Պատասխանատվության ճգնաժամ. ինչո՞ւ է հույսն ընկել ՕԵԿ-ի վրա

[ 18 Մարտի, 2010 | 16:51 ]

Հանրապետության նախագահի հրամանագրերով Մանուկ Վարդանյանը ՕԵԿ քվոտայով նշանակվեց ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարի, իսկ  Արմեն Երիցյանը` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում: ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը այս պաշտոնները զբաղեցնող իր կուսակիցներին ետ կանչելու որոշումը բացատրեց կուսակցության նախաձեռնած լուրջ բարեփոխումներով: »»»»»


Աֆրիկյան ժանտախտի վերադարձը

[ 18 Մարտի, 2010 | 16:28 ]

2007թ. Տավուշի մարզում աֆրիկյան ժանտախտը մեծ թվով խոզերի անկման պատճառ  դարձավ: Համաճարակը շատ վնասներ պատճառեց հատկապես Նոյեմբերյանի տարածաշրջանի անասնապահներին, ովքեր սարերի անտառների կաղնով եւ հաճարով հազարավոր խոզեր էին պահում: »»»»»


Ասում էինք չէ` Թուրքիան չի փոխվել

[ 18 Մարտի, 2010 | 12:27 ]

Թուրքիայում ապրում է 170 հազար հայ, որոնցից 100 հազարն անօրինական են և Թուրքիայի քաղաքացիներ չեն: Վաղը, եթե պետք լինի, կարտաքսենք նրանց մեր երկրից:
Ռեջեփ Թայիփ Էրդողան, Թուրքիայի վարչապետ, 16 մարտ 2010 թ.

Թուրքիայում բնակվող հարյուր հազար ապօրինի հայաստանցիների մասին պնդումներն անհիմն են: Այսօր առավելագույնը կարելի է խոսել Թուրքիայում բնակվող 12-14 հազար հայաստանցիների մասին, որոնցից մի զգալի մասն օրինական է այդ երկրում: Սակայն հիմա խոսքը նրանց մասին չէ, այլ Թուրքիայի նրանց նկատմամբ վերաբերմունքի և, հատկապես, աշխարհի արձագանքի: Ավելի ճիշտ, այդ արձանգանքի բացակայության մասին: »»»»»


Քաղաքապետարանը ցանկանում է վտարել ընտանիքին հայրական տնից

[ 16 Մարտի, 2010 | 17:25 ]

«1915 թվականի Ցեղասպանությունից հետո պապս Արեւմտյան Հայաստանից եկել է Երեւան, նրան տուն են տվել, պապս վեց երեխա է ունեցել, մեծացրել է այդ տունը, հայրս, ես, երեխաներս այդ տանն ենք ծնվել, բայց հիմա մեզ ուզում են վտարել այդտեղից»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Բուզանդ 83 հասցեի բնակիչ Արմեն Աբրահամյանը: »»»»»


Հաջողված գրոհ. մանկապարտեզի տարածքն այլևս երեխաներինը չէ

[ 15 Մարտի, 2010 | 20:43 ]

Մասիս քաղաքի թիվ 1 մանկապարտեզը գործում է 1972 թվականից. կառուցվել է համայնքի հիմնադրումից 3 տարի հետո: Այն այսօր ունի 3 խումբ` 70 երեխաներով: Երեք օր առաջ, »»»»»


Անտոնինա Մահարի. «Ես ամեն դեպքում կոփված եմ փոթորիկներում»

[ 15 Մարտի, 2010 | 14:24 ]

Չնայած սոցիալական շատ ծանր վիճակին` գրողի կինը որեւէ մեկից օգնություն չի խնդրում եւ չի հավատում, որ իրեն կօգնեն

«Ինձ վիրավորում է, երբ մարդիկ ասում են. «Մենք նրան հարգում ենք, որովհետեւ նա Մահարու կինն է»: Ինձ պետք չէ ոչ մեկի անունը, եթե ես ինքս ոչ մի բանի արժանի չեմ, եթե չկա այնպիսի բան, որի համար ինձ կարելի է հարգել: »»»»»


Հրապարակային բանավեճերի համաճարակ

[ 15 Մարտի, 2010 | 14:22 ]

Կարծում եմ 1990-ականների վերջին էր եւ առաջին հերթին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նեղ մասնագիտական շրջանակներում, որ Հայաստանում սկիզբ առան «թռիչքի», թռիչքաձեւ զարգացման անհրաժեշտության մասին խոսակցությունները։ »»»»»


Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքում պատգամավորները կզրկվեն մանդատից

[ 15 Մարտի, 2010 | 14:20 ]

«Հետքի» հարցերին պատասխանում է ՀՀ նախագահի օգնական, հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը

