Օրաթերթ-տպարան վեճը շարունակվում է

[ 18 Մարտի, 2010 | 15:15 ]

Այսօր Վերաքննիչ քաղաքացիական դատարանում, Ամրահի Պետրոսյանի նախագահությամբ, մեկնարկեց «Չորրորդ իշխանություն» թերթի հրատարակիչ «Օգոստոս» գործակալության և «Կողմանակի անձանց Մ» ՍՊԸ-ի բողոքի քննությանը` ընդդեմ «Գինդ» տպարանի: »»»»»


Ռումինիայում լրագրողներին չեն ծեծում, ոչ էլ` թերթեր փակում

[ 17 Մարտի, 2010 | 13:08 ]

Ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռումինիայում լրագրողների ուշադրության կենտրոնում են դատարանների, ոստիկանության աշխատանքները, կոռուպցիային վերաբերող գործերը, ինչպես նաեւ` պետական մարմինների գործունեությունը: Ի տարբերություն հայաստանյան լրատվամիջոցների` ռումինացի լրագրողները պաշտոնյանների ունեցվածքին վերաբերող հրապարակումներին մեծ կարևորություն են տալիս: »»»»»


Նախաքննության տվյալներով` panorama.am-ի խմբագրության գողությունը կատարել են 4 անձինք

[ 16 Մարտի, 2010 | 15:04 ]

Ոստիկանության ՔԳՎ էրեբունու քննչական բաժնում ավարտվել է  panorama.am տեղեկատվական կայքէջի խմբագրությունից կատարված գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող Էրեբունու դատախազության դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Նախաքննության տվյալներով` գողությունը կատարել են  չորս անձինք: »»»»»


Ավարտվեց «Զարուհի Փոստանջյանն ընդդեմ «Ազատամտության»» հայցի քննությունը

[ 11 Մարտի, 2010 | 13:23 ]

Դատարանը վճիռը կհրապարակվի մարտի 26-ին

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանն այսօր դատարանում հայտարարեց, որ եթե օրինական ուժի մեջ մտնի «Ազատամտություն» օրաթերթում պատգամավորին վիրավորող հրապարակումների վերաբերյալ հարուցված քրեական գործը կարճելու մասին որոշումը, ապա ինքը նույնպիսի արտահայտություններ կօգտագործի («չկայացած պոռնո աստղ») քննիչի, դատախազի և դատարանի մասնագիտական գործունեությունը գնահատելիս: »»»»»


Գնեք «Հետքը» կրպակներից

[ 11 Մարտի, 2010 | 11:41 ]

-Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի տնօրենի առեղծվածային անհետացումը

-Թուրք լրագրողը երազի հետքերով եկել է Հայաստան

-Բացառիկ հարցազրույց Գուրգեն Մահարու կնոջ` Անտոնինա Մահարու հետ »»»»»


Խոջալուի դեպքերի կենդանի վկան Հայաստանում է

[ 10 Մարտի, 2010 | 19:20 ]

Չեխ լրագրողուհի Դանա Մազալովան 1982 թվականից կապված է տարածաշրջանի եւ հատկապես Հայաստանի հետ: Նա «անցել» է Ղարաբաղյան պատերազմով: Երկու կողմում էլ ներկա է եղել, քանի որ ընդգրկված էր Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինին ուղեկցող լրագրողական խմբում: Դանա Մազալովան Հայաստան է հրավիրվել որպես փորձագետ եւ Խոջալուի դեպքերի ականատես: Այսօր նա հանդիպեց նաեւ լրագրողների հետ եւ մանրամասներ պատմեց Խոջալուի դեպքերից:  »»»»»


Հնարավոր է` վաղվա դատաքննությունը լինի վերջինը

[ 10 Մարտի, 2010 | 15:35 ]

Վաղը` ժամը 12:30-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Գայանե Կարախանյանի նախագահությամբ, կսկսվի «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքի դատաքննության շարունակումը ոստիկանության քննիչի որոշման վերաբերյալ, որով կարճվել էր «Ազատամտություն» օրաթերթում Զարուհի Փոստանջյանի պատիվն ու արժանապատվությունը վիրավորող հրապարակումների վերաբերյալ պատգամավորի պահանջով հարուցված քրեական գործը: »»»»»


«Բոլոր կառույցները փակ են, երբ տալիս ես կոնկրետ հարցեր»

[ 3 Մարտի, 2010 | 15:52 ]

«Հետք» թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանն այսօր «Ուրբաթ» ակումբում, անդրադառնալով դեղին մամուլին, նշեց, որ լավ է, որ ամեն տեսակի մամուլ կա:

