Ձերբակալվել է թմրաբիզնեսի երկու պարագլուխ

[ 12 Մարտի, 2010 | 17:41 ]

Նախօրեին «Զվարթնոց» օդանավակայանում ԱԱԾ աշխատակիցները, Ոստիկանության հետ համատեղ  իրականացված միջոցառումների արդյունքում,  կասեցել են թմրամիջոցների մաքսանենգ տեղափոխման  ևս մեկ փորձ:

Երևան-Մոսկվա-Բանգկոկ չվերթի չորս օտարերկրյա ուղևորի անձնական զննության ժամանակ նրանց որովայնում հայտնաբերվել է »»»»»


Էրեբունու քննչական բաժինը յուրովի է մեկնաբանել ձեռք բերված ապացույցները

[ 11 Մարտի, 2010 | 18:33 ]

Դադարեցվել է Սուխուդյանի նկատմամբ քրեական հետապնդումը, հարուցվել է նոր քրեական գործ

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչությունում շարունակվում է Նուբարաշենի թիվ 11 հատուկ օժանդակ դպրոցի ուսուցիչ Լ.Ս.-ի կողմից նույն կրթահամալիրի սաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու վերաբերյալ  Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծրագրով 13.11.2008թ. հեռարձակված նյութում մատնանշված հանգամանքների ստուգումը: »»»»»


Գաղութի աշխատակիցը մեղադրվում է թմրամիջոցներ ձեռք բերելու եւ փոխադրելու մեջ

[ 10 Մարտի, 2010 | 16:39 ]

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է քրեակատարողական հիմնարկի աշխատակցի կողմից իրացման նպատակով ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Պարզվել է, որ արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) սոցիալական  հոգեբանական եւ իրավական ապահովման բաժնի առաջատար մասնագետ Արթուր Առաքելյանը »»»»»


Ոստիկանը մեղադրվում է գողության մեջ

[ 10 Մարտի, 2010 | 14:24 ]

Արցախի գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժինը, ըստ քննչական ենթակայության, իր վարույթ ընդունելով ԼՂՀ ոստիկանության պետական պահպանության վարչության գումարտակի թիվ 1 վաշտի ոստիկան Վրեժ Ալթունյանի նկատմամբ հարուցված քրեական գործը` մարտի 9-ին վերջինիս մեղադրանք է առաջադրել ԼՂՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` գողություն: »»»»»


Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններ

[ 10 Մարտի, 2010 | 12:01 ]

Անցյալ տարի Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է տնտեսական գործունեության դեմ ուղղված 696 հանցագործություն. այդ թվում` ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրությամբ զբաղվելու 88, կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու 136, հարկերի, տուրքերի վճարումից խուսափելու 159, ակցիզային դրոշմանիշերի ապօրինի շրջանառության 12, մաքսանենգության 72 եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների այլ դեպքեր: »»»»»


Քրեական գործ` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ

[ 9 Մարտի, 2010 | 19:06 ]

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության  վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գործակալության պետի եւ այլ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ: »»»»»


Առգրավվել է թմրամիջոցի խոշոր խմբաքանակ

[ 5 Մարտի, 2010 | 18:26 ]

Նախօրեին` ժամը 16:00-ի սահմաններում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս` ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով բերման են ենթարկել Երևան-Մոսկվա չվերթի օտարերկրյա երկու քաղաքացու: »»»»»


Փաստաբանը չի ներկայացնում տեսագրառումները

[ 5 Մարտի, 2010 | 17:16 ]

Ասված է Ոստիկանության տարածած հաղորդագրությունում, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Լրատվության միջոցների հրապարակումների համաձայն` ըստ փաստաբան Լուսինե Սահակյանի հայտարարության` «Սիլ կոնցեռն» ՓԲԸ-ի գրասենյակի տեսախցիկների տեսագրառումների կրիչը գտնվում է իր մոտ, սակայն քրեական վարույթն իրականացնող մարմնին այն չի տրամադրում, քանի որ արդարացնող ապացույց է, և ինքը չի վստահում նախաքննության մարմնին: »»»»»


