[ 2 Սեպտեմբերի, 2010 | 19:44 ] հարցազրույց, տնտեսություն
Սոնա Ավագյան
Պատգամավորի և կառավարման փորձագետի կարծիքները հակասում են
Այսօր գնաճի, գյուղատնտեսության ոլորտում անկման և ճգնաժամի վերաբերյալ բանավիճում էին Ազգային ժողովի Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը և կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը: »»»»»
[ 2 Սեպտեմբերի, 2010 | 16:17 ] տնտեսություն
Սոնա ԱվագյանՊատգամավորը սղաճը կանխատեսելը համեմատում է 100 զգեստից որևէ մեկն ընտրելու հետ
Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն իր տարակուսանքն է հայտնում առ այն, որ տարեսկզբից Հայաստանում սղաճի կանխատեսումը մի քանի անգամ փոփոխվել է: »»»»»
[ 2 Սեպտեմբերի, 2010 | 12:26 ] հարցազրույց, քաղաքականություն
Սոնա Ավագյան
Այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին լրագրողները Արցախը ճանաչելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ հարցեր ուղղեցին Ազգային ժողովի Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանին: »»»»»
[ 31 Օգոստոսի, 2010 | 19:21 ] հարցազրույց, քաղաքականություն
Սոնա Ավագյան
Ըստ պատգամավորի` ռազմակայանի մասին պայմանագրի երկարաձգումը նաև պայմանավորված է Հայաստանի առաջացրած վտանգավոր իրավիճակով
Այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը ներկայացրեց կուսակցության դիրքորոշումը Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման մասին պայմանագրի երկարաձգման վերաբերյալ: »»»»»
[ 31 Օգոստոսի, 2010 | 17:07 ] քաղաքականություն
Սոնա ԱվագյանԸստ Արմեն Ռուստամյանի` իշխանության առաջարկած փոփոխությունները կոսմետիկ են
Հայաստանի արատավոր ընտրական համակարգը պետք է լրջորեն վերանայվի: Այս մասին այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը: »»»»»
[ 31 Օգոստոսի, 2010 | 15:28 ] քաղաքականություն
Սոնա ԱվագյանՆրա համոզմամբ` Հայաստանի գործող իշխանություններն ունակ չեն այդ քայլերն անելու
Ադրբեջանը փորձում է ՄԱԿ-ի գլխավոր նստաշրջան ներմուծել «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձևը, որը կքննարկվի սեպտեմբերի 9-ին: ՀՅԴ-ն Հայ դատի իր բոլոր կառույցներին հրահանգել է լոբբինգ իրականացնել հնարավոր բոլոր երկրներում և թույլ չտալ, որ ՄԱԿ-ում Ադրբեջանի առաջարկած հակահայ բանաձևն ընդունվի: »»»»»
[ 30 Օգոստոսի, 2010 | 15:40 ] Հիմնական թողարկում, լուսանկար
Սոնա Ավագյան
Հեռվում` բարձրության վրա, երևում է Գտչավանք վանական համալիրի գմբեթը: »»»»»
[ 26 Օգոստոսի, 2010 | 18:40 ] տարածաշրջան, քաղաքականություն
Սոնա Ավագյան
Ըստ Լ. Շիրինյանի` Հայաստանը Նախիջևանի հարցը պետք է վիճարկի Հաագայի դատարանում
«Նախիջևանի հարցում Հայաստանը պետք է առանձին քաղաքականություն վարի, Նախիջևանը դիտի որպես պրոտեկտորատ և ոչ թե Ադրբեջանի մաս, ինչը Կարսի դաշնագիրն է պարտադրում»,- այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Նա նշեց, որ Նախիջևանը` որպես Ադրբեջանի հովանավորությանը հանձնված երկիր, ունի երաշխավոր 2 պետություն` Ռուսաստանը և Թուրքիան: »»»»»
[ 26 Օգոստոսի, 2010 | 16:21 ] տարածաշրջան, քաղաքականություն
Սոնա Ավագյան
Քաղաքագետի համոզմամբ` հայերն իրավունք չունեն նստել ու մտածել, թե Ռուսաստանն իրենց պաշտպանում է
Թեև Ռուսաստանի կողմից Ադրբեջանին C-300 զենիթահրթիռային կայանքների վաճառքի մասին տեղեկությունները շրջանառության մեջ են դրված, սակայն վաճառքը դեռևս կայացած չէ: Այս մասին այսօր ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը` արձագանքելով «Հետքի» խնդրանքին մեկնաբանել մի կողմից Ռուսաստանի` Հայաստանում իր ռազմաբազաների ժամկետը մինչև 2044 թիվը երկարաձգնելը և մյուս կողմից Հայաստանի թշնամի Ադրբեջանին C-300 զենիթահրթիռային կայանքներ վաճառելը: »»»»»
[ 25 Օգոստոսի, 2010 | 16:44 ] հարցազրույց, քաղաքականություն
Սոնա Ավագյան
Ընդ որում` ռուսները Հայաստանին չեն վճարում ռազմաբազայի վարձակալման համար
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադարձավ ռուսական ռազմաբազայի` Հայաստանում տեղակայման ժամկետի երկարաձգման պայմանագրին և դրա ազդեցությանը պատերազմի վերսկսման դեպքում:
Գալուստ Սահակյան-Միշտ էլ մտահոգիչ է, որ երկրորդ երկրի ռազմաբազաները տեղադրվում են ցանկացած երկրում: »»»»»