[ 2 Սեպտեմբերի, 2010 | 19:38 ] դատարան, թրաֆիքինգ
Արարատ Դավթյան
Անցյալ տարվանից Կենտրոնի դատարանը, Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, քննում է Թուրքիայում արձանագրված թրաֆիքինգի հերթական գործը, որով ամբաստանվում են 4 հոգի` Ագապի Ասոյան, Հասմիկ Քարամյան, Ալեքսան Կիրակոսյան եւ Գայանե Մելքոնյան: »»»»»
[ 2 Սեպտեմբերի, 2010 | 14:21 ] Հիմնական թողարկում, դատարան
Լենա Նազարյան
Դատական ատյանները մեկը մյուսի ետեւից անփոփոխ էին թողնում վճիռը, որն օրինական տիրոջը զրկել էր իր հոր ժառանգությունից: Հարազատների միջեւ ծագած անհամաձայնությունը դատավորների համար հիմք դարձավ կաշառակերության եւ բարոյական սկզբունքների խախտման համար:
Հայրական տան բակի երկու տարբեր բնակարաններում, որոնք հին մեկհարկանի սենյակներ են, ապրում է Ռուդոլֆ Դաբաղյանի ընտանիքը, իսկ մյուս բնակարանում` նրա եղբոր` Էդիկ Դաբաղյանի ընտանիքը: »»»»»
[ 2 Սեպտեմբերի, 2010 | 13:01 ] Հիմնական թողարկում, դատարան
Արարատ Դավթյան
Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի` մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված ավազակային հարձակման համար մեղադրվող 10 հոգուց միայն Սուրեն Մելքոնյանն է, որ կալանքի տակ չէ. նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին որոշումը: »»»»»
[ 1 Սեպտեմբերի, 2010 | 11:18 ] դատարան, մարզեր
Ոսկան ՍարգսյանՆոյեմբերյանում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում (դատավոր` Արման Կուրեխյան) օգոստոսի 31-ին շարունակվեց Իջեւան քաղաքի բնակիչ Արծրունի Խաչատրյանի հայցով դատը` ընդդեմ Հայ ազգային կոնգրեսի Իջեւանի տարածքային կազմակերպության ղեկավար Արթուր Աթաբեկյանի: »»»»»
[ 28 Օգոստոսի, 2010 | 19:41 ] Հիմնական թողարկում, դատարան
Արարատ Դավթյան
Այնինչ նման կանխատեսում էր արել նրա փաստաբանը
«Բագրատ Սողոմոնյանն ասաց` մտնելու ենք մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տուն: Նա հիմա չի աշխատում եւ վատ հարաբերություններ ունի իշխանությունների հետ: Այսինքն, եթե համազգեստով մտնենք` որպես իրավապահ, դիմադրություն ցույց չեն տա, որովհետեւ անակնկալի չեն գա»: »»»»»
[ 28 Օգոստոսի, 2010 | 10:47 ] դատարան
Երեկ Վահան Խալաֆյանի սպանության գործով դատավարության ժամանակ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ, ամբաստանյալ Աշոտ Հարությունյանը անսպասելի քայլ կատարեց` հայտարարելով, որ Խալաֆյանն այդ բաժնում չէր կարող ինքնասպանություն գործել, եւ, »»»»»
[ 27 Օգոստոսի, 2010 | 16:04 ] դատարանԱյսօր վճռաբեկ դատարանը լսել է 2007 թվականի մայիսի 12-ին ոստիկանությունում մահացած Լևոն Գուլյանի իրավահաջորդների հայցը։ Ըստ գործի նյութերի` 2008 թ. մարտի 12-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կայացվել էր որոշում` Լևոն Գուլյանի մահվան վերաբերյալ քրեական գործը կարճելու վերաբերյալ, հանցագործության բացակայության պատճառաբանությամբ։ »»»»»
[ 25 Օգոստոսի, 2010 | 19:01 ] դատարան, թրաֆիքինգ
Արարատ Դավթյան