«Աշխարհի բոլոր երկրներում էլ կա դեղին մամուլ, և դա նորմալ է: Շատ է խոսվում, որ որոշ թերթերում էթիկայի խախտում կա: Բայց էթիկայի խախտում կա նաև Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Ամերիկայում, և երբեք դա պետության կարևորագույն խնդիրը չի դառնում: »»»»»


2010-ին աշխարհում արդեն 4 լրագրող է սպանվել

[ 3 Մարտի, 2010 | 15:24 ]

«Լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ բռնությունները, ճնշումները և դատական գործերը Հայաստանում 2008-2009. դեպքեր և վերլուծություններ» գիրքը հրատարակել է «Հետաքննող լրագրողներ» հ/կ-ն ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Գրքում ներկայացված են վերջին երկու տարիների ընթացքում լրագրողների նկատմամբ կատարված բռնությունների դեպքերը, ինչպես նաև այն դատական գործերը, որոնք հարուցվել են լրագրողների նկատմամբ վիրավորանքի և զրպարտության մեղադրանքներով: »»»»»


Քննիչն ու դատախազն ամեն ինչ արեցին հարցերին չպատասխանելու համար

[ 2 Մարտի, 2010 | 18:56 ]

«Եթե Ձեր մասնագիտական գործունեությունից դժգոհ լինելով` վիրավորական արտահայտություններ անեմ Ձեր հասցեին, դատախազությունը կգտնի, որ իմ արարքներում հանցակազմ չկա՞»,- փասատաբան Հայկ Ալումյանի այս հարցին դատախազ Սերգեյ Աբրահամյանը չպատասխանեց, միայն խնդրեց, որ Ալումյանը հարցը կոռեկտ ձեւակերպի: »»»»»


«Ազատամտություն» օրաթերթն անժամկետ փակվել է

[ 2 Մարտի, 2010 | 18:39 ]

Այս մասին «Հետք»-ին հայտնեցին «Ազատամտություն» օրաթերթի խմբագրությունից: Փակվելու պատճառները, նրանց փոխանցմամբ, ֆինանսատնտեսական են: Այլ ինֆորմացիա մեզ չտրամադրեցին:

Օրաթերթի վերջին համարը լույս է տեսել շաբաթ օրը, իսկ այսօրվանից կրպակներում «Ազատամտություն» չկա:


«Ռադիո Հայ»-ի ներկայացուցիչը դատարանի վճիռը մեկնաբանում է որպես «զրպարտության ազատություն»

[ 1 Մարտի, 2010 | 16:02 ]

Փետրվարի 15-ին Ավան եւ Նոր Նորք վարչական տարածքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է «Ռադիո Հայ»-ի հայցադիմումն ընդդեմ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի: »»»»»


Հայաստանյան թերթերը Ղարաբաղ գրեթե չեն հասնում

[ 1 Մարտի, 2010 | 16:00 ]

Հայաստանում տպագրվող շատ քիչ քանակությամբ թերթեր են հասնում Ղարաբաղ: Հիմնականում թերթերը հասնում են բաժանորդներին, իսկ շարքային մարդիկ թերթերին ծանոթանալու հնարավորություն գրեթե չունեն:

Ներկայումս Ստեփանակերտում կա 5-6 մամուլի կրպակ, որտեղ ավելի շատ մաստակ, ծխախոտ, փուչիկներ, խաղալիքներ ու նման ապրանքներ են վաճառվում, քան թերթեր ու ամսագրեր: »»»»»


Սատարելու պատրաստակամություն են հայտնում լրագրողին

[ 27 Փետրվարի, 2010 | 14:26 ]

Ազգային Նոր Պահպանողական շարժման կենտրոնական կոմիտեն հայտարարություն է տարածել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ կատարված միջադեպի առթիվ:

«Լրագրողների նկատմամբ բռնարարքների կիրառումը Հայաստանում գնալով դառնում է վատ ավանդույթ: Երեկ` հերթական անգամ, այս դեպքում ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց բռնության է ենթարկվել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: »»»»»


«Հետքի» «Բանալին»

[ 26 Փետրվարի, 2010 | 15:12 ]

«Հետքն» իր ընթերցողներին է ներկայացնում նոր բլոգ` «Բանալի», որտեղ կարող եք կարդալ Հայաստանի մարզերի երիտասարդ լրագրողների նյութերը մարդու իրավունքների խնդիրների վերաբերյալ: Այսօր «Բանալիում» կարող եք ընթերցել Սյունիքի մարզկենտրոն Կապանի բնակիչների խնդիրների մասին պատմող նյութերը: Մյուս մարզերից նյութեր բլոգում կտեղադրվեն առաջիկայում:Բլոգի ինտերնետային հասցեն սա է. http://banali.hetq.am/: »»»»»