Հեղինակի Արխիվ

Գործը փակվեց

[ 1 Սեպտեմբերի, 2010 | 11:18 ]

Նոյեմբերյանում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում (դատավոր` Արման Կուրեխյան) օգոստոսի 31-ին շարունակվեց Իջեւան քաղաքի բնակիչ Արծրունի Խաչատրյանի հայցով դատը` ընդդեմ Հայ ազգային կոնգրեսի Իջեւանի տարածքային կազմակերպության ղեկավար Արթուր Աթաբեկյանի: »»»»»


Դատի է տվել Հայ ազգային կոնգրեսին

[ 25 Օգոստոսի, 2010 | 12:46 ]

Նոյեմբերյան քաղաքում, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում օգոստոսի 23-ին կայացավ Հայ ազգային կոնգրեսի Իջեւանի տարածքային կազմակերպության ղեկավար Արթուր Աթաբեկյանի եւ Կոնգրեսի դեմ հայցով դատը: Հայցվորը Իջեւան քաղաքի բնակիչ, 1963թ. ծնված Արծրունի Խաչատրյանն է: Վերջինս զինվորական է, մայոր, Բերդի զինկոմիսարիատի տեխնիկայի հաշվառման եւ նախորոշման բաժնի պետը: Արծրունի Խաչատրյանը դատական հայցով պահանջում է 650 հազար դրամ բռնագանձել հօգուտ իրեն: »»»»»


«Ձեր զավակն եմ, ինձ մի մոռացեք»

[ 23 Օգոստոսի, 2010 | 15:20 ]

Տավուշի մարզի Կողբ գյուղի 78-ամյա բնակչուհի Արաքսյա Ղարագյոզյանն աստծո ամեն օր սպասում է իր որդու` ազատամարտիկ Գրիգորի վերադարձին: Անցյալ տարվա հունիսին, որդու կարոտը սրտում, կյանքից հեռացավ Գրիգորի հայրը` Հայրենական պատերազմի երկրորդ կարգի  հաշմանդամ, 85-ամյա Վաղինակ Ղարագյոզյանը: Եկող տարի կլրանա Գրիգորի 40-ամյակը: Սակայն նա հարազատների հիշողության մեջ ընդմիշտ կմնա երիտասարդ: »»»»»


Համայնքները կունենան «ազնիվ բյուջե», կամ ինչպե՞ս է կատարվել փոխվարչապետի հանձնարարականը

[ 23 Օգոստոսի, 2010 | 15:00 ]

2010 թ. փետրվարի 9-ին Տավուշի մարզխորհրդի նիստում ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը նշեց, որ Տավուշի մարզի որոշ համայնքների պետական լրավճարն այս տարի աճել է, իսկ այդ համայնքների բյուջեն անցյալ տարվա համեմատ ընդհանուր առմամբ` նվազել: »»»»»


Բժշկական երկակի ստանդարտնե՞ր

[ 13 Օգոստոսի, 2010 | 11:43 ]

Իջեւան քաղաքի 58-ամա բնակիչ Կարապետ Ալթունյանին  եւ նրա 18-ամյա որդուն` Արտակին, հանդիպեցի Շահերի պաշտպանության եւ աջակցության Իջեւանի կենտրոնում: Այս տարվա ապրիլի 3-ին լրացել է Արտակի 18-ամյակը: Նրան բժշկական հանձնաժողովը ՀՀ զինված ուժերում ծառայության համար պիտանի չի ճանաչել. 6 տարի առաջ Արտակը հիվանդացել է աջ ականջի թարախային հիվանդությամբ: »»»»»


Մեկը նվիրյալներից` Սարգիս Ղուզանյան

[ 9 Օգոստոսի, 2010 | 14:00 ]

Սահմանամերձ Բաղանիսում 56-ամյա Սարգիս Ղուզանյանի կացարանը վերապահումներով կարելի է տուն կոչել. կիսանկուղային համեստ երկու սենյակ, որտեղ  ապրում է  կնոջ, տղայի, հարսի եւ երկու թոռների հետ: 2004թ. նոյեմբերի լույս 26-ի գիշերվա հրդեհից նախկին տնից  միայն  մերկ պատերն են   մնացել:Կրակը տան տանիքում է բռնկվել:  Երբ Նոյեմբերյանից հրշեջները եկել են, ամեն ինչ վերջացած է եղել:  »»»»»


Մեկ տարի` «կոմայի մեջ»

[ 2 Օգոստոսի, 2010 | 14:00 ]

Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի բնակիչ Կառլեն Մելիքյանի կացարանի պատին փակցված է ընտանիքի լուսանկարը` «Հրաշալի յոթնյակը» մակագրությամբ: Ավաղ, համեստ այս ընտանիքն այլեւս երջանիկ չէ:

Ընտանիքի միակ տղան` չորս քույրերի եղբայր, 1989 թ. հուլիսի 11-ին ծնված Մանուկ Մելիքյանը, հեռավոր սահմանագոտում մեկ տարի ութ ամիս ծառայելուց հետո 2009 թ. հունիսի 27-ին անգիտակից վիճակում տեղափոխվել է Երեւանի զինվորական հոսպիտալ: »»»»»


Տավուշյան արդարադատության բանաձեւը. սպանություն ընտրությունների օրը

[ 26 Հուլիսի, 2010 | 17:30 ]

2008 թ. փետրվարի 19-ին` նախագահական ընտրությունների օրը, Իջեւանի տարածաշրջանի ամենամեծ գյուղի` Աչաջրի կենտրոնում ծանր հանցագործություն է կատարվել: Այդ օրը ընտրությունների կապակցությամբ ոստիկանությունը ծառայություն է իրականացրել, սակայն ոչ ոստիկանները, ոչ էլ ներկա բազմաթիվ աչաջրեցիները դեպքին չեն միջամտել: »»»»»


Սևքարի անտառտնտեսության և հատումների մասին

[ 26 Հուլիսի, 2010 | 13:17 ]

Վերջերս գրող Վահրամ Թաթիկյանը հրապարակեց Կիրանցի ձորում կատարված ծառահատումները պատկերող լուսանկարներ: Սա առիթ եղավ, որ այցելեմ Սևքարի անտառտնտեսություն: 49-ամյա Աշոտ Երիցյանը` որպես «Հայանտառ» ՊՈԱԿ Սևքարի անտառտնտեսության տնօրեն, պաշտոնավարում է 2000թ.-ից: Նա ազատամարտիկ է, Երկրապահ կամավորականների միության Իջևանի տարածաշրջանային խորհրդի նախագահը, ԵԿՄ հանրապետական վարչության անդամ: »»»»»


Խաչարձանի պերճանքն ու թշվառությունը

[ 12 Հուլիսի, 2010 | 15:10 ]

Ցուցանակը գողացել են

Տավուշի մարզից Ճամբարակ տանող ավտոճանապարհին ցուցանակ կա, որի վրա գրված է «արձան»: Հետաքրքիր է, որ ճանապարհի մյուս կողմում տեղադրված ցուցանակի գրությունն էլ կիսատ է եւ նորից` «արձան»: Երեւում է` «Խաչի» զորությունն այստեղ չի օգնել, եւ գյուղի անվան առաջին երեք տառը ջնջվել է, կամ էլ դիտավորյալ ջնջել են: »»»»»