Գերասիմ Ալավերդյան. «Ես չեմ պատրաստվում հրաժարական տալ»

[ 16 Մարտի, 2010 | 13:59 ]

Գյուղատնտեսության նախարարը պնդում է, որ ինքը ՕԵԿ-ի զինվորն է, կուսակցությունն էլ իրենց գոհ է

Այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին լրագրողները ՀՀ գյուղատնտեսության նախարար, ՕԵԿ-ական Գերասիմ Ալավերդյանին հարցեր ուղղեցին ՕԵԿ-ական երկու նախարարների` Արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանի և Տրանսպորտի ու կապի նախարար Գուրգեն Սարգսյանի հետ կանչման և պաշտոնանկության վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք ասուլիսի այդ հատվածը:

Երկու շաբաթ առաջ կառավարության նիստում վարչապետը Ձեզ նկատողություն արեց: »»»»»


Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքում պատգամավորները կզրկվեն մանդատից

[ 15 Մարտի, 2010 | 14:20 ]

«Հետքի» հարցերին պատասխանում է ՀՀ նախագահի օգնական, հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը

Առաջիկայում մի շարք օրենսդրական փոփոխություններ են լինելու, որոնք նպատակ ունեն կարգավորել շահերի բախումը: Դաշտը կարգավորելու համար նախատեսվում է ստեղծել նաեւ նոր մարմին: Օրենսդրական ի՞նչ փոփոխություններ են սպասվում, եւ կարգավորման ի՞նչ մեխանիզմներ են լինելու: »»»»»


Ս. Սարգսյան. «Թուրքիայի վերջին հայտարարություններն ինձ մտածել են տալիս, որ նրանք արձանագրությունները տեսանելի ապագայում չեն վավերացնելու»

[ 11 Մարտի, 2010 | 19:51 ]

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը ֆրանսիական «Ֆիգարո» թերթին

Ինչո՞ւ է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը գտնվում փակուղում:

Մենք ունենք հարաբերությունների դժվարին պատմություն: Արդեն 95 տարի է, ինչ Թուրքիան ժխտում է 1915 թվականին Օսմանյան կայսրության իրագործած ցեղասպանության իրողությունը: »»»»»


Ընթերցողների հարցերին պատասխանում է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը

[ 9 Մարտի, 2010 | 17:44 ]

Ծնվել է 1961 թ. ապրիլի 1-ին ՀՀ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում:
1978թ. ավարտել է միջնակարգ դպրոցը:
1978-1979 թթ. աշխատել է «Երևանշին» արտադրական միավորումում որպես բանվոր:
1979-1981 թթ. ծառայել է Խորհրդային բանակում:
1982-1983 թթ. աշխատել է Աբովյանի ջերմատնային տնտեսությունում որպես բանվոր: »»»»»


«Առանց այս ռեֆորմի մեր կենսաթոշակային համակարգը վաղը կանգնելու է ճգնաժամի առջեւ»

[ 8 Մարտի, 2010 | 15:22 ]

2011 թվականի հունվարից կմեկնարկեն կենսաթոշակային բարեփոխումները, ինչի արդյունքում մինչեւ 40 տարեկան աշխատող քաղաքացիները կկուտակեն իրենց կենսաթոշակները` իրենց աշխատավարձի 5 տոկոսի չափով: Յուրաքանչյուր ամիս աշխատավարձի 5 տոկոսը պարտադիր կարգով կկուտակվի անձի անհատական հաշվին: »»»»»


Ա. Նռանյան. «25 տարի հետո քաղաքացիները պարզելու են, որ չեն ստանում այն կենսաթոշակները, որ ակնկալում էին»

[ 8 Մարտի, 2010 | 15:20 ]

2011 թ. նախատեսվող կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը` կենսաթոշակների կուտակային համակարգի անցումը, բավականին հակասական կարծիքներ է առաջացրել: Մասնավորապես` ՀՅԴ պատգամավոր Արա Նռանյանն իր ասուլիսներում մի քանի անգամ հայտարարել է, թե այս ծրագիրը կարող է վերջնականորեն սնանկացնել պետությունը: »»»»»


«Ես շուրջ 7 տարի որսորդությամբ չեմ զբաղվում, այլ ավելի շատ զբաղվում եմ բնության եւ վայրի կենդանիների պահպանությամբ»

[ 8 Մարտի, 2010 | 15:06 ]

Ընթերցողների հարցերին պատասխանում է Վայոց ձորի մարզպետ Վարդգես Մաթեւոսյանը

Քանի՞ վայրի խոզ ունեք եւ քանի՞ հեկտար տարածք Ձեր մարզում (անձնական տարածք): »»»»»


Արմեն Ռուստամյան. «Մենք էլ մի քիչ էս ամեն ինչից ազդվենք»

[ 5 Մարտի, 2010 | 17:06 ]

Այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը պատասխանեց լրագրողների հարցերին` ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից 252 բանաձևի ընդունման վերաբերյալ:

