[ 23 Հուլիսի, 2010 | 16:14 ] հասարակություն, տարածաշրջան
Լիլիթ Նուրիջանյան
Քանի որ մեր հարեւան պետությունները` մեծաթիվ բնակչություն ունեցող Թուրքիան եւ Ադրբեջանը թշնամաբար են տրամադրված Հայաստանի նկատմամբ, մենք պետք է նոր սերնդին խորապես հայկական ոգով դաստիարակենք, որպեսզի նրանք կարողանան դիմակայել արտաքին մարտահրավերներին. կարծում է հոգեբան Ալբերտ Նալչաջյանը: »»»»»
[ 17 Հուլիսի, 2010 | 22:46 ] մշակույթ
Լիլիթ ՆուրիջանյանԱվարտվեց «Ոսկե Ծիրան» միջազգային 7-րդ կինոփառատոնը, որի փակման արարողությունը տեղի ունեցավ այսօր`«Մոսկվա» կինոթատրոնում: Փառատոնի մրցանակակիրներն արդեն հայտնի են:
»»»»»
[ 17 Հուլիսի, 2010 | 18:15 ] Հիմնական թողարկում, մշակույթ
Լիլիթ Նուրիջանյան
Սեմիհ Կապլանօղլուն ժամանակակից կինոյի մեծարված սցենարիստ-ռեժիսոր-պրոդյուսերներից է: Կապլանօղլուի «Ձուն» եւ «Կաթը» խաղարկային ֆիլմերը բազմաթիվ միջազգային մրցանակների են արժանացել եւ մեծ ճանաչում բերել թուրք ռեժիսորին: Այս տարի «Ոսկե Ծիրանում»` երեւանյան պրեմիերաների ցանկում ներկայացված նրա «Մեղր» ֆիլմը, նախորդ երկուսի հետ, ամփոփում է վերջինիս «Յուսուֆ» եռապատումը:
«Մեղր»-ը ռեժիսորական եւ օպերատորական տեսանկյունից չափազանց զգացմունքային ֆիլմ է: Թախծոտ սյուժեն ամբողջանում է Համշենի չքնաղ բնության կադրերով: »»»»»
[ 17 Հուլիսի, 2010 | 16:38 ] Հիմնական թողարկում, մշակույթ
Լիլիթ Նուրիջանյան
Լեհ ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսսիի «Փոխայց»-ը ներկայացված էր երեւանյան պրեմիերաների ցանկում: Ֆիլմը պատմում է ռեժիսորի 70-ականների ֆիլմերի`«Ընտանեկան կյանք» (1971), «Քողարկում» (1976), «Հաստատուն գործոն» (1980) ֆիլմերի դերակատարների հետագա ճակատագրերի մասին:
Ֆիլմը ձեւով հարցազրույց է, որը վարում է «Սիրտն ափի մեջ» ֆիլմի` ինքնասպանության հակված երիտասարդ հերոսը: Բժշկի խորհրդին հետեւելով` նա հարցուփորձ է անում, թե կա որեւէ մեկը, ում կյանքը հաջող է դասավորվել: Ռեժիսորի նախորդ ֆիլմերից բերվող հատվածները դառնում են երիտասարդի հարցի պատասխանները: »»»»»
[ 15 Հուլիսի, 2010 | 14:51 ] մշակույթ
Լիլիթ Նուրիջանյան
Այսօր «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը հայտարարեց, որ Ֆրանսահայ կինոգործիչ Ալան Թերզյանն իրեն առաջարկել է ստեղծել աշխարհի հայ կինեմատոգրաֆիստների ասոցիացիա: Ասոցիացիան գլխավոր կենտրոն չի ունենալու, այլ ամբողջ աշխարհում ունենալու է իր կենտրոնները և գործելու է բոլոր հայազգի կինոգործիչների հովանավորությամբ: »»»»»
[ 14 Հուլիսի, 2010 | 17:30 ] մշակույթ
Լիլիթ Նուրիջանյան
Կոմս Շահբազյանի «Այստեղ ներքեւում» ֆիլմը ռեժիսորի կարծիքով այդքան էլ ճիշտ չէ թարգմանված. «Հոս երկրի վրա» վերնագիրը բեյրութահայ ռեժիսորի համար ավելի ճիշտ է արտացոլում եւ փոխանցում իր ասելիքի էությունը: Իսկ ֆիլմը Երեւանի մասին է, քանդվող շենքերի, անվերջ կատարվող շինարարությունների﹐ փոշու ու կեղտի, մի քիչ էլ սիրո մասին է: »»»»»
[ 14 Հուլիսի, 2010 | 15:56 ] մշակույթ
Լիլիթ Նուրիջանյան
Հայկ Ղազարյանը Լատինական Ամերիկայի նոր սերնդի ռեժիսորներից է: Ավարտել է Նյու Յորքի Կինոակադեմիան եւ Կալիֆորնիայի համալսարանի հատուկ կուրսերը: Շոու բիզնեսում ավելի քան 25 տարվա փորձ ունի: Նա առաջին անգամ է Հայաստանում: «Հետք»-ի հետ հարցազրույցում նա պատմեց, որ երբ Ատոմ Էգոյանի ու Արսինե Խանջյանի հետ ինքնաթիռում էին, վայրէջքին մոտենալու պահին երկինքը շատ պարզ էր, եւ մաքուր երկնքում տեսնելով Արարատը` երեքով նետվել են դեպի պատուհաները. «Այդ պահին արցունքները գլորվեցին այտերովս: »»»»»
[ 14 Հուլիսի, 2010 | 14:30 ] մշակույթ
Լիլիթ Նուրիջանյան
«Հայաստանի վերջին լարախաղացը» վավերագրական ֆիլմը մեխվում է դիտողի սրտերում եւ այնտեղ մնում շատ երկար: Վավերագրական ֆիլմին բնորոշ չորությունն այստեղ չկա: Ֆիլմի գլխավոր գաղափարն այն է, որ լարախաղացության արվեստը դեպի անդունդն է գնում: Սակայն այս խնդրի մասին պատմող ֆիլմում ծնվել են մի քանի առանձին ողբերգություններ, առանձին պատմություններ, որոնք դուրս են գալիս էկրանից ու կանգնում մեր կողքին: »»»»»
[ 14 Հուլիսի, 2010 | 12:36 ] մշակույթ
Լիլիթ Նուրիջանյան
«Ոսկե Ծիրան»-ի շրջանակներում ցուցադրվեց գերմանացի﹐ ազգությամբ թուրք Ֆաթիհ Աքինի «Հոգու խոհանոցը» ֆիլմը: Երեւանյան այս պրեմիերան դինամիկ, յուրահատուկ հումորով մի ֆիլմ է, որը պատմում է երիտասարդ ռեստորանատեր Զինոսի մասին: Նրան լքում է գեղեցկուհի Նադինը, քանի որ երիտասարդը իր ռեստորանին ավելի շատ է ուշադրություն դարձնում: »»»»»
[ 12 Հուլիսի, 2010 | 10:39 ] մշակույթ
Լիլիթ Նուրիջանյան
Երեկ մեկնարկեց «Ոսկե ծիրան» միջազգային 7-րդ կինոփառատոնը: Մեկնարկային ասուլիսով հանդես եկավ փառատոնի տնօրեն, ռեժիսոր Ատոմ Էգոյանը, ով շեշտեց, որ «Ոսկե ծիրանը» տարեցտարի առավել հասուն փառատոն է դառնում` հանդես գալով ավելի ու ավելի լուրջ ռեժիսորներով, ֆիլմերով ու պատվավոր հյուրերով: »»»»»