[ 12 Հուլիսի, 2010 | 16:30 ] Հիմնական թողարկում, հասարակություն
Հրաչ Բայադյան
Եթե հարցնենք, թե առաջին հերթին ինչո՞վ աչքի ընկավ ֆուտբոլի աշխարհի այս առաջնությունը, ապա առավել հավանական պատասխաններից մեկը կլինի՝ ձախողումներով։ Ֆուտբոլիստների, մարզիչների ու թիմերի ձախողումներով։ Համենայն դեպս, բարձրակարգ խաղի եւ ֆուտբոլային հայտնությունների մասին կարելի է խոսել միայն երկրորդ հերթին… »»»»»
[ 5 Հուլիսի, 2010 | 14:22 ] Հիմնական թողարկում, հասարակություն
Հրաչ Բայադյան
Ընդդեմ օտարալեզու դպրոցների քաղաքացիական նախաձեռնության բողոքի ցույցերին մասնակցում էին միանգամայն տարբեր համոզմունքներ ունեցող մարդիկ։ Դա նկատել էին շատերը։ Ու թեեւ բոլորի հիմնական մտահոգությունը նույնն էր, տարբեր էին հիմնավորումներն ու մեկնաբանությունները, որ հնչում էին ցույցերի ժամանակ, հրապարակային ելույթներում եւ բանավեճերում։ »»»»»
[ 14 Հունիսի, 2010 | 15:18 ] Հիմնական թողարկում, հասարակություն
Հրաչ Բայադյան
Գլոբալ տաքացումը արդեն երկար տարիներ կազմում է այն ընդհանուր համատեքստը, որում քննարկվում են տարատեսակ էկոլոգիական իրադարձություններն ու բնական աղետները. վերջին տարիների՝ տարբեր վայրերում նկատվող աննախադեպ շոգն ու ցուրտը, անտառային հրդեհներն ու ցունամիները, տեղումներն ու հեղեղումները… »»»»»
[ 7 Հունիսի, 2010 | 15:24 ] Հիմնական թողարկում, հասարակություն
Հրաչ Բայադյան
Քսաներորդ դարի 60-ականները ավելի հաճախ հիշվում են որպես սոցիալական եւ քաղաքական ակտիվության, տարատեսակ սոցիալական եւ մշակութային շարժումների առաջացման ժամանակաշրջան։ Բայց նույն տարիներին հրապարակ եկան մի շարք նոր հասկացություններ՝ նեոկոլոնիալիզմ (նորգաղութատիրություն), մշակութային իմպերիալիզմ եւ այլն, որոնք վկայում էին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գաղութային լծից ազատված մի շարք երկրների վերագաղութացման փաստը եւ դրան վերաբերող բուռն, տեւական քննարկումները։ »»»»»
[ 24 Մայիսի, 2010 | 15:10 ] Հիմնական թողարկում, մեդիա
Հրաչ Բայադյան
սկիզբը
Նախորդ երկու հոդվածներում քննարկված զեկույցը, որում ամփոփված մոնիթորինգի արդյունքները հիմնականում վերաբերում են Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի մի խումբ ետսոցիալիստական երկրների հեռուստատեսային հեռարձակման ոլորտին, ունի բնութագրական ենթավերնագիր. «Ավելի շատ ալիքներ, ավելի քիչ անկախություն»։ »»»»»
[ 17 Մայիսի, 2010 | 15:16 ] Հիմնական թողարկում, մեդիա
Հրաչ Բայադյանսկիզբը
Հարկ է ավելի մանրամասնորեն անդրադառնալ «ընդարձակ համատեքստ» արտահայտությանը։ Իհարկե, այն առաջին հերթին ունի աշխարհագրական իմաստ, քանի որ խոսքը հայկական հեռուստատեսությունը նախկին սոցիալիստական աշխարհում կատարվող զարգացումների համատեքստում տեսնելու ցանկության մասին է։ »»»»»
[ 10 Մայիսի, 2010 | 15:18 ] Հիմնական թողարկում, մեդիա
Հրաչ Բայադյան
Վերջին տարիների ընթացքում Հայաստանում հեռուստատեսությունն ավելի ու ավելի հաճախ է դառնում բանավեճերի առարկա։ Միջազգային արձագանք ստացած Ա1+ հեռուստաընկերության գործից բացի, կարելի է հիշել, օրինակ, բուռն քննարկումներ հարուցած թեմաներից մեկը՝ բռնությունը եւ գռեհիկ լեզուն հայկական սերիալներում, ինչպես նաեւ այդ առիթով բոլորովին վերջերս ՀՌԱՀ-ի կողմից ներմուծված «չափորոշիչները»։ »»»»»
[ 19 Ապրիլի, 2010 | 16:18 ] Հիմնական թողարկում, հասարակություն
Հրաչ ԲայադյանՆախորդ հոդվածում ներկայացրի ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքի «Ի՞նչ անել» հաղորդաշարի վերջին թողարկումներից մեկը։ «Ետխորհրդային տարածություն. հին խնդիրներ, նոր իրողություններ» թեմայով քննարկման հիմնական եզրահանգումները սրանք էին. ետխորհրդային անորոշության ժամանակաշրջանն արդեն անցել է, եւ Ռուսաստանը՝ որպես տերություն, որպես աշխարհաքաղաքական դերակատար ունի սեփական հստակ դիրքորոշումը եւ նպատակները, գիտի իր անելիքները, տեսնում է իր հակառակորդներին, մրցակիցներին եւ հավանական դաշնակիցներին։ »»»»»
[ 12 Ապրիլի, 2010 | 15:20 ] Հիմնական թողարկում, հասարակություն
Հրաչ ԲայադյանԱրդեն երրորդ հարյուրամյակն է, որ Ռուսաստանում հնչում է «Ի՞նչ անել» ճակատագրական հարցը։ Ճակատագրական ոչ միայն (եւ գուցե ոչ այնքան) ռուսաստանցիների, որքան հարեւանների, հատկապես երբեւէ ռուսական տիրապետության տակ գտնված ժողովուրդների համար։ »»»»»
[ 5 Ապրիլի, 2010 | 13:18 ] Հիմնական թողարկում, հասարակություն
Հրաչ ԲայադյանՄաշտոցի պողոտան փակ էր։ Առաջին բանը, որ նման դեպքերում մտածում ես, բարձրաստիճան հյուրերն են, որոնց ներկայությունը երթեւեկության խճողման առումով կարող է ուղղակի փորձանք դառնալ երեւանցիների համար։ Այս անգամ ինձ թվաց, թե ցույց է, բայց նկատեցի, որ հավաքվածները հիմնականում երեխաներ են։ Նրանք շարժվում էին դեպի Մատենադարան։ »»»»»