[ 13 Մարտի, 2010 | 13:11 ] սփյուռք, քաղաքականություն
«Երկիր» միությունը տեղեկացնում է, որ ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի դեմ նոր մեղադրանքներ են առաջադրվել՝ 2005թ. հուլիսին Ջավախքի Սամսար գյուղի հայ եկեղեցու վրացականացման ձախողված փորձի և նույն թվականի դեկտեմբերին հայ-վրացական սահմանի Ժդանովական-Բավրա անցակետի մոտ տեղի ունեցած ջավախքահայության բողոքի ցույցի առնչությամբ: »»»»»
[ 12 Մարտի, 2010 | 14:52 ] սփյուռք, քաղաքականություն
Քրիստինե Աղալարյան
«Ակունք» միության նախագահ Մելս Թորոսյանը կարծում է, որ Վրաստանի այս տարվա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում արհեստական արգելքներ են ստեղծվում Վրաստանում ազգային փոքրամասնությունների մասնակցության համար: Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները անցկացվելու են մայիսի 30-ին: Ջավախքում ևս պատրաստվում են ՏԻՄ ընտրություններին: »»»»»
[ 12 Մարտի, 2010 | 12:58 ] հասարակություն, սփյուռք
Կալկաթայում (Հնդկաստան)` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայոց մարդասիրական ճեմարանում այսօր հնդկահայոց հոգևոր հովիվ և ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տ. Խորեն աբղ. Հովհաննիսյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է գրքի ցուցահանդես: »»»»»
[ 8 Մարտի, 2010 | 01:57 ] Հիմնական թողարկում, սփյուռքՈսկան Մխիթարեան
Այո՛, Հայր Օգոստինոս, կարելի է, երբ քու մէջդ մեռած է ամէն ազնիւ զգացում, երբ չես ուզեր ճանչնալ կարգ ու կանոն, երբ վիժած նկարագիր ունիս, երբ կը կարծես որ մարդիկ քեզ չեն դիտեր եւ դուն ամէն բան կրնաս ընել, որովհետեւ «ղեկավարի» տիտղոս ունիս եւ հետեւաբար կրնաս ծածկել ամէն ապօրինութիւն եւ խարդախութիւն։ »»»»»
[ 5 Մարտի, 2010 | 11:37 ] սփյուռք, քաղաքականությունԵվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) նախագահության հայտարարությունը
ԵՀՄՖ-ի նախագահությունը շնորհավորում է աշխարհասփյուռ ողջ հայությանը, համատեղ ջանքերով ձեռք բերված, լուրջ հաղթանակի` ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին գործերի կոմիտեի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման առիթով: »»»»»
[ 4 Մարտի, 2010 | 14:33 ] աշխարհ, սփյուռք
Երեկ ֆրանսիական Լիոն քաղաքում մի խումբ ցուցարարներ բողոքի ակցիա են անցկացրել «Եվրանյուզ» հեռուստաընկերության կենտրոնակայանի առջև: Ցուցարարները վրացական կառավարությունից պահանջել են հարգել լրագրողների իրավունքները և երաշխավորել մամուլի ազատությունը: Բողոքի ակցիայի մասնակիցները նաև Եվրամիությանը կոչ են արել` վրացական իշխանություններից պահանջել արդար դատաքննություն իրականացնել «Միասնական Ջավախք» դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանի նկատմամբ:
[ 3 Մարտի, 2010 | 16:33 ] սփյուռքՍումգայիթյան ոճրագործության տարելիցի կապակցությամբ Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանը, Հայ առաքելական Ս. Եկեղեցու Վիրահայոց թեմի Առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի հայկական կազմակերպությունների ղեկավարները, բազմաթիվ վիրահայեր մարտի 2-ին այցելել են հայ գրողների և հասարակական գործիչների Խոջեվանքի պանթեոն, որտեղ Վրաստանում Հայաստանի դեսպանության անունից ծաղկեպսակ է դրվել հայ նահատակների հիշատակը հավերժացնող հուշասյանը: »»»»»
[ 3 Մարտի, 2010 | 13:19 ] սփյուռք, քաղաքականությունՀարութ Սասունյան
CBS-ն այս տեսաֆիլմը չէր հեռարձակի
