Ծեծողը մեղադրյա՞լն է, թե՞ ոստիկանը

[ 18 Մարտի, 2010 | 18:15 ]

Լոռու մարզի Ախթալա քաղաքի Շահումյան 6/5 շենքի բնակիչ Մարիամ Կարապետյանը դիմել է «Հետք»-ին 2009թ.-ին դեկտեմբերի 22-ին ոստիկանության Թումանյանի բաժնի աշխատակից Գեղամ Մաշինյանի կողմից իր որդուն` Արամայիս Կարապետյանին բռնությունների ենթարկելու և Թումանյանի քննչական բաժնի կողմից որդու նկատմամբ «Խուլիգանության» մեղադրանք հարուցելու համար: »»»»»


Աֆրիկյան ժանտախտի վերադարձը

[ 18 Մարտի, 2010 | 16:28 ]

2007թ. Տավուշի մարզում աֆրիկյան ժանտախտը մեծ թվով խոզերի անկման պատճառ  դարձավ: Համաճարակը շատ վնասներ պատճառեց հատկապես Նոյեմբերյանի տարածաշրջանի անասնապահներին, ովքեր սարերի անտառների կաղնով եւ հաճարով հազարավոր խոզեր էին պահում: »»»»»


Ապօրինի՞ էր ծառահատումը

[ 18 Մարտի, 2010 | 16:12 ]

Սյունիքի մարզկենտրոնի տարբեր թաղամասերում աճած հաստաբուն ու երկարասլաց ծառերի մի մասն արդեն իրենց դարն ապրել է։ Դրանք այլևս աճելու տեղ չունեն, ու վտանգավոր են այդ թաղամասերի թե’ շենք-շինությունների, թե՜ անցորդների համար։ Կապանի քաղաքապետարանն ուսումնասիրել է այդ ծառերը, նաև բնակիչներից ընդունել դիմումներ։ Մոտ 20 դիմում է մուտքագրվել։ Քաղաքապետարանի հանձնաժողովը, ըստ դիմումների, շրջեց քաղաքում։ Հանձնաժողովը ուսումնասիրում է ծառերը. հատման ենթակաները կհատվեն, էտմանը՝ կէտվեն։ »»»»»


Քաղծառայողները երդվեցին

[ 18 Մարտի, 2010 | 09:27 ]

Երեկ, «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն, Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնությամբ երդվեցին քաղաքացիական ծառայության պաշտոնն առաջին անգամ զբաղեցնող անձինք: Արարողությանը ներկա էր նաեւ Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը: »»»»»


«Առավոտը տեսանք, որ տան ու գոմի կռիշը չկա, քշել, տարել է»

[ 17 Մարտի, 2010 | 15:42 ]

Մարտի 15-ի երեկոյան բարձրացած ուժեղ քամին ու տեղացած հորդառատ անձրեւը մեծ վնասներ է հասցրել Շիրակի մարզի Ախուրյանի եւ Անիի տարածաշրջանի մի շարք գյուղերի: »»»»»


Աղետի գոտում բնակարանների բաշխման կարգի փոփոխություններ են անհրաժեշտ

[ 17 Մարտի, 2010 | 14:16 ]

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ն հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Աղետի գոտում, ուր դեռևս հազարավոր անօթևան ընտանիքներ 22 տարի շարունակ մի կերպ պատսպարված են վաղուց բնակության համար ոչ պիտանի տնակներում, բնակարանների բաշխման գործընթացը չի կարող չհամարվել կարևորագույն միջոցառում և չգտնվել անօթևանների ուշադրության կենտրոնում: Թերևս նաև այդ պատճառով բնակարանների բաշխման գործընթացում շտապողականությունը տեղին չէ և անհրաժեշտ է այն կազմակերպել ամենայն բծախնդրությամբ: Նշենք նաև, որ յուրաքանչյուր անզգույշ հրապարակում կամ քայլ բուռն վրդովմունք է առաջ բերում նրանց մոտ: »»»»»


Քամու եւ տեղումների հետևանքով

[ 17 Մարտի, 2010 | 13:32 ]

Շիրակի  մարզից տեղեկություն է ստացվել, որ մարտի 15-ին, ժամը 23.20-ի սահմաններում մարզի տարածքում գրանցված ուժեղ քամիների եւ առատ տեղումների հետեւանքով վնասվել են մի շարք գյուղերի բնակելի տների եւ հասարակական շինությունների տանիքներ, էլեկտրական սյուներ, Ախուրյան գետի ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրալցվել են մի շարք գյուղերի տների նկուղներ, ջրածածկվել հողամասեր, վարելահողեր, քանդվել է Առափի գյուղի հետիոտնային կամուրջն ամբողջությամբ, ավտոմեքենաների երթեւեկության համար նախատեսված կամուրջը` մասամբ: »»»»»