Հունան Պողոսյան. «Հավատում եմ, որ պետք է բացահայտվի ցանկացած հանցագործություն, ուղղակի կան հանցագործություններ, որոնք չեն բացահայտվում»

[ 5 Մարտի, 2010 | 14:25 ]

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետն այս միտքն արտահայտեց այսօրվա ասուլիսի ընթացքում` անդրադառնալով «Շանթ» հեռուստաընկերության հաղորդավար Նվեր Մնացականյանի դեմ կատարված բռնարաքին:

Հարց տվողը «Շանթ» հ/ը լրագրողն էր: Նա փորձում էր պարզել` արդյոք «ոստիկաններն ի վիճակի՞ են բացահայտել այդ գործը»: »»»»»


Տիգրան Գրիգորյանը կաշառակերության համար նախկինում դատվե՞լ է

[ 5 Մարտի, 2010 | 13:31 ]

Կաշառակերության մեջ մեղադրվող Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության արդեն նախկին պետ Տիգրան Գրիգորյանի և նրա տեղակալ Արսեն Պետրոսյանի գործը մտել է դատարան: Վերջիններս իրենց մեղավոր չեն ճանաչում, իսկ նրանց փաստաբանները հայտարարել են, որ դատավարության ընթացքում ներկայացնելու են ուշագրավ փաստեր: »»»»»


Կալանավորվել է մշակույթի նախարարի նախկին խորհրդականը

[ 5 Մարտի, 2010 | 12:48 ]

Երկու օր առաջ կալանավորվել է Մշակույթի նախարարության աշխատակազմի իրավաբանական և վերահսկողության վարչության պետ, մշակույթի նախարարի նախկին խորհրդական Արեգ Հայրապետյան: Լրագրողներն այսօրվա ասուլիսի ժամանակ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Հունան Պողոսյանին խնդրեցին մեկնաբանել, թե ինչքանո՞վ է հավաստի այս տեղեկատվությունը: »»»»»


Մոտ 1,5 մլն դրամի վնաս

[ 4 Մարտի, 2010 | 18:20 ]

Իրավապահները նախօրեին պարզել են, որ Մելիքգյուղ համայնքի ղեկավար Մհերիկ Մխիթարյանի օժանդակությամբ` նույն գյուղի 19 բնակիչներ հայտ են ներկայացրել իրենց հողատարածքներում որպես փաստացի աշնանացան կատարածներ, սակայն առանց աշնանացան կատարելու, «Գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցություն» ծրագրով նախատեսված ծախսերի հաշվին Մելիքգյուղ համայնքի հողօգտագործողների փաստացի մշակվող հողատարածությունների համար անհատույց և անվերադարձ տրվող սուբսիդիաների գումարներից «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Արագածի մասնաճյուղից խարդախությամբ ստացել են յուրաքանչյուրը 1 հա վարելահողի դիմաց 35 հազար դրամ: »»»»»


1 կգ 610 գրամ ծանր տեսակի թմրանյութ` սպորտային համազգեստի աստառում

[ 4 Մարտի, 2010 | 12:59 ]

Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասեցվել է Թեհրան-Երևան-Մոսկվա-Բանգկոկ տարանցիկ ճանապարհով թմրամիջոցների մաքսանենգ տեղափոխման ևս մեկ փորձ:

«Զվարթնոց» օդանավակայանում ուղևորի անձնական զննության ընթացքում հայտնաբերվել է 1 կգ 610գրամ քաշով «մետամֆետամին» ծանր տեսակի թմրանյութ: »»»»»


10 սպանություն

[ 3 Մարտի, 2010 | 18:19 ]

Այս տարվա հունվարի 1-ից մինչ մարտի 2-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 10 դեպք։ Ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ բացահայտվել են 8-ը։ Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված սպանության 2 դեպք: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:


ԱԱԾ քննչական վարչության քննիչը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ

[ 3 Մարտի, 2010 | 17:31 ]

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության քննիչի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: »»»»»