1993թ. հունիսի 12-ին զոհվեց Մոնթե Մելքոնյանը

[ 12 Հունիսի, 2010 | 11:28 ]

12_06-m_melkonyan-1Վաղ առավոտյան Լեռնային Ղարաբաղի Մարտունու ինքնապաշտպանական ուժերը սկսեցին Ադրբեջանի Աղդամի շրջանի մի քանի գյուղերում տեղակայված ռազմական հենակետերի ոչնչացման գործողությունը:

Ամեն ինչ հաջող էր ընթանում: Կեսօրին գործողությունն ավարտված էր: Մոնթեն, Կոմիտասը, Սարիբեկը, Սարոն, Հովիկը եւ Գեւորգը «Վիլիսով» մտան Մարզիլի գյուղ: Տարածքը զննելուց հետո նրանք պետք է որոշեին նոր դիրքերի տեղերը: »»»»»


Կասկածելի մահ` ոստիկանության Չարենցավանի բաժնում

[ 13 Ապրիլի, 2010 | 20:38 ]

Այս պահին ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Չարենցավանի բաժնի բակում հավաքվել են մեծ թվով ոստիկաններ: «Ինձ հաջողվեց ճշտել միայն, որ գողություն կատարելու մեջ մեղադրվող Վ.Խալաֆյանը 40-50 րոպե առաջ Չարենցավանի ոստիկանություն է հրավիրվել, սակայն որոշ ժամանակ անց բաժնից դուրս է բերվել նրա դիակը»,- դեպքի վայրից հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: »»»»»


Ավտովթար Իսակով-Աթենքի փողոցների խաչմերուկում

[ 8 Մարտի, 2010 | 12:58 ]

8 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Մարտի 7-ին` ժամը 23:00-ի սահմաններում, Իսակով-Աթենքի փողոցների խաչմերուկում` Կոնյակի գործարանի մոտ, հերթական ավտովթարն է տեղի ունեցել: «Պորշ կայեն» մակնիշի 16 ՍՍ 735 համարանիշի ավտոմեքենան հարվածել է ճանապարհի երթևեկելի հատվածում, կարմիր լույսի տակ կանգնած մի քանի ավտոմեքենայի: »»»»»


Ավտովթար Մաշտոց-Մոսկովյան փողոցների խաչմերուկում

[ 8 Մարտի, 2010 | 12:33 ]

7 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Մարտի 7-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Երևանի Մաշտոց-Մոսկովյան փողոցների խաչմերուկում` Վիլյամ Սարոյանի արձանի դիմաց, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: »»»»»


Քննիչն ու դատախազն ամեն ինչ արեցին հարցերին չպատասխանելու համար

[ 2 Մարտի, 2010 | 18:56 ]

«Եթե Ձեր մասնագիտական գործունեությունից դժգոհ լինելով` վիրավորական արտահայտություններ անեմ Ձեր հասցեին, դատախազությունը կգտնի, որ իմ արարքներում հանցակազմ չկա՞»,- փասատաբան Հայկ Ալումյանի այս հարցին դատախազ Սերգեյ Աբրահամյանը չպատասխանեց, միայն խնդրեց, որ Ալումյանը հարցը կոռեկտ ձեւակերպի: »»»»»


«Անարդար դատավճիռների պատճառով պետբյուջեից են վճարում»

[ 27 Փետրվարի, 2010 | 13:28 ]

«Օլիմպ» արտադրական կոոպերատիվի համասեփականատեր Հովհաննես Ղուկասյանին պատկանող տունը, հողամասն ու խանութը օտարվել է հանուն «բացառիկ, գերակա հանրային շահի»` առանց համարժեք փոխհատուցման: Արդյունքում տարիներ անց Եվրոպական դատարանը եւս մեկ վճիռ կկայացնի` ընդդեմ Հայաստանի Հանրապետության: »»»»»


Բերման են ենթարկվել Սուքիասյանն ու «Այրարատ» տոնավաճառի տնօրենը

[ 12 Փետրվարի, 2010 | 20:28 ]

Ավելի քան երկու ժամ է` ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբորը` Սարիբեկ Սուքիասյանին, և «ՍԻԼ Կոնցեռնին» պատկանող «Այրարատ» տոնավաճառի տնօրեն Արտաշ Ստեփանյանին փաստաբանները չեն կարողանում տեսակցել: Նրանք ոստիկանության Էրեբունու բաժնում են: »»»»»


Ազգահավաք` Ազգային ժողովի դիմաց

[ 12 Փետրվարի, 2010 | 14:25 ]

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը

«Ժառանգություն» կուսակցությունը վրդովմունքով տեղեկացավ, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է հայ-թուրքական տխրահռչակ արձանագրությունները ներկայացնել ՀՀ ԱԺ-ի վավերացմանը: Փաստաթուղթ, որը 2009թ. ապրիլի 22-ի գիշերը նախաստորագրվել էր հասարակությունից գաղտնի մի գործընթացի արդյունքում, եւ որով գործող նախագահությունը նպատակ ուներ ներքին լեգիտիմությունը փոխհատուցել արտաքինով` զիջումներ անելով մեր ազգային կենսական շահերի հաշվին: »»»»»


