջ ավարտին կհասցվեն նաեւ Աղավնատուն եւ Շահումյան գյուղերում բարերարների կողմից կառուցվող եկեղեցիները: Սակայն այս ամենին զուգընթաց «բարգավաճում» են նաեւ աղանդավորները: »»»»»


Արմեն Աշոտյանը պատասխանեց միայն հեռուստալրագրողների հարցերին

[ 31 Օգոստոսի, 2010 | 17:29 ]

Նոր ուսումնական տարվան ընդառաջ` այսօր Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի ձեռամբ մատուցվեց սուրբ պատարագ: Վեհափառը հայրապետական օրհնություն հղեց նոր ուսումնական տարվա կապակցությամբ եւ նշեց, որ միշտ սերտ է եղել դպրոց-եկեղեցի կապը: Պատարագին ներկա էին նաեւ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, մարզպետարանների կրթության վարչության պետեր, դպրոցի տնօրեններ եւ այլք: »»»»»


Եւս մեկ դամոկլյան սուր

[ 31 Օգոստոսի, 2010 | 13:56 ]

Ադրբեջանը սեպտեմբերի 9-ին պատրաստվում է ՄԱԿ-ի գլխավոր նստաշրջանին ներկայացնել «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւի նախագիծը: Բանաձեւը «ղարաբաղյան հակամարտության գոտում ժողովրդագրական պատկերի փոփոխության անթույլատրելիության, փախստականների վերադարձման անհրաժեշտության եւ դրա համար համապատասխան պայմանների ստեղծման, մշակույթի հուշարձանների եւ սրբավայրերի ոչնչացման անթույլատրելիության» մասին է: »»»»»


Ռուսները մեզ կտա՞ն անվտանգության լրացուցիչ երաշխիք

[ 28 Օգոստոսի, 2010 | 16:26 ]

Ինչպես հայտնի է, օգոստոսի 20-ին Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդեւը Երեւանում ստորագրեցին Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը մինչեւ 49 տարի երկարաձգելու մասին համաձայնագիրը:

Ստորագրումից հետո Հայաստանի ընդդիմությունը մտահոգություն հայտնեց, իսկ իշխանական թեւը, ընդհակառակը, հայտարարեց, թե ռազմաբազայի ներկայությունը մեզ «օդ ու ջրի» պես անհրաժեշտ է: »»»»»


Արմավիրում առաջին դասարանցիների թիվն աճել է

[ 26 Օգոստոսի, 2010 | 13:22 ]

Սեպտեմբերի 1-ին մնացել են հաշված օրեր: Մարզպետարանների կրթության վարչությունները նախապատրաստական վերջին աշխատանքներն են տանում, որպեսզի պատրաստ լինեն նոր ուսումնական տարվան: Սեպտեմբերի 1-ին դաս չի լինի միայն Ակնաշեն գյուղում: Այստեղ դպրոցը վերանորոգվում է, եւ շինաշխատանքները կավարտվեն սեպտեմբերի 10-ին: »»»»»


Արագածոտնում զինվորական ծառայությունից խուսափել է 15 զինակոչիկ

[ 24 Օգոստոսի, 2010 | 13:52 ]

Ամփոփվել է Արագածոտնի մարզի առաջին կիսամյակի օպերատիվ իրավիճակը, ինչը լուրջ մտահոգությունների տեղիք է տվել: Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Գրիշա Բադալյանը վիճակագրական համեմատություն կատարեց նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի նկատմամբ եւ արձանագրեց, որ որոշ հանցագործությունների գծով աճ է գրանցվել: »»»»»


Գեղարքունիքի բուժհաստատությունները պարտքերի տակ են

[ 24 Օգոստոսի, 2010 | 12:02 ]

Այդ պատճառով մարզպետն ազատում է իր համար ոչ ցանկալի աշխատողներին

Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ, դեռեւս 2010թ. ապրիլի 6-ին աշխատանքից ազատվել է Մարտունու հիվանդանոցի տնօրեն Սեդրակ Սահակյանը: »»»»»


Գեղարքունիքում ավելացել են անչափահաս իրավախախտները

[ 24 Օգոստոսի, 2010 | 10:47 ]

2010թ. առաջին կիսամյակում Գեղարքունիքի մարզում 5 անգամ աճել են անչափահասների կողմից կամ նրանց մասնակցությամբ կատարված հանցագործությունների դեպքերը եւ շուրջ 5 անգամ աճել է կատարմանը մասնակցած անձանց թիվը` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:  Այս տվյալները պարզել է Գեղարքունիքի մարզի դատախազությունը` կատարած ուսումնասիրության արդյունքներում: »»»»»


Խաղող չունեցողները չիր ու ալանի վաճառելով են փորձում իրենց «բախտը»

[ 21 Օգոստոսի, 2010 | 17:41 ]

Արագածոտնի մարզի Օշական գյուղապետարան մտնողի աչքն անմիջապես ընկնում է շենքի մուտքի մոտ տեղադրված տեղեկատվական ցուցանակին, որը թարմացված էր մի քանի մասնավոր հայտարարություններով ու գովազդային ցուցանակով:

Համայնքապետարանի աշխատանքին վերաբերող եւ ոչ մի հայտարարություն կամ գրություն փակցված չէր: »»»»»