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վոլգոգրադ քաղաքի բնակիչներ Ելենա Կալյակինայի եւ նրա դստեր` Վերայի դատավարությունը: Նրանք մեղադրվում են մեկ այլ վոլգոգրադցու` Վադիմ Տարանովի հետ ՌԴ քաղաքացիներին Երեւան փոխադրելու, հարկադիր աշխատանքների եւ սեռական շահագործման այլ ձեւերի մեջ ներգրավելու համար: »»»»»
[ 25 Օգոստոսի, 2010 | 12:46 ] Հիմնական թողարկում, դատարան, մարզեր
Ոսկան Սարգսյան
Նոյեմբերյան քաղաքում, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում օգոստոսի 23-ին կայացավ Հայ ազգային կոնգրեսի Իջեւանի տարածքային կազմակերպության ղեկավար Արթուր Աթաբեկյանի եւ Կոնգրեսի դեմ հայցով դատը: Հայցվորը Իջեւան քաղաքի բնակիչ, 1963թ. ծնված Արծրունի Խաչատրյանն է: Վերջինս զինվորական է, մայոր, Բերդի զինկոմիսարիատի տեխնիկայի հաշվառման եւ նախորոշման բաժնի պետը: Արծրունի Խաչատրյանը դատական հայցով պահանջում է 650 հազար դրամ բռնագանձել հօգուտ իրեն: »»»»»
[ 18 Օգոստոսի, 2010 | 19:33 ] դատարան, մարզեր
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է ոստիկանության Չարենցավանի բաժնում կասկածելի հանգամանքներում մահացած Վահան Խալաֆյանի գործով դատավարությունը: Չարենցավանի նախկին ոստիկանապետ Նորայր Հեբոյանը, ի վերջո, հարցաքննվել է: »»»»»
[ 16 Օգոստոսի, 2010 | 12:12 ] Հիմնական թողարկում, դատարան
Ադրինե Թորոսյան
Վանաձորի բնակիչ Դավիթ Հարությունյանը երբեք չի օգտվել «ԱրմենՏելի», ծառայություններից, բայց դա չխանգարեց բջջային օպերատորին նրան դարձնել ակամա բաժանորդ ու ներքաշել դատական քաշքշուկների մեջ:
2007թ. սեպտեմբեր-հոկտեմբերին Դավիթ Արսենի Հարությունյանը ծանուցում ստացավ «ԱրմենՏել» ՓԲԸ-ից, որում նշվում էր 91234840 հեռախոսահամարի բաժանորդի` երկու ամսվա հեռախոսակապի ծառայության վճարը` 127.451 դրամ, »»»»»
[ 11 Օգոստոսի, 2010 | 11:27 ] Հիմնական թողարկում, դատարան
Արարատ Դավթյան
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված ավազակային հարձակման գործի քննությունը: Մեղադրանք է առաջադրվել 10 հոգու, որոնցից երկուսը` Արա Կարապետյանը եւ Արմեն Նիկողոսյանը, ըստ նախաքննության, հանցագործության կազմակերպիչներն են: »»»»»
[ 9 Օգոստոսի, 2010 | 15:00 ] Հիմնական թողարկում, դատարան
Սառա Պետրոսյան
ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի Էրեբունու բաժինը խարդախություն կատարելու համար 2009 թ. հոկտեմբերի 16-ին քրեական գործ է հարուցել Երեւան քաղաքի բնակիչ Հրանտ Գյուրջյանի նկատմամբ: »»»»»
[ 6 Օգոստոսի, 2010 | 18:54 ] դատարան
Արման Ղարիբյան
Գրող, հրապարակախոս, լրագրող Գայանե Բաբայանի մահվան պատճառ դարձած Վահան Եղիազարյանի ձեռքերը դողում էին: Նա հրաժարվեց պատասխանել դատավորի, մեղադրյալի եւ տուժողի ներկայացուցիչների հարցերին, միայն ասաց, որ պնդում է նախաքննության ժամանակ տված իր ցուցմունքները: 27-ամյա Վահանն ընդունեց իր մեղքը: Նա, ապրիլի 9-ին` ժամը 21-ի սահմաններում, հարբած վիճակում խախտելով երթեւեկության կանոնները, Դավիթ Անհաղթի փողոցում վրաերթի է ենթարկել Գայանե Բաբայանին: »»»»»
[ 6 Օգոստոսի, 2010 | 16:09 ] դատարան
Արման Ղարիբյան
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող լրագրող Գայանե Բաբայանի մահվան գործով դատավարությունը քիչ առաջ ընդհատվեց` նիստերի դահլիճում ծագած վիճաբանության հետեւանքով: »»»»»