Թուրքերը պետք է միայն իրենք իրենց մեղադրեն Հայոց Ցեղասպանության մասին փետրվարի 28-ին CBS հեռուստաընկերության կողմից հեռարձակված հաղորդման պատճառով իրենց դժգոհության համար: »»»»»
[ 2 Մարտի, 2010 | 19:34 ] սփյուռք
Նախօրեին Իտալիայում Հայաստանի դեսպանություն է այցելել Հայոց Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Պատրիարք Ներսես-Պետրոս XIX-ը` եպիսկոպոսների ուղեկցությամբ:
ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ` հանդիպման ընթացքում քննարկվել են դեսպանության եւ իտալահայ համայնքի, Հայաստան-Սփյուռք համագործակցությանը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: »»»»»
[ 2 Մարտի, 2010 | 15:26 ] սփյուռք
Փետրվարի 27-ին Իտալիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ Հռոմում առաջին անգամ տեղի է ունեցել իտալահայ կազմակերպությունների հավաք` դրանց ղեկավարների մասնակցությամբ:
Արտգործնախարարության մամլո ծառայության փոխանցմամբ` հավաքի ընթացքում քննարկվել են օրակարգում ընդգրկված Հայաստանի դեսպանության և իտալահայ համայնքային կառույցների համագործակցության խնդիրները, »»»»»
[ 1 Մարտի, 2010 | 00:06 ] հասարակություն, սփյուռք
Սիրելի հայրենակիցներ,
Ժողովրդի վստահությունը վայելող իշխանության ձևավորումը ազգային անվտանության խնդիր է: Ազգային անվտանգության կենսագործունեության սոցիալ-տնտեսական, հոգևոր- հոգեբանական և մարդու հիմնարար իրավունքների նշանակությունն առաջնային խնդիր է. փորձել այն ամփոփել ռազմա-քաղաքականով, անտեսել նրանց փոխկապվածությունը` բացարձակ անհեթեթություն է: »»»»»
[ 25 Փետրվարի, 2010 | 23:30 ] Հիմնական թողարկում, սփյուռքՈսկան Մխիթարեան
Հակառակ հայկական առածի հաւաստումին, այս պարագային՝ անկասկած Ո՛Չ: Աւելի ուղիղ պիտի ըլլար ըսել թէ լռելը այս պարագային անհոգութիւն է, անտարբերութիւն, անհեթեթութիւն, անհաւասարակշռութիւն, անհաւատարմութիւն, անհասկացողութիւն, անակնածութիւն, անգեղագիտութիւն, անխոհեմութիւն , սնանկութիւն, աննախատեսութիւն, անպարտաճանաչութիւն, անփութութիւն, անգթութիւն, մեղսակցութիւն, մէկ խօսքով՝ դաւաճանութիւն հայ արժէքներու հանդէպ։ »»»»»
[ 24 Փետրվարի, 2010 | 17:12 ] սփյուռք, քաղաքականությունՀայերն ազգային միասնության անխոնջ ջատագովներն են, և նույնիսկ կարելի է ասել, որ համակված են այդ վեհ գաղափարով: Սակայն, ի հեճուկս հայ ժողովրդի միավորման վերաբերյալ բոլոր խոսքերին ու միասնության առավելությունները գովերգող բոցաշունչ բանաստեղծություններին ու հայրենասիրական երգերին, այս բաղձալի երազանքը դեռևս մնում է անկատար: Միավորման ձախողված փորձերի բազում օրինակներ կարելի է բերել: Անգամ օրհասական պահերին հայերը մնացել են անմիաբան ու անհաշտ: »»»»»
[ 24 Փետրվարի, 2010 | 15:33 ] սփյուռք, քաղաքականություն
Անկախության 20 տարիների ընթացքում Հայաստան-Սփյուռք երկխոսությունը, եթե նման բան եղել է, սահմանափակվել է միայն «պաշտոնական» հարաբերություններով, այն է՝ շփումներով ՀՀ կառավարության եւ սփյուռքի տարբեր կառույցների միջեւ: Լուրջ երկխոսություն՝ փոխադարձ պատասխանատվության, մշակութային փոխլրացման, ամենատարբեր շերտերում գործակցության մասին երկխոսություն, այդպես էլ չի կայացել: »»»»»
[ 24 Փետրվարի, 2010 | 11:09 ] սփյուռք
2010 թ. փետրվարի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի` Կալկաթայում գտնվող Հայոց մարդասիրական ճեմարանը համալրվեց Հայաստանից եկած 8 աշակերտով: Այս երեխաները ճեմարանում կստանան հայեցի դաստիարակություն, ձեռք կբերեն գիտելիք և կդառնան իրենց նախորդների արժանի հետնորդը: »»»»»