Դեբեդը քանդել է Ալավերդու մարզադաշտի ու այգիների հենապատերը

[ 16 Մարտի, 2010 | 17:07 ]

Վերջին օրերին հորդառատ անձրևներից վարարել է Դեբեդը: Այն քանդել է Ալավերդու «Էյ-Սի-Փի» ընկերությանը պատկանող «Մետալուրգ» մարզադաշտը  և նրա հարևանությամբ գտնվող բնակիչների սեփական այգիները գետից պաշտպանող հենապատերը:

Ամեն տարի գարնան առաջին օրերին, երբ Դեբետը վարարում է, քանդում էր իր պատնեշները, լցվում և գրեթե ծածկում քաղաքի Սանահին կայարանային թաղամասի գետամերձ շենքերի բակերը, »»»»»


«Եթե ծառերը հատեն էլ, մենք իրավասու չենք որևէ բան անել» 

[ 16 Մարտի, 2010 | 13:18 ]

«Դա իրենց սեփականն է, և երկհարկանի ավտոկայանատեղի է կառուցվում: Իրենք սեփականաշնորհել են բակի տարածքը, եթե ծառերը հատեն էլ, մենք իրավասու չենք որևէ բան անել: Կարող է մի քիչ հարգանք ունենան և մի երկու թուփ պակաս կտրեն»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց Բնապահպանական պետական տեսչության պետ Ռոմիկ Մանգասարյանը: »»»»»


2010-ին Երևանում կերիտասարդացվի 70, նորերով կփոխարինվի 90 ծառ

[ 15 Մարտի, 2010 | 15:31 ]

Քաղաքապետարանի տարածած մամուլի հաղորդագրությունը` մայրաքաղաքում սանիտարական ծառահատումների վերաբերյալ

Մայրաքաղաքում սանիտարական ծառահատմանը և էտելու միջոցառումներին կանոնակարգված, մասնագիտորեն հիմնավորված և միասնական մոտեցում ցուցաբերելու նպատակով Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով: »»»»»


Բնափայտ` զոհված ազատամարտիկների ընտանիքներին

[ 15 Մարտի, 2010 | 11:36 ]

Սույն թվականի մարտի 12-ին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել «Սևան» ազգային պարկում, ինչի ժամանակ քննարկվել են.

- 2009թ Սևանա լճի ափամերձ ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքները:

- Բնափայտի մթերման և զոհված ազատամարտիկների ընտանիքներին վառելափայտի տրամադրման աշխատանքները: »»»»»


Կենտրոնի բնակիչներն արթնացան շինարարական աղմուկից

[ 13 Մարտի, 2010 | 14:07 ]

Այսօր առավոտյան ժամը 6-ին Պուշկին 3 հասցե է եկել շինարարական տեխնիկա եւ սկսել է շինարարական աշխատանքներ իրականացնել: Արդեն հսկայական փոս է բացված, հատվել են մի քանի ծառեր: »»»»»


Կքննվի մարտի 23-ին

[ 12 Մարտի, 2010 | 17:40 ]

Փաստաբան Հայկ Ալումյանը «Հետք»-ին տեղեկացրեց, որ մարտի 23-ին ՀՀ վարչական դատարանը կքննի Թեղուտի պաշտպանության խմբի հայցադիմումն ընդդեմ ՀՀ կառավարության:

Վարչական դատարանն իբրև հայցվոր է ճանաչել միայն «Էկոդար» բնապահապանական հ/կ-ին` գտնելով, որ դատարան դիմած մյուս` «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հ/կ-ն պատշաչճ հայցվոր չէ:


Կարինե Դանիելյան. «Այսօր մենք հիմք ենք դնում վաղվա էկոլոգիային»

[ 10 Մարտի, 2010 | 19:56 ]

Օրերս Ինդոնեզիայում կայացել է ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի «Յունետ» կառավարման խորհրդի տարեկան համաժողովը: Այդ համաժողովին երկրներին ներկայացնում են բնապահպանության նախարարությունների և հ/կ-ների ներկայացուցիչները: Եվրոպական տարածաշրջանը ներկայացրել է Հանրային խորհրդի անդամ, «Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ նախագահ Կարինե Դանիելյանը: »»»»»


Բնապահպանության նախարարությունը խախտումներ է հայտնաբերել. պետբյուջե մուտք է արվել 2137.1 հազար դրամ

[ 2 Մարտի, 2010 | 17:24 ]

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 2010 թվականի փետրվարի  15-28-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է վերահսկողական աշխատանքներ, որոնց արդյունքում`

1. Երևանի շուկաներում իրականացված ստուգայցերի ընթացքում  հայտնաբերվել և առգրավվել է  տիրազուրկ 125 հատ սիգ տեսակի ձուկ, »»»»»


