Աուդիտորական գործունեության ոլորտից գանձվել է 2 մլն 325 000 դրամ պետտուրք

[ 12 Մարտի, 2010 | 11:37 ]

2010 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունը տրամադրել է աուդիտորական ծառայությունների իրականացման 6 լիցենզիա: Նույն ժամանակահատվածում դադարեցվել է աուդիտորական ծառայությունների իրականացման թվով 1 լիցենզիայի գործողություն, ևս մեկ լիցենզիայի գործողություն հանվել է կասեցումից: »»»»»


ԴԱՀԿ-n հունվար-փետրվար ամիսների վերականգնել է 1 մլրդ 554 մլն դրամ

[ 11 Մարտի, 2010 | 11:44 ]

2010 թվականի  հունվար-փետրվար ամիսներին ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից բռնագանձվել եւ վերականգնվել է 1 միլիարդ 554 միլիոն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 375 միլիոն դրամի դիմաց: Բռնագանձված եւ վերականգնված գումարի 4,1 անգամ ավելանալու փաստը հիմնականում կապված է բանկերի և վարկային կազմակերպությունների պահանջներով ներկայացված կատարողական թերթերի քանակի կտրուկ աճով: »»»»»


Մամուլի տեսություն

[ 6 Մարտի, 2010 | 10:58 ]

Արձանագրությունների «օգուտը»

«Կոնգրեսը պետք է երկու հարց հաշվի առնի` 1915 թ. սպանությունները Ցեղասպանություն կոչելու համար: Առաջինը պարզ պատմագիտական հարց է` դա ցեղասպանությո՞ւն էր, թե՞ ոչ: Այնուհետեւ գալիս է հաջորդ հարցը` արդյո՞ք Կոնգրեսի պարտականությունների մեջ է մտնում անցյալում տեղի ունեցած իրադարձություններին զգացմունքային գնահատական տալ,- երեկ գրել է բրիտանական հեղինակավոր «The Guardian» թերթը »»»»»


Պետական միջնաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

[ 4 Փետրվարի, 2010 | 12:14 ]

Այսօր տեղի է ունեցել 60 ամիս մարման ժամկետով պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN60147141 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 1 մլրդ 469 մլն 700 000 դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 385 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: »»»»»


2.061.288.1 հազար դրամ գումարի պետական բյուջեի եկամուտ

[ 1 Փետրվարի, 2010 | 11:18 ]

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության ու ենթակա ստորաբաժանումների կողմից 2009 թ. ընթացքում գանձվել է 2.061.288.1 հազար դրամ գումարի պետական բյուջեի եկամուտ: »»»»»


Բարձր աշխատավարձ ստացողներն ավելի բարձ կենսաթոշակ կստանան

[ 22 Հունվարի, 2010 | 13:17 ]

2011 թվականի հունվարին կմեկնարկեն կենսաթոշակային բարեփոխումները, որի արդյունքում մինչեւ 40 տարեկան աշխատող քաղաքացիները կկուտակեն իրենց կենսաթոշակները` իրենց աշխատավարձի 5 տոկոսի չափով: Յուրաքանչյուր ամիս ձեր աշխատավարձի 5 տոկոսը պարտադիր կարգով կկուտակվի ձեր անհատական հաշվին: Նույնքան գումար Կառավարությունն իր կողմից կավելացնի ձեր հաշվին: »»»»»


Ֆինանսների նախարարը մեկնել է Մոսկվա

[ 20 Հունվարի, 2010 | 15:42 ]

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը մեկնել է Մոսկվա` մասնակցելու հունվարի 21-ին կայանալիք Եվրասիական տնտեսական ընկերակցության Հակաճգնաժամային հիմնադրամի խորհրդի երկրորդ նիստին: »»»»»


Տիգրան Սարգսյան. «Մենք վճարունակ պետություն ենք»

[ 25 Դեկտեմբերի, 2009 | 16:28 ]

Եվս 100 մլն դոլար վարկ ստանալու խնդրանք ենք ներկայացրել ՌԴ-ին

Հայաստանի տնտեսությունը 2010 թվական է մուտք գործում 80 մլրդ դրամ մնացորդով: Կայունացման հիմնադրամում ևս 54 մլրդ դրամ է կուտակվել այս պահի դրությամբ: Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ չնայած ճգնաժամը դժվար է կանխատեսել, բայց Հայաստանը պատրաստ է նոր փորձությունների: »»»»»


Քաղաքացիների խնայողությունները բանկերում աճել են

[ 25 Դեկտեմբերի, 2009 | 15:53 ]