Դուք նշեցիք, որ նման բանաձև ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում արդեն մի քանի անգամ անցել է, սակայն լիագումար նիստում չի հաստատվել: Նաև նշեցիք, որ բանաձևի ընդունումը մեծ ճնշում էր Թուրքիայի նկատմամբ: »»»»»


«Բաղրամյան փողոցը մի հատ ուրիշ Հայաստան է»

[ 2 Մարտի, 2010 | 16:20 ]

Ո՞ւմ են համարում ստեղծված ընդդիմություն Հանրապետականի և «Հանրապետության» ներկայացուցիչները

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում Հանրապետական խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը և «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը պատասխանեցին լրագրողների հարցերին, ինչպես նաև հարցեր ուղղեցին միմյանց: Ստորև ներկայացնում ենք բանավեճի` ներքաղաքական խնդիրներին վերաբերող հատվածը:

Պրն. Սուրենյանց, երեկ` հանրահավաքի ժամանակ, ասվեց, որ հունիս-սեպտեմբեր ամիսներին իշխանությունը կգնա արտահերթ ընտրությունների: »»»»»


«Մոտակա ժամանակներում մեկ-մեկ կսկսեմ ԱԺ-ում խոսել»,- ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Լյովա Խաչատրյանը

[ 1 Մարտի, 2010 | 16:16 ]

Ձեր ընտրատարածքի շատ գյուղերի բնակիչներ դժգոհում են, որ իրենց գյուղերում մի քանի տարի է գազիֆիկացման աշխատանքները սկսվել են, բայց չեն ավարտվում: Ի՞նչն է պատճառը, եւ ի՞նչ միջոցներով են գյուղերը գազիֆիկացվում:

Գազիֆիկացման ծրագիրն առաջին անգամ թույլատրվեց IFAD-ի ծրագրով: »»»»»


Կարեն Վարդանյանի կարծիքով` ՏՏ ոլորտում Հայաստանին թռիչք է հարկավոր

[ 1 Մարտի, 2010 | 09:16 ]

«Հետքի» հարցերին պատասխանում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը

Պրն Վարդանյան, ըստ Ձեզ, որո՞նք են անցնող տարվա ՏՏ ոլորտի ձեռբերումները և կորուստները: »»»»»


Ինչքանո՞վ են իրականացվում նախընտրական խոստումները

[ 24 Փետրվարի, 2010 | 17:02 ]

«Հետքի» Լոռու մարզի թղթակիցը հարցազրույցների շարք է սկսել մարզի համայնքապետերի հետ` «Ինչքանո՞վ են իրականացվում նախընտրական խոստումները» հարցադրմամբ: Ստորև ներկայացնում ենք Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանի պատասխանները:

Կթվարկե՞ք անցյալ տարի ընտրողներին տված Ձեր նախընտրական խոստումները:

Օձունի ողջ բնակչությանը խոստացել եմ »»»»»


Ա. Ղուլարյան. «Դատարկախոսը ցանկացած պարագայում խոսում է, իսկ աշխատողը` աշխատում»

[ 22 Փետրվարի, 2010 | 16:10 ]

Ընթերցողների հարցերին պատասխանում է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը

ՄաթոսԿուզենայի իմանալ, թե ինչպիսին են Ձեր հարաբերությունները թեմի նորանշանակ առաջնորդի հետ: Կա՞, արդյոք, գործնական համագործակցություն եւ փոխըմբռնում: Ի՞նչ համատեղ ծրագրեր եք նախատեսում: »»»»»


«Հետքի» հյուրն է Վայոց Ձորի մարզպետ Վարդգես Մաթեւոսյանը

[ 18 Փետրվարի, 2010 | 19:57 ]

Վարդգես Մաթեւոսյանին ուղղված Ձեր հարցերը տեղադրեք մեկնաբանությունների դաշտում:

Ծնվել է 1945 թվականի փետրվարի 1-ին, Եղեգնաձորի շրջանի Աղավնաձոր գյուղում:
1961 թ. բարձր առաջադիմությամբ  ավարտել է  Աղավնաձորի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և ընդունվել Երևանի գյուղմեխանիզացիայի ու էլեկտրաֆիկացիայի  տեխնիկումը, որն ավարտել է 1966թվականին` տեխնիկ-մեխանիկի մասնագիտությամբ: »»»»»


Լոռիում գրանցվել է հանցագործությունների աճ

[ 16 Փետրվարի, 2010 | 11:13 ]

«Հետքի» հարցերին պատասխանում է Լոռու մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Անուբաղ Համբարյանը

Ինչպե՞ս եք գնահատում 2009թ.-ը մարզի ոստիկանության համար:

Մարզում 2009թ.-ին գրանցվել է հանցագործությունների աննախադեպ աճ` 2008թ.-ին գրանցված 802 հանցագործությունների դիմաց  2009թ.-ին գրանցվել է 1322 հանցագործություն:  »»»»»