«Կրկնեք անընդհատ, որ ամեն ինչ դեպի լավն է գնալու»

[ 10 Մարտի, 2010 | 15:23 ]

Գարնանը մարդկանցից շատերը սթրեսների մեջ են ընկնում, սրվում են հոգեկան, սրտանոթային հիվանդությունները: Այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ նյարդաբան Գայանե Մելիքյանը և հոգեբան Սամվել Խուդոյանն անդրադարձան սթրեսների առաջացման պատճառներին և դրանք հաղթահարելու միջոցներին: »»»»»


Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների նվազման միտում

[ 3 Մարտի, 2010 | 19:16 ]

Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունը եվրոպական տարածաշրջանում, նաև Հայաստանում ունի նվազման միտում: ՀՀ-ում շարունակում են գրիպի և սուր շնչառական վիրուսային հիվանդությունների դեմ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները: Օրական մոնիտորինգի տվյալների համաձայն` նշված հիվանդություններով հիվանդացությունը 2009 թ. նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե նույն մակարդակի վրա է: Անցած ամիսների համեմատ նույն մակարդակի վրա են շտապօգնության կանչերը: »»»»»


Պատվաստումների կարիք դեռևս չկա

[ 2 Մարտի, 2010 | 12:21 ]

Փետրվար ամսվա ընթացքում խոզի գրիպի նոր դեպքեր չկան, չնայած հետազոտությունները շարունակվում են` ելնելով կասկածելի դեպքերից: Այս մասին այսօր «Հետք»-ին ասաց Պետական հիգիենիկ համաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը. «Առողջապահության նախարարության կողմից հրապարկված 119 խոզի գրիպի դեպքերից հետո հաստատված դեպքեր չկան»: »»»»»


Մեկնարկել է Աբովյանի ծննդատան ծնարանային-վիրահատական բաժանմունքի հիմնանորոգումը

[ 2 Մարտի, 2010 | 10:45 ]

«Հայաստան» համահայկական հիմնադրամը փետրվարին մեկնարկել է Կոտայքի մարզի ք. Աբովյանի ծննդատան ծնարանային- վիրահատական բաժանմունքի հիմնանորոգման աշխատանքները: Ծրագիրը հովանավորում է Հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմինը` ի դեմս կանադահայ բարերարներ Վրեժ եւ Իմաստուհի Նիկողոսյանների: »»»»»


Սննդային թունավորում

[ 19 Փետրվարի, 2010 | 16:11 ]

Փետրվարի 18-ին ՀՀ առողջապահության նախարարություն ահազանգ է ստացվել Շիրակի մարզային պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունից առ այն, որ ժամը 23:00 սահմաններում Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց են հոսպիտալացվել «Նաիրի» ռեստորանային համալիրում կատարվող հարսանյաց հանդեսին մասնակցող թվով 7 մարդ` աղիքային երևույթներով, նախնական ախտորոշումը սննդային թունավորում: »»»»»


Ալավերդում աճել են չարորակ ուռուցքային, հոգեկան, սրտանոթային հիվանդությունները

[ 16 Փետրվարի, 2010 | 17:55 ]

Ալավերդու առողջապահական կենտրոնին «Հետք»-ի հարցումներից պարզվել է, որ 2009թ.-ի էականորեն վատացել է բնակչության առողջության վիճակը: Այստեղ մասնավորապես աճել են չարորակ ուռուցքային, հոգեկան, սրտանոթային հիվանդությունները: Կենտրոնում 2008թ.-ին դիսպանսեր հաշվառման կանգնած 389 չարորակ ուռուցքով հիվանդների թիվը 2009թ.-ին հասել է 427-ի: Աճը կազմել է 39 հիվանդ: »»»»»


Քաղցկեղով հիվանդ երեխաների 35 տոկոսը չի կարողանում բուժում ստանալ

[ 15 Փետրվարի, 2010 | 13:35 ]

Փետրվարի 15-ը քաղցկեղով հիվանդ երեխաների միջազգայի օրն է: Այս կապակցությամբ այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Մանկական ուռուցքաբանության եւ քիմիաթերապիայի բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Գրիգոր Բադալյանն ասաց. «Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաների թիվը տարեկան կազմում է 80-100 դեպք: Վերջին տարիներին ողջ աշխարհում քաղցկեղով հիվանդ երեխաների թիվն ավելացել է 15 տոկոսով, Հայաստանում` 7 տոկոսով»: Չնայած գրանցված աճին` պրոֆեսորը հավաստիացնում է, որ վիճակը տագնապալի չէ: »»»»»


Չի բացառվում, որ մյուս տարի ևս A տիպի գրիպը կլինի

[ 5 Փետրվարի, 2010 | 14:50 ]

Այսօր այս մասին հայտարարեց Առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը: Ինչ վերաբերում է սուր շնչառական հիվանդություններին, ապա դրանց մակարդակի բարձրացում չկա, մեծ բարդություններով հիվանդներ և մահացության նոր դեպքեր ևս չկան: «Փորձը ցույց է տվել, որ մահացության և բարդություններով դեպքերը հիմնականում բժշկին ուշ դիմելու հետևանք են»,- արձանագրում է Թաթուլ Հակոբյանը: »»»»»