Առաջիկայում մի շարք օրենսդրական փոփոխություններ են լինելու, որոնք նպատակ ունեն կարգավորել շահերի բախումը: Դաշտը կարգավորելու համար նախատեսվում է ստեղծել նաեւ նոր մարմին: Օրենսդրական ի՞նչ փոփոխություններ են սպասվում, եւ կարգավորման ի՞նչ մեխանիզմներ են լինելու: »»»»»


Կիրառե՞լ, թե՞ չկիրառել Ռումինիայի փորձը

[ 15 Մարտի, 2010 | 14:18 ]

«Transparency International» հակակոռուպցիոն հասարակական կազմակերպությունը մարտի 1-7-ը ուսուցողական այց էր կազմակերպել Ռումինիա: 10 հոգանոց պատվիրակության մեջ էին ՀՀ նախագահի, Կառավարության, Արդարադատության նախարարության աշխատակազմերից ներկայացուցիչներ, դասախոսներ, լրագրողներ: »»»»»


Թուրք լրագրողը երազի հետքերով հասել է Հայաստան

[ 15 Մարտի, 2010 | 14:16 ]

Կկարողանա՞ թուրք լրագրողը հասնել իր հայրենակիցների խղճին

Էրհան Արիկը ծնվել է Արդահանում: Այնտեղ ապրել է մինչեւ 13 տարեկան դառնալը: Նրա նախնիները թուրք-մեսխեթցի այն ընտանիքներից են, որոնք Արդահան են գաղթել Սամցխե-Ջավախքից: Հիմա Էրհանն ապրում է Ստամբուլում, բայց ամեն տարի այցելում է Արդահան: »»»»»


Տակայուկի Յոշիմուրա. «Հայ հասարակությունը դանդաղորեն բացվում է, ճիշտ այնպես, ինչպես ճապոնականը»

[ 15 Մարտի, 2010 | 14:14 ]

Ճապոնացի գիտնականն ուսումնասիրում է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հայերի հայրենադարձությունը

Ասում են, թե Երեւանում` ընդդիմության հանրահավաքին, կարելի է մի քանի հետաքրքիր եւ անսովոր անձանց հանդիպել: Հենց սա ինձ հետ պատահեց մարտի 1-ին, երբ բացարձակապես պատահաբար հանդիպեցի Տակայուկի Յոշիմուրային: »»»»»


Չարլզ Լոնսդեյլ. «Ոչ միայն բաց սահման լինի, այլեւ ավելի բաց մթնոլորտ Հայաստանում»

[ 15 Մարտի, 2010 | 14:12 ]

«Հետքի» հյուրն է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը

«Այժմ, երբ ետ եմ նայում, հիշում եմ, թե ինչպես մեր տան ետեւում կար մեծ մարզադաշտ եւ թե ինչպես էինք այնտեղ վազվզում, եւ երբ համեմատում եմ Երեւանի հետ, տեսնում եմ, թե ինչքան քիչ են դրսում խաղալու հնարավորությունները հայ երեխաների համար, այդ ժամանակ իսկապես իմ մանկությունը առավելապես գնահատում եմ, ինչքան երջանիկ եւ բախտավոր էինք մենք»,- իր մանկությունը հիշում է Չարլզ Լոնսդեյլը: »»»»»


Փողերի լվացման հանցակազմով եւս մեկ «խոշոր» գործ

[ 15 Մարտի, 2010 | 14:10 ]

«Խ-ԴԷՄԻ» ՍՊԸ-ի տնօրեն, «Ֆեյշն Թայմ» խանութում կանացի ջինսե հագուստի եւ աքսեսուարների մանրածախ առեւտրով զբաղվող 29-ամյա Մարիամ Հարությունյանը, Արմեն Հովհաննիսյանի օժանդակությամբ, ԱՄՆ-ի բանկերում գտնվող հաշվեհամարները սպասարկող բանկային կեղծ քարտերի օգտագործմամբ «Master card» միջնորդ վճարային եւ ՀՀ-ում գործող «Արմենիան քարդ» ՓԲԸ-ի համակարգերի միջոցով գումարներ է հափշտակել, ապա դրանք օրինականացրել: »»»»»


Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի տնօրենի առեղծվածային անհետացումը

[ 15 Մարտի, 2010 | 14:08 ]

Լոռու մարզի Ախթալա քաղաքի Լեռնահարստացման կոմբինատի նախկին տնօրեն Գագիկ Ազատյանը 2009 թ. մայիսի 25-ին Երեւանի իր բնակարանից դուրս է եկել եւ այլեւս չի վերադարձել: Նա Լոռու մարզի Ախթալայի եւ Շամլուղի հանքերի նախկին պետ Հրաչիկ Ազատյանի որդին է: »»»»»


«Փոքր ախպերը» սահմանագոտում

[ 15 Մարտի, 2010 | 14:06 ]