«Կոտայքի մանկատանն ու խնամքի կենտրոնում սեռական բռնությունների դեպքեր չկան»

[ 17 Մարտի, 2010 | 12:24 ]

Կոտայքի մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Արտյուշա Պետրոսյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ Կոտայքի մարզը ցերեկային խնամքի կենտրոնի կարիք ունի. «Մենք աշխատում ենք մեր մարզի երեխաների խնդիրները լուծել մարզի ներսում, սակայն շատ հաճախ ծնողները երեխաներին հասցնում են Երեւան` ցերեկային խնամքի կենտրոններ»: »»»»»


Դեբեդը քանդել է Ալավերդու մարզադաշտի ու այգիների հենապատերը

[ 16 Մարտի, 2010 | 17:07 ]

Վերջին օրերին հորդառատ անձրևներից վարարել է Դեբեդը: Այն քանդել է Ալավերդու «Էյ-Սի-Փի» ընկերությանը պատկանող «Մետալուրգ» մարզադաշտը  և նրա հարևանությամբ գտնվող բնակիչների սեփական այգիները գետից պաշտպանող հենապատերը:

Ամեն տարի գարնան առաջին օրերին, երբ Դեբետը վարարում է, քանդում էր իր պատնեշները, լցվում և գրեթե ծածկում քաղաքի Սանահին կայարանային թաղամասի գետամերձ շենքերի բակերը, »»»»»


Ուժեղ քամու հետևանքով հոսանքազրկվել են 4 գյուղեր

[ 16 Մարտի, 2010 | 13:06 ]

Երեկ, Արագածոտնի մարզից ստացված տեղեկության համաձայն` ժամը 17.50-ի սահմաններում Լուսագյուղում գրանցված ուժեղ քամու հետեւանքով վնասվել են 4 տան եւ 3 անասնագոմի տանիքներ` 30-40 քմ-ական մակերեսներով, մասնակիորեն վնասվել է գյուղապետարանի շենքի տանիքը: »»»»»


Կապանում շշալցված ջուր են օգտագործում

[ 16 Մարտի, 2010 | 11:14 ]

Երրորդ օրն է`Սյունիքի մարզկենտրոնին մատակարարվող խմելու ջուրը պղտոր է` մուգ հողագույն: Նման երեւույթ միշտ էլ Կապանում արձանագրվել է գարնանը` հորդառատ անձրեւներից հետո: Օդի ջերմաստիճանը բարձրադիր գոտիներում սովորականից բարձր է, տարվա այս եղանակին բնորոշ չէ: Աջաբաջ գյուղի սարերը մարտին միշտ ձյունառատ էին լինում, իսկ հիմա ձյունը հալչում է: »»»»»


Հաջողված գրոհ. մանկապարտեզի տարածքն այլևս երեխաներինը չէ

[ 15 Մարտի, 2010 | 20:43 ]

Մասիս քաղաքի թիվ 1 մանկապարտեզը գործում է 1972 թվականից. կառուցվել է համայնքի հիմնադրումից 3 տարի հետո: Այն այսօր ունի 3 խումբ` 70 երեխաներով: Երեք օր առաջ, »»»»»


Թունավորում. ընտանիքի վիճակը ծանր է

[ 15 Մարտի, 2010 | 14:15 ]

Մարտի 12-ին Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ շմոլ գազից թունավորումով Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Մ.Մկրտչյան 36/14-րդ հասցեի բնակչուհի, 36-ամյա Լուսինե Մկրտչյանը, իսկ նույն հասցեի բնակիչներ` 16-ամյա Մելինե եւ 14-ամյա Գագիկ Մկրտչյանները տեղափոխվել են Ավստրիական մանկական հիվանդանոց: »»»»»


«Փոքր ախպերը» սահմանագոտում

[ 15 Մարտի, 2010 | 14:06 ]

Ամեն անգամ Բարեկամավանից հեռանում եմ ծանր ապրումներով, կարծես փոքր եղբորս թողել եմ կռվի դաշտում եւ հեռանում եմ: Հնամենի Թաքնագյուղը հայոց սահմանին ամրոց է, որի թիկունքը պետք է ամուր պահել:

Բարեկամավանը Տավուշի մարզի, ինչու չէ` Հայաստանի ամենահեռավոր, վտանգավոր տարածքում գտնվող գյուղն է: »»»»»


Վնասվել է Քաջարանի գյուղապետարանի տանիքը

[ 15 Մարտի, 2010 | 13:50 ]

Մարտի 13-ին, Սյունիքի մարզի Քաջարան գյուղի բնակիչներից ստացված ահազանգերի համաձայն` անձրեւի հետեւանքով գյուղի միջով հոսող գետակը վարարել է եւ քանդել 4 կամրջակ, իսկ գրանցված ուժեղ քամու հետեւանքով վնասվել են գյուղապետարանի ու մի շարք տնակների տանիքներ: »»»»»