Հայաստանում մահացության ցուցանիշը դեռևս բարձր է

[ 5 Փետրվարի, 2010 | 14:24 ]

Հայաստանում կյանքի միջին տևողությունը 74 տարի է: Կանանց և տղամարդկանց  միջև կյանքի տևողության տարբերությունը 7 տարի է` կանանց կյանքի միջին տևողությունը մոտ 77 տարի է, տղամարդկանցը` 70:

Այսօր «Ուրբաթ» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը ներկայացնում էր առողջապահության բնագավառում առկա իրավիճակն ու զարգացումները: »»»»»


Ալավերդու առողջապահական կենտրոնն այսուհետև աշխատելու է առանց պարտքերի

[ 4 Փետրվարի, 2010 | 18:15 ]

Ալավերդու առողջապահական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանն այսօր  «Հետք»-ին տեղեկացրեց, որ 2010թ.-ի փետրվարի 1-ի դրությամբ կենտրոնն այլևս աշխատելու է առանց պարտքերի: «2010թ.-ի հունվար ամիսը սկսել էինք 1,5 մլն դրամ կրեդիտորական պարտքով, վճարովի մուտքերով` փետրվարի 1-ի դրությամբ, այլևս ոչ մի կրեդիտորական պարտք մեր առողջապահական կենտրոնը չունի»,- ասաց նա: »»»»»


Հայաստանում ամենատարածվածը թոքի քաղցկեղն է

[ 4 Փետրվարի, 2010 | 15:54 ]

Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Ամբողջ աշխարհում  տարեկան հայտնաբերվում է քաղցկեղի 12 մլն նոր դեպք, և 7 մլն մարդ մահանում է քաղցկեղի պատճառով: Տարբեր երկրներում տարեկան աճը կազմում է շուրջ 2-4 տոկոս, Հայաստանում` 3 տոկոս:

Հայաստանում ավելի տարածված է թոքի քաղցկեղը` տարեկան 1.100-ից ավելի դեպք, ապա կրծքագեղձինը` 900-ից ավելի, ստամոքսինը` 500-ից ավելի: »»»»»


Հիվանդից փող պահանջելու համար բժիշկը հեռացվել է աշխատանքից

[ 25 Հունվարի, 2010 | 13:29 ]

Շտապօգնության թիվ 6 ենթակայանի բժիշկ Աշոտ Բաղդասարյանն աշխատանքային կարգապահության կոպիտ խախտման համար հեռացվել է աշխատանքից: 2009թ. դեկտեմբերի 27-ին թիվ 61 բրիգադի բժիշկ Աշոտ Բաղդասարյանը հիվանդին հոսպիտալացնելու համար 5000 դրամ է պահանջել: »»»»»


«Հայաստանում 10 տարվա ընթացքում անպտղությունը նվազել է 2 անգամ»

[ 19 Հունվարի, 2010 | 16:28 ]

«ՄԱԿ-ի կողմից անցկացված հետազոտության արդյունքը ցույց է տվել, որ 2000 թվականին անպտղությունը Հայաստանում 32 տոկոս էր, իսկ հիմա` 16 տոկոս»,- այսօր «Դե Ֆակտո» մամուլի ակումբում լրագրողներին հայտնեց Առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, պրոֆեսոր Ռազմիկ Աբրահամյանը: »»»»»


Ալավերդիում ուսուցիչներից գումար են գանձում բուժզննման համար

[ 18 Հունվարի, 2010 | 15:13 ]

Մինչդեռ օրենքը պահանջում է, որ ուսուցիչների բուժզննման համար վճարի դպրոցի տնօրինությունը

Հունվարի 15-ին «Հետքին» են դիմել Ալավերդու մի խումբ մանկավարժներ, որոնք խնդրում էին թերթի միջոցով պարզել, թե Ալավերդու առողջապահական կենտրոնում բժշկական զննության համար ինչո՞ւ են իրենցից գանձում 1500 դրամ գումար այն դեպքում, երբ մանկավարժներն անվճար պետք է անցնեն  բժշկական զննությունը: Այս կապակցությամբ «Հետքի» հարցմանը Ալավերդու առողջապահական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանը պատասխանեց. «Ուսուցիչները ճիշտ են բողոքել: Այդ գումարները օրենքով պետք է ոչ թե ուսուցիչները վճարեն, այլ գործատուները, տվյալ դեպքում` դպրոցների տնօրինությունները: »»»»»


Խոզագրիպի 8 նոր դեպք

[ 13 Հունվարի, 2010 | 15:20 ]

Այս պահի դրությամբ հանրապետությունում գրանցվել է A H1N1 գրիպի ևս 8 դեպք: Ինչպես «Հետքին» տեղեկացրեց Առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանը, այսպիսով հանրապետությունում գրանցված խոզի գրիպի դեպքերը հասան 119-ի: Հիվանդներից 114-ը արդեն առողջացել և դուրս է գրվել, 2-ը դեռ բուժվում է հիվանդանոցում: Դժբախտաբար գրանցվել է մահվան 3 դեպք: Մահվան նոր դեպքեր չկան: