Ինչպե՞ս իմանալ` ճգնաժամը շարունակվո՞ւմ է, և կբարձրանա՞ն գները

[ 2 Սեպտեմբերի, 2010 | 19:44 ]

Պատգամավորի և կառավարման փորձագետի կարծիքները հակասում են

Այսօր գնաճի, գյուղատնտեսության ոլորտում անկման և ճգնաժամի վերաբերյալ բանավիճում էին Ազգային ժողովի Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը և կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը: »»»»»


Հակոբ Հակոբյան. «Հետևելը պարտադիր է, իսկ խառնվելը` վտանգավոր»

[ 2 Սեպտեմբերի, 2010 | 16:17 ]

Պատգամավորը սղաճը կանխատեսելը համեմատում է 100 զգեստից որևէ մեկն ընտրելու հետ

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն իր տարակուսանքն է հայտնում առ այն, որ տարեսկզբից Հայաստանում սղաճի կանխատեսումը մի քանի անգամ փոփոխվել է: »»»»»


Ադրբեջան. հացահատիկի վատ բերքը սպառնում է ազդել հացի պաշարների վրա

[ 1 Սեպտեմբերի, 2010 | 16:22 ]

Մշտական ցածր արտադրողականությանը գումարվում են անբարենպաստ եղանակային պայմանները եւ հացահատիկի ներմուծման հետ կապված խնդիրները

Ադրբեջանում հացի գների թանկացում է նկատվում վատ բերքի, ինչպես նաեւ Ռուսաստանից եւ Ղազախստանից հացահատիկի ներմուծման դադարեցման պատճառով: »»»»»


Անձի երկվություն

[ 1 Սեպտեմբերի, 2010 | 10:40 ]

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հայտարարել է, թե գնաճի ցուցանիշը մտահոգիչ է, բայց իր բնական վիճակից դուրս չի գա:

«ՉԻ» – Փորձենք հասկանալ այս միտքը: «Բնական վիճակից դուրս չի գա» արտահայտությունը ենթադրում է, որ այսօրվա վիճակն արտառոց չէ: Ընդ որում` այդ վիճակը, ըստ նույն Գագիկ Մինասյանի, մտահոգիչ է: Այսինքն` ստացվում է, որ գնաճի առումով Հայաստանի համար սովորական վիճակը հենց մտահոգիչն է: »»»»»


Գնաճն ահագնանում է, դրամը` ուժեղանում

[ 1 Սեպտեմբերի, 2010 | 10:38 ]

Անցած օրն արժութային բորսայում իրականացված մեծ ծավալի առքուվաճառքից հետո դոլարի փոխարժեքը գործարքի վերջում հաստատվեց 362 դրամի սահմաններում: Այն 6 դրամով ցածր է ընդամենը 5 օր առաջվա համեմատ: Այլ կերպ ասած` օգոստոսի 26-30-ը դոլարն արժեզրկվեց 6 նիշով: »»»»»


Գյուղնախարարը` կարտոֆիլի և ոչխարների մասին

[ 30 Օգոստոսի, 2010 | 16:37 ]

Կարտոֆիլի գնի բարձրացումը պայմանավորված է երկու հանգամանքով: Նախորդ տարի գյուղացիները խնդիրներ ունեցան կարտոֆիլի իրացման հետ, արտահանումը պակաս եղավ: Այս տարի էլ քիչ են ցանել, անգամ տարածքներ կան, որոնց բնակիչները նույնիսկ սերմնացուն են վաճառել: Հունվար-փետրվար ամիսներին 4000-5000 տոննա կարտոֆիլ է արտահանվել: »»»»»


Խաղողի մթերման նվազագույն գինը 120 դրամ է

[ 30 Օգոստոսի, 2010 | 15:34 ]

Սեպտեմբերին կսկսվի խաղողի մթերումը: Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը վստահեցնում է, որ այս տարի խաղողի մթերման հետ կապված խնդիրներ չեն լինի: Նրա տվյալներով` այս տարի կունենանք 125.000 տոննա խաղող: Արդեն մթերումների նվազագույն գին է հայտարարված է 120 դրամը, և հստակ է, թե որ կազմակերպությունը երբ, որ տարածքում և ինչ գնով է մթերելու խաղողը: Երևանի Կոնյակի գործարանը մթերման գին է հայտարարել 130 դրամը: »»»»»