Թուրքերը պիտի փորձեն իրականացնել դարերի երազանքը` վերացնել հայկական սեպը

[ 11 Փետրվարի, 2010 | 17:23 ]

Ժ.Սեֆիլյանի հավաստմամբ` Արևմուտքի քաղաքականության արդյունքում շատ ակտուալ է դարձել պանթուրքիզմը

«Առաջին օրվանից մինչև այսօր հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը, կռիվը, բանավեճը մեկ հարցի շուրջ է` ազատագրված տարածքների: Ուրիշ որևէ խնդիր գոյություն չունի: Թուրքերը մինչև վերջին պահը` ինչքան իրենց ուժը պատի, փորձելու են կորզել դա, որովհետև ազատագրված տարածքները զիջելուց հետո արդեն ընդամենը ժամանակի խնդիր է Հայաստանը վերացնելը: Առանց ազատագրված տարածքների` անհեթեթություն է ԼՂԻՄ-ը»,- այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը: »»»»»


Ադրբեջանական հանրույթը պատրաստ չէ հարձակվողական պատերազմի

[ 11 Փետրվարի, 2010 | 12:56 ]

«Որքան էլ Ադրբեջանը հակահայկական քարոզչություն անի, ադրբեջանցիները լավ գիտեն, որ արցախահայությունը պատրաստ է մինչեւ վերջ կանգնել իր հողի համար»,- կարծում է ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը:

Քիչ առաջ «Հենարան» ակումբում նա ասաց, որ ադրբեջանական հանրույթը պատրաստ չէ հարձակվողական պատերազմի, քանի որ հարեւան պետությունը սխալ է նախապատչաստել իր բնակչությանը դրան: »»»»»


Ինչի՞ մասին չեն երազում լեզգիներն ու թալիշները

[ 10 Փետրվարի, 2010 | 17:11 ]

Եվ ինչի՞ են հանգեցնում Ալիևի և Աբիևի հայտարարությունները

«Կանխատեսում ես չեմ կարող անել, որովհետև բանակցային պրոցեսի մասնակից չեմ: Բայց առաջարկություն անել կարող եմ, և առաջարկությունս հենց դա է` լրջորեն զբաղվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված տարածքի վերաբնակեցումով, զարգացումով և բացարձակապես դադարեցնել որևէ միակողմանի զիջումների տանող փաստաթղթերի քննարկում»,- այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, երբ լրագրողները խնդրեցին կանխատեսում անել Արցախի հարցի վերաբերյալ: »»»»»


Օմբուդսմենի նամակը Արդարադատության նախարարին

[ 26 Հունվարի, 2010 | 19:05 ]

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն այսօր նամակ է հղել ՀՀ Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանին: Ստորև ներկայացնում ենք նամակը: »»»»»


Աղետի է ենթարկվել եթովպիական ինքնաթիռը

[ 25 Հունվարի, 2010 | 13:51 ]

«Եթովպական ավիաուղիների» ուղևորատար ինքնաթիռը աղետի է ենթարկվել Միջերկրական ծովում: Ինքնաթիռում 89 ուղևոր է եղել: Ինքնաթիռը փոթորկոտ եղանակին օդ է բարձրացել Բեյրութի միջազգային օդանավակայանից, իսկ 5 րոպե անց անհետացել է ռադարների էկրաններից: »»»»»


Հրազդան գետում բազմաթիվ սատկած ձկներ են հայտնաբերել

[ 23 Հունվարի, 2010 | 12:09 ]

Արզնիի առողջարաններին հարող հատվածում բնակվող քաղաքացիները «Հետքին» տեղեկացրեցին, որ Հրազդան գետում բազմաթիվ սատկած ձկներ են հայտնաբերել: Ականատեսների խոսքով` երեկ եւ այսօր գետի շուրջ են հավաքվել բազմաթիվ ճայեր, որոնք սնվում են սատկած ձկներով: Այս մասին «Հետքը» տեղեկացրեց Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Կարեն Պապոյանին: Մանրամասներին կտեղեկացնենք առաջիկայում:


Ստորգետնյա նոր ցնցում Հաիթիում

[ 20 Հունվարի, 2010 | 18:57 ]

Այսօր ստորգետնյա նոր ցնցում է գրանցվել Հաիթիում: 6.1 մագնիտուդով ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը եղել է մայրաքաղաք Պորտ-օ-Պրինսից մոտ 60 կմ հարավ-արևմուտք: Հաիթիի ժողովրուդը, որը պայքարում է հունվարի 12-ին գրանցված 7 մագնիտուդով աղետալի երկրաշարժից հետո ոտքի կանգնելու համար, նոր ցնցում է ապրել: Հունվարի 12-ին երկրաշարժի հետևանքով առնվազն 72 հազար մարդ է զոհվել: »»»»»