Նոր գներ` Հայաստանում բեզոարյան այծերի և մուֆլոնների որսի համար

[ 2 Մարտի, 2010 | 11:33 ]

Կարմիր գրքում գրանցված կենդանիների` բեզոարյան այծի և մուֆլոնի որս իրականացնելու համար «Որսորդություն Եվրոպայում» կայքը Հայաստանի համար նոր գներ է սահմանել: Եթե նախորդ տարվա մարտ-նոյեմբեր ժամանակաշրջանի համար Հայաստանում բեզոարյան այծն առաջարկվում էր 5600 ԱՄՆ դոլարով, հայկական մուֆլոնը` 6800, ապա նույն կայքը նոյեմբեր-ապրիլ ժամանակահատվածի և Հայաստանում  7 օրվա որսորդության համար, որի մեջ մտնում է նաև յուրաքանչյուր չափի մեկ բեզոարյան այծի որս, առաջարկում է 14 000 ԱՄՆ դոլար: »»»»»


Կանգնեցրեք ապօրինի ծառահատումները

[ 27 Փետրվարի, 2010 | 12:16 ]

Բաց նամակ-դիմում Երևանի քաղաքապետ պարոն Գ. Բեգլարյանին

Հարգելի պարոն քաղաքապետ, օրեցօր ապօրինի ծառահատումների արդյունքում նվազում է Երևան քաղաքի կանաչապատ տարածքը: Այն թե ինչ աղետալի արդյունքի կբերի շարունակական ծառահատումները գիտակցում է յուրաքանչյուր գիտակից Երևանցի: Հաշվի առնելով այս ամենը, ուզում ենք Ձեր ուշադրությունը գրավենք Երևան քաղաքի սրտում գտնվող Տերյան փողոցի 62 շ. բակում տեղի ունեցող ապօրինի մասայական ծառահատումների, իսկ ավելի ճիշտ` սպանդի վրա: »»»»»


Ապօրինի ծառահատումներ «Դիլիջան» ազգային պարկում

[ 26 Փետրվարի, 2010 | 11:55 ]

Փետրվարի 20-ին մի խումբ երիտասարդներ արշավ էին կազմակերպել դեպի Դիլիջանի անտառներ: «Անտառ մտնելուն պես լսեցինք «դրուժբա» սղոցի ձայները, որոնք տարբեր կողմերից էին գալիս միաժամանակ, կարծես «դրուժբաների» սիմֆոնիա լիներ: »»»»»


«Ծառահատում չի եղել»

[ 20 Փետրվարի, 2010 | 15:25 ]

Քիչ առաջ «Հետք» զանգահարեց Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Արթուր Գեւորգյանը եւ հայտնեց, որ Դիլիջանի անտառում որեւէ ապօրինի ծառահատում տեղի չի ունեցել: »»»»»


Ծառահատում` «Ախպարաշենում»

[ 20 Փետրվարի, 2010 | 14:05 ]

Քիչ առաջ «Հետքը» ահազանգ ստացավ քաղաքացիներից, որ Դիլիջան քաղաքի` «Ախպարաշեն» կոչվող տարածքի անտառնում այս պահին ծառահատում է տեղի ունենում: Ականատեսների խոսքով` ծառահատումը շարունակվում է մոտ մեկ ժամ եւ դեռ պարզ չի, թե որքան կշարունակվի:  »»»»»


«Փարիզը ինչո՞ւ եք վերածում Նյու Յորքի»

[ 16 Փետրվարի, 2010 | 18:01 ]

«Հանուն մարդկային կայուն զարգացման ասցիացիայի» նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանի գնահատմամբ` Հայաստանի բնապահպանական առաջին խնդիրը ընդերքօգտագործումն է: «Այն հիմա ուղղակի չարիքի է վերածվել մեզ մոտ, և ակնհայտորեն պետք է փոխվի այն նիշան, որը մենք հիմա զբաղեցնում ենք»,- ասաց բնապահպանը: »»»»»


Բնապահպանն ափսոսում է, որ աղմուկ չեն բարձրացրել Ջերմուկի ճոպանուղու կառուցման ժամանակ

[ 16 Փետրվարի, 2010 | 17:09 ]

«Ամբողջ հանրապետությունից զանգ են տալիս. «Տիկին Դանիելյան, այստեղ ծառեր են կտրում, այնտեղ կտրում են և այլն»: Եվ շատ զանգեր ունեցանք Ջերմուկից, երբ անցկացնում էին ճոպանուղին. մարդիկ ասում էին, որ անխնա անտառը կտրվում է, 50 մ լայնքով ամբողջ կտրվել է, նկարներ ուղարկեցին»,- այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հանուն մարդկային կայուն զարգացման ասցիացիայի» նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը: »»»»»