Գյուղատնտեսության 23 % անկումը պայմանավորված է բուսաբուծության անկմամբ

[ 30 Օգոստոսի, 2010 | 15:25 ]

Ազգային վիճակագրական վարչության տվյալներով` հուլիսին գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 23 % անկում: Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը նշում է, որ անկումը հիմնականում արձանագրվել է բուսաբուծության ոլորտում, իսկ կենդանական ծագման մթերքների` օրինակ մսի իրացման ոլորտում աճ է արձանագրվել: »»»»»


Գերասիմ Ալավերդյան. «Ես համարում եմ, որ այսօր հացի գինը էական չի բարձրացել»

[ 30 Օգոստոսի, 2010 | 14:54 ]

Գյուղնախարարը հավաստիացնում է, որ ապագայում ևս հացի գնի էական բարձրացում չի լինի

Պարենային ցորենի գնի բարձրացումը պայմանավորված է համաշխարհային շուկայում դրա թանկացմամբ, վերջինս էլ` եղանակային պայմաններով. երաշտի պատճառով եղավ պակաս բերք: Այս մասին այսօր` լրագրողների հետ հանդիպմանն, ասաց գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը: »»»»»


2014 թ.-ից տարեկան կարտադրվի 3000-4000 տոննա էլիտար սերմնացու

[ 30 Օգոստոսի, 2010 | 14:11 ]

Այսօր գյուղնախարարության առաջին աշխատանքային խումբը մեկնել է Շիրակի մարզ: Մարզպետարանները նախարարությանը ներկայացրել են այն հողատարածքները, որտեղ պետք է սերմնաբուծություն սկսել: Մասնագետները պետք է ստուգեն մարզպետարանի ներկայացրած հողատարածքները, և այն հողերը, որոնք նպաստավոր կլինեն սերմ արտադրելու համար, կօգտագործվեն այդ նպատակով: »»»»»


4 տոկոս տնտեսական ա՞ճ

[ 28 Օգոստոսի, 2010 | 14:48 ]

Այսօր Կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ, ՀԱՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նիստի սկզբում քննարկվել և հաստատվել են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախորդ հանդիպման արձանագրությունները: »»»»»


Ըստ պատգամավորի` խնդիրը գյուղատնտեսական արտադրության ապահովագրումն է

[ 27 Օգոստոսի, 2010 | 14:42 ]

Այսօր «Հայելի» ակումբում ՀՀ ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը եւ Աժ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը պետք է զրուցեին այս տարի գյուղմթերքների, մասնավորապես` կարտոֆիլի թանկացման մասին: Բայց Հրաչ Բերբերյանը չեկավ ասուլիսին, քանի որ չէր հասցրել Լոռիից հասնել մայրաքաղաք: »»»»»


Լեռնիկ Ալեքսանյան. «Ես ի՞նչ իմանամ` Հովիկ Աբրահամյանն ինչ ունի»

[ 27 Օգոստոսի, 2010 | 14:12 ]

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը խոսում էր գյուղմթերքների գների բարձրացման մասին: Նա այն կարծիքն է, որ, օրինակ, Հայաստանում չկա մի մարդ, ով կկարողանա ազդել կարտոֆիլի գնի բարձրացման վրա:

Հարցին, թե հանրապետական պատգամավորը տեղյա՞կ է Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի Արարատյան դաշտավայյրում ունեցած հողատարածքներից, »»»»»


Բարելավվում է երկրի գործարար միջավայրը

[ 26 Օգոստոսի, 2010 | 14:01 ]

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Կառավարությունը հավանություն է տվել «Շահութահարկի մասին» և ՀՀ ևս վեց օրենքներում փոփոխություններ կատարելու, «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի նախագծերի փաթեթին, որի ընդունման դեպքում կկրճատվի հարկ վճարողների տրամադրելիք հաշվետվությունների քանակը, կսահմանվի դրանց ներկայացման միասնական ժամկետ, ընդհանուր առմամբ կբարելավվի գործարար մթնոլորտը։ »»»»»


Կթանկանան

[ 26 Օգոստոսի, 2010 | 10:05 ]

Երեկվա դրությամբ ՀՀ բենզալցակայաններում բենզինի բոլոր տեսակների մեկ լիտրի գինն իջել էր 10-ական դրամով: «Ռեգուլյարի» մեկ լիտրը երևանյան լցակայաններում վաճառվում է 360, «Պրեմիումը»` 380, «Սուպերը»` 410 դրամով: »»»»»