Հեղինակի Արխիվ

«Բոլոր բացահայտումներն արված են»

[ 23 Հուլիսի, 2010 | 16:44 ]

«Ժառանգության» վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն այսօր կայացած մամլո ասուլիսում հայտարարել էր, որ ՀԱԿ-ի հետ համագործակցության հարցը քննակրկելիս ՀԱԿ-ը պնդում է, որպեսզի խոսեն` 1998-ից ի վեր կատարած սխալներից սկսած: Մինչդեռ, ըստ Հակոբյանի, ընտրություններում կեղծիքիների հիմքը դրվել է դեռևս 1995-ից: Արդյոք կարելի՞ է ենթադրել, որ ՀԱԿ-ը խուսափում է իր սխալներից խոսելուց: »»»»»


ՀԱԿ-ը վերսկսելու է հանրահավանքերը

[ 23 Հուլիսի, 2010 | 16:32 ]

Վերջին շրջանում իր ասուլիսիների ընդմիջումը ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը պայմանավորում է նրանով, որ հասարակության ուշադրությունը սևեռված էր Հայոց համազգային շարժման համագումարի վրա: «Փաստարկ» ակումբում այսօր ՀԱԿ համակարգողը նշեց, որ համագումարն ավարտված է, և նորից ժամանակն է, որպեսզի իրենք խոսեն Կոնգրեսի անելիքների մասին: »»»»»


Այս տարի զբոսաշրջության աճ է գրանցվել

[ 21 Հուլիսի, 2010 | 15:38 ]

«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր հյուրընկալվել էին Հայաստանի հյուրանոցների միության տնօրեն Ամալյա Ստեփանյանը, «Անի պլազա» հոթելի գլխավոր տնօրեն Մկրտիչ Գրիգորյանը և ճամփորդական գործակալների հայկական միության փոխնախագահ Եղիշե Թանաչյանը: »»»»»


«Հերթական անգրագետ տնտեսական քայլն է, որի համար շատ դառը կվճարենք»

[ 20 Հուլիսի, 2010 | 15:17 ]

«Այս օրենքները «փախցրին»` առանց լուրջ քննարկումների: Ինձ նորից զարմացրեց դրանց էությունը, երբ լրիվ կարդացի: Մարդիկ, ովքեր երբեք մասնավոր կենսաթոշակի հետ գործ չեն ունեցել, գրել են այդ օրենքները, տարել Ազգային ժողով: Այնտեղ էլ կամ վիճելու ցանկություն չկա կամ ոչինչ չեն հասկանում, ու դրանք ընդունվել են»,- անդրադառնալով կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ ընդունված օրենքին` ասաց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Վերջինն այսօր հյուրընկալվել էր «Հայելի» ակումբում: »»»»»


Երիտասարդության միայն 5 տոկոսն է ակտիվ

[ 19 Հուլիսի, 2010 | 14:40 ]

Այսօր «Հենարան» ակումբում «Երիտասարդական ակումբների դաշնություն» հկ-ի նախագահ Ատոմ Մխիթարյանը և ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը քննարկում էին, թե ինչպիսին է հայ երիտասարդների դերը տարածաշրջանային հակամարտությունների լուծման հարցում: »»»»»


«Ոստիկանությունը դարձել է մարդկանց խոշտանգելու մարմին»

[ 16 Հուլիսի, 2010 | 16:20 ]

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն այսօր «Ուրբաթ» ակումբում ներկայացրեց «Խոշտանգումները Հայաստանի իրավապահ համակարգում» զեկույցը:

«Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն եկավ Հայաստան և հանդիպեց տարբեր կազմակերպությունների հետ: Մենք էլ որոշեցինք այս ամբողջական զեկույցը ներկայացնել»,- ասաց Ա. Սաքունցը: »»»»»


«Սփյուռքահայ» ասորին

[ 24 Հունիսի, 2010 | 11:35 ]

Արարատի մարզի Դիմիտրով գյուղում տարիներ ի վեր ասորիներ են բնակվել: 1200 բնակիչ ունեցող համայնքի միայն 30 տոկոսն է ասորի:

Դիմիտրովում հետաքրքիր կերպով միաձուլվել են հայկական ու ասորական ավանդույթները, առօրյան: Գյուղացիներն ասում են` հայերն ու ասորիներն իրարից գրեթե ոչնչով չեն տարբերվում` ոչ կենցաղով, ոչ սովորույթներով, ոչ էլ արտաքինով: »»»»»


«Չեմ հիշում, որ Քոքոբելյանը որեւէ անհամաձայնություն հայտնի կոնգրեսի վարած քաղաքականության վերաբերյալ»

[ 15 Հունիսի, 2010 | 18:26 ]

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, այսօր անդրադառնալով ՀՀՇ վարչության փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանի՝ կուսակցության վարչությունից դուրս գալու վերաբերյալ որոշմանն ու այն հարցին, որ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը իր իսկ վստահության հարցը վարչության քննարկմանն է ներկայացրել, ասաց, որ ՀԱԿ-ը մի շարք կուսակցությունների համագործակցության դաշտ է, և իրենք ներկուսակցական գործերին երբեք չեն խառնվում: »»»»»


«Պետք է սովորեցնել մարդուն` ինչպես չհիվանդանալ և հետո չսովորածին բուժել»

[ 15 Հունիսի, 2010 | 17:30 ]

ՀԱԿ-ը ներկայացնում է իր առողջապահական ծրագիրը

«100 քայլ» ծրագիրը ներկայացնելուց հետո Հայ ազգային կոնգրեսն այսօր ներկայացրեց առողջապահական` «Առողջության պահպանման քաղաքականությունը» ծրագիրը: ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը նշեց, որ «100 քայլ»-ից հետո իրենք ոլորտ առ ոլորտ ներկայացնելու են կառավարման բոլոր ոլորտներին վերաբերող ծրագրեր: »»»»»


Արտերը չորանում են, բայց ջուր, ինչպես վստահեցնում են, կա

[ 14 Հունիսի, 2010 | 15:12 ]

Մի քանի տարի առաջ Արարատի մարզի Դիմիտրով գյուղի տներից մեկն այրվել է: Կրակը մեծ դժվարությամբ է հաջողվել մարել, քանի որ գյուղում ջուր չի եղել, առուները ցամաքած են: Ջուր չլինելու խնդիրն այսօր էլ առկա է թե այս, թե Դիմիտրովին հարակից մյուս գյուղերում՝ Մասիսում, Բուրաստանում եւ այլն: »»»»»