25_12-karavarutyunՏնտեսական ճգնաժամի պայմաններում կառավարության բարեփոխումների արդյունքում 32 000 սուբյեկտ օգտվել է ավելացված արժեքի հարկի արտոնությունից: Այս սուբյեկտները հարկ չեն վճարել մոտ 24 մլն դրամի չափով: «Մենք ամբողջությամբ կատարել ենք սոցիալական պարտավորությունները, պարտքեր չենք կուտակել, և հաջողվել է խուսափել սոցիալական բացասական հետևանքներից»,- ներկայացնելով տնտեսության 2009թ-ի արձանագրած որոշ ցուցանիշներ` այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանը: »»»»»


Ճգնաժամի ազդեցության մեղմացման բյուջե

[ 23 Դեկտեմբերի, 2009 | 18:26 ]

Այսօր տեղի ունեցավ ԼՂՀ Ազգային ժողովի հերթական նիստը, որի օրակարգային հարցերից մեկն էլ ԼՂՀ  2010 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումն էր: ԼՂՀ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանի ներկայացմամբ` 2010-ի համախմբված բյուջեն եկամուտների գծով կկազմի 56 280,1 մլն դրամ` ներառյալ Հայաստանից ստացվող միջպետական վարկի գումարը` 33 185,8 մլն դրամը, իսկ ծախսերի գծով` 59 920,5 մլն դրամ: »»»»»


Ադրբեջանում կրճատվում են բյուջեի ծախսերը

[ 23 Դեկտեմբերի, 2009 | 18:06 ]

23_12-navtՏնտեսագիտության ոլորտի փորձագետները զգուշացնում են, որ նավթի եկամուտների նվազման հետեւանքով կատարված բյուջեի կրճատումը կարող է վնասել հասարակության ամենախոցելի խմբերին

Ադրբեջանի` եկող տարվա բյուջեում ծախսերի կրճատումներ կլինեն այն բանից հետո, երբ կառավարությունը մոտ մեկ երրորդով իջեցրեց նավթի համար նախատեսված գները: »»»»»


Հայաստանի մասնաբաժինը կկազմի 1 մլն դոլար

[ 21 Դեկտեմբերի, 2009 | 11:08 ]

t-davtyan_28.08.09Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն այսօր կմասնակցի Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական համագործակցության Հակաճգնաժամային հիմնադրամի խորհրդի առաջին նիստին:

Ֆինանսների նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ` Եվրասիական տնտեսական համագործակցության Հակաճգնաժամային հիմնադրամի ստեղծման համաձայնագիրը ստորագրվել է ս.թ. հունիսի 9-ին` Մոսկվայում` անդամ երկրների կառավարությունների ղեկավարների կողմից: »»»»»


Մոսկովյան ճաշկերույթի արդյունքը. 5 միլիոն 290 հազար դոլար

[ 11 Դեկտեմբերի, 2009 | 15:24 ]

11-12_Serg-Sargsyan«Հայաստան» համահայկական հինադրամի «Մեր Շուշին» հեռուստամարաթոնի ժամանակ ամենից շատ գումարներ են խոստացել ռուսահայ գործարարները` 5 միլիոն 290 հազար դոլար: Սա կազմում է հեռուստամարաթոնից ստացված ընդհանուր գումարի մեկ երրորդ մասը: Հիշեցնենք, որ նախքան հեռուստամարաթոնը նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում մոտ 80 հայ գործարարների հետ ճաշկերույթ էր ունեցել, որի ընթացքում կոչ էր արել շռայլորեն մասնակցել դրամահավաքին: »»»»»


Արդեն 9 ամիս է` Հայաստանի ֆինանսական համակարգում կա օմբուդսմեն

[ 10 Դեկտեմբերի, 2009 | 14:37 ]

10-12_hashtararՀՀ քաղաքացի Իրինա Ղազարյանը հաշտարարի շնորհիվ ետ է ստացել 120 եվրո: Այս ամառ Իրինան 14 օրով գնացել էր Անթալիա` հանգստանալու: Այստեղ նրա հետ դժբախտ դեպք էր պատահել, եւ նա հայտնվել էր հիվանդանոցում:: Այն գործակալությունը, որից Իրինան գնել էր հանգստյան ուղեգիրը, ուներ հեռախոսահամար, որին կարող էին դիմել զբոսաշրջիկները, եթե իրենց հետ ինչ-որ բան պատահեր: »»»»»


Դրամահավաքին մասնակցող հայ բիզնեսմենների թիվն աճել է, հանգանակված գումարը` նվազել

[ 9 Դեկտեմբերի, 2009 | 13:18 ]

09_12-A-VardanyanՆոյեմբերի 26-ին կայացած դրամահավաք-հեռուստամարաթոնի ընթացքում դրամական խոստումներ են տվել հայ բիզնեսմենների մոտ 90 տոկոսը, սակայն հանգանակված գումարը, նախորդ տարվա համեմատությամբ, բավականին նվազել է: Այս կապակցությամբ Հայաստան համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանն ասաց, որ կարեւորը մասնակցությունն է, այլ ոչ դրամի չափը:  »»»»»