[ 1 Սեպտեմբերի, 2010 | 15:59 ] Հիմնական թողարկում, բնապահպանություն, մարզեր
Լարիսա Փարեմուզյան
Ասում է ալավերդցի Լևոն Թամազյանը
Ալավերդցիները «Հետքին» դժգոհում են, որ տեղյակ չէին «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության կողմից պղնձաձուլական գործարանի «Նոր նախածխանցքի և ծխնելույզի նախագծի» բնապահպանական մասի լսումներից, որը տեղի է ունեցել նախօրեին ՓԲԸ-ի վարչական շենքում: »»»»»
[ 1 Սեպտեմբերի, 2010 | 15:13 ] Հիմնական թողարկում, բնապահպանություն, մարզեր
Լարիսա Փարեմուզյան
Նախօրեին Ալավերդիում «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի վարչական շենքում տեղի ունեցավ պղնձաձուլական գործարանի «Նոր նախածխանցքի և ծխնելույզի» նախագծի բնապահպանական մասի հասարակական լսումներ, որին «Վալլեքս» խմբի ընկերությունների ղեկավարները, Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանն ու քաղաքապետարանի պատասխանատուները չէին մասնակցում: »»»»»
[ 27 Օգոստոսի, 2010 | 17:13 ] Հիմնական թողարկում, հասարակություն, մարզեր
Լարիսա Փարեմուզյան
Լոռու մարզի Թեղուտ համայնքի գյուղապետ Հարություն Մելիքսեթյանը «Հետքին» փոխանցեց, որ համայնքի գյուղատնտեսական նշանակության հողատարածքն արդյունաբական հողերի վերածելու նպատակով «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից համայնքի բյուջեին վճարվել է 117 մլն դրամ:
«Վերոնշյալ գումարից 15 մլն դրամը տրվել է 2008-ի ապրիլին, »»»»»
[ 27 Օգոստոսի, 2010 | 13:03 ] Հիմնական թողարկում, հասարակություն, մարզեր
Լարիսա Փարեմուզյան
«Թեղուտ» ՓԲԸ-ի վարչության անդամ Ռուբեն Պապոյանը, ով այս պահին Թեղուտում ղեկավարում է հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման աշխատանքները, «Հետքին» տեղեկացրեց, որ Թեղուտի ծրագրի վարկավորման շուրջ «Վալլեքս» ընկերության եւ ՎՏԲ բանկի միջեւ բանակցությունները շարունակվում են: »»»»»
[ 20 Օգոստոսի, 2010 | 15:44 ] Հիմնական թողարկում, հասարակություն, մարզեր
Լարիսա Փարեմուզյան
Լոռու մարզի Շնող գյուղից Թեղուտ համայնք տանող ճանապարհին գտնվող Շնողի ֆուտբոլի դաշտի տարածքում մեծ քանակությամբ մշակված վառելափայտ է կուտակված, որն արդեն մեկ տարուց ավելի է` գրավում է անցորդների ուշադրությունը: »»»»»
[ 22 Հուլիսի, 2010 | 14:49 ] Հիմնական թողարկում, սփյուռք
Լարիսա Փարեմուզյան
Ֆինանսատնտեսական ճգնաժամից էապես տուժել է նաև Հունաստանում հայկական գաղութը: Այդ մասին փաստում են Սալոնիկի քաղաքի Սբ. Աստվածածին հայկական եկեղեցու պատարագին այցելած մոտ մեկ տասնյակ հայաստանցները, ովքեր 1995թ.-ից ի վեր աշխատում և ապրում են Սալոնիկիում:
«Էս կրիզիսը սաղիս վրա էլ ազդել ա: Գործը առաջ կար, հիմա շատ քիչ ա: Ես կոշկակարություն էի անում, բայց հիմա գործը սաղ փակվել ա, չեմ աշխատում: »»»»»
[ 13 Հուլիսի, 2010 | 15:21 ] մարզեր
Լարիսա Փարեմուզյան
Հրապարակն այսուհետև կկրի աշուղի անունը
Հունիսի 11-ին` Վարդավառի տոնին, Հաղպատավանքում էր հավաքվել 1000-ից ավելի ուխտավոր: Այս տարվա Վարդավառը Հաղպատում նոր իմաստավորում էր ստանալու: «Լոռու ձոր հայրենակցական միություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ, Լոռու մարզպետարանի և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ որոշվել էր Վարդավառի տոնը դարձնել Վարդատոն, որն այսուհետև ավանդաբար պետք է դառնա Սայաթ-Նովայի տոնը: »»»»»
[ 12 Հուլիսի, 2010 | 14:30 ] Հիմնական թողարկում, բնապահպանություն
Լարիսա Փարեմուզյան
Հունիսի 26-ին Ալավերդու նախկին լեռնամետալուրգիական կոմբինատի արտադրության հետեւանքով առաջացած մկնդեղի թափոնակուտակիչ գերեզմանոցում ԵԱՀԿ «Անվտանգ միջավայր» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հետազոտական աշխատանքներ սկսեց իրականացնել ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային կենտրոնի աշխատանքային խումբը: »»»»»
[ 9 Հուլիսի, 2010 | 12:10 ] Հիմնական թողարկում, հասարակություն, մարզեր
Լարիսա Փարեմուզյան
Մեծ ճանաչում ունեցող, Հայաստանի նշանավոր վանքային համալիրներից մեկը` Հաղպատավանքը, որը միջնադարում Հայաստանի հոգեւոր մշակութային կենտրոններից մեկն է եղել, այսօր էական ազդեցություն չունի Հաղպատ գյուղի գյուղացիների հոգեւոր աշխարհի վրա:
Հաղպատը հայտնի է եղել ոչ միայն վանքային համալիրով: Գյուղում 1903թ.-ին ստեղծվել է Անդրկովկասի հնագույն կոմունիստական կազմակերպություններից մեկը` Հաղպատի կոմբջիջը: »»»»»
[ 6 Հուլիսի, 2010 | 10:54 ] առողջապահություն, մարզեր
Լարիսա Փարեմուզյան
ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը «ՀՀ գյուղմթերքների ծանր մետաղներով աղտոտվածության ռիսկերի գնահատում» ԵԱՀԿ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հունիսի 25-ին Լոռու մարզի Ալավերդի, Քարկոփ եւ Նեղոց համայնքների Դեբեդ գետի մերձակա այգիներում եւ բանջարանոցներում անցկացրեց հետազոտություններ գյուղմթերքների տոքսիկական սանիտարական նորմաների համապատասխանությունը պարզելու համար: »»»»»