Ամեն անգամ Բարեկամավանից հեռանում եմ ծանր ապրումներով, կարծես փոքր եղբորս թողել եմ կռվի դաշտում եւ հեռանում եմ: Հնամենի Թաքնագյուղը հայոց սահմանին ամրոց է, որի թիկունքը պետք է ամուր պահել:

Բարեկամավանը Տավուշի մարզի, ինչու չէ` Հայաստանի ամենահեռավոր, վտանգավոր տարածքում գտնվող գյուղն է: »»»»»


Սիգարը` հզորության խորհրդանիշ

[ 15 Մարտի, 2010 | 14:04 ]

Ամերիկահայ դոկտոր Գարո Բուլդուկյանն աշխարհում հայտնի է իր «Գարո Հաբանո» սիգարային ապրանքանիշով: Սիգարային բոլոր միջոցառումներին «Գարո Հաբանո»-ն ներկայացված է առանձին բրենդով: Դոկտոր Բուլդուկյանի սիգարները մշտապես առկա են հայտնի սիգարային պարբերականներում: «Գարո Հաբանո» սիգարներն արտադրվում են ավելի քան 10 տարի: »»»»»


Գորիսում մարդիկ կարողացել են քարը յուրովի ոճով շարել

[ 15 Մարտի, 2010 | 14:02 ]

Հայաստանի գողտրիկ բնակավայրերից մեկի` Գորիս քաղաքի ինքնատիպությունը նրա ճարտարապետությամբ է պայմանավորված, որը որոշ կարծիքների համաձայն` ընդօրինակվել է եվրոպականից: Ճարտարապետ Սեւադա Զաքարյանը, ով շուրջ 17 տարի զբաղեցրել է Գորիս քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը (1983-2000 թթ.), պնդում է, որ Գորիսի ժողովրդական ճարտարապետությունը եվրոպական ճարտարապետության հետ կապ չունի: »»»»»


Ալեքսանդր Իռադյան. «Երաժշտությունն է ինձ ընտրել, ոչ թե ես նրան»

[ 15 Մարտի, 2010 | 14:00 ]

Ալեքսանդր Իռադյանի հետ ծանոթացա հարցազրույցներից մեկի ժամանակ: Նրան ներկայացնելով` ասացին, որ պատրաստվում է մեկնել միջազգային երաժշտական մրցույթի: Երբ խնդրեցի այդ մասին հարցազրույց տալ, նա հրաժարվեց` ասելով. «Մինչեւ որեւէ մրցանակ չստանամ, ոչ մի հարցազրույց չեմ կարող տալ»: »»»»»


Իրական եւ անիրական իշխանափոխություն

[ 13 Մարտի, 2010 | 14:28 ]

Մարտի 16-ին, ԵԽԽՎ Հայաստանի հարցով մոնիթորինգի հանձնաժողովի նիստից մեկ օր առաջ, Հայ ազգային կոնգրեսը ԵԽ հայաստանյան ներկայացուցչություն է հանձնելու հետմարտիմեկյան քաղաքական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված միջոցառումների սեփական ժամանակացույցը: »»»»»


Քաղաքապետի մեկ տարվա աշխատանքը

[ 12 Մարտի, 2010 | 11:19 ]

«Ախթալա համայնքի 2008 թ. բյուջեում սեփական հարկային եկամուտները  պլանավորված են եղել 9 մլն դրամի կարգի գումար: Ես 2009 թ. բյուջեի սեփական  հարկային եկամուտներ պլանավորել եմ 10,1 մլն դրամ, որից փաստացի մուտքերը կազմել են 10,4 մլն դրամ, 2010 թ. սեփական հարկային եկամուտներ պլանավորել եմ 12,2 մլն դրամ: Ինչպես տեսնում եք, իմ կողմից համայնքի բյուջեի սեփական հարկային եկամուտների պլանավորման գործում մեխանիկական նվազեցում չի կատարվել» »»»»»


Ինչու չեն հարցաքննվում վկաները

[ 11 Մարտի, 2010 | 15:20 ]

Նոր բացահայտումներ Տիգրան Թադեւոսյանի մահվան գործում

Մամիկոն Գասպարյանը այն վկան է, ով սկզբից մինչեւ վերջ ականատես է եղել 2009թ-ի ապրիլի 15-ին տեղի ունեցած միջադեպին, սակայն չի հարցաքննվել ոչ ոստիկանության կողմից, ոչ դատարանում: Մարտի 5-ի դատական նիստում ամբաստանյալ Թամարա Յայլոյանի միջնորդությունը լրացուցիչ վկաների հարցաքննության վերաբերյալ, բավարարվեց մասնակիորեն: Փաստաբանի միջնորդած 7 վկաներից դատարանը որոշեց լսել միայն պետավտոտեսուչ Սլավիկ Խաչատրյանի ցուցմունքները: »»»»»