Նոյեմբերյանի շրջանում հրադադարի ռեժիմը չեն խախտել

[ 18 Մարտի, 2010 | 13:22 ]

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե մարտի 17-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները Տավուշի մարզում` Նոյեմբերյանի շրջանում խախտել են հրադադարի ռեժիմը և գնդակոծել են ադրբեջանական դիրքերը, չեն համապատասխանում իրականությանը: »»»»»


«Հայաստանի և Վրաստանի իշխանությունները ջավախահայությանը խանգարում են ձևավորելու իրենց սեփական դիրքորոշումը»

[ 15 Մարտի, 2010 | 13:55 ]

Ելնելով Ջավախքի հիմնախնդիրների շուրջ եղած անթիվ զրպարտություններից, որոնք շահադիտական նպատակներ են հետապնդում, Ջավախքի հայերի ազգային խորհուրդը անհրաժեշտ է համարում արձանագրել հետևյալը: »»»»»


2010թ-ին կավարտվի Կարս-Ախալքալաք ավտոճանապարհի Ջավախքի հատվածի շինարարությունը

[ 12 Մարտի, 2010 | 09:31 ]

Կարս-Ախալքալաք ավտոճանապարհի թուրքական հատվածի շինարարությունն ավարտված է: Այս տարի նախատեսվում է ավարտին հասցնել նաև Ջավախքի հատվածի շինարարությունը: Այս մասին նշվել է երեկ Ախալքալաքի մունիցիպալիտետում Սամցխե-Ջավախք շրջանի ղեկավարների, իրավապահ մարմինների ղեկավարների, ինչպես նաև սահմանապահ ծառայության ներկայացուցիչների և Վրաստանին սահմանակից թուրքական Չըլդր նահանգի ղեկավարների միջև կայացած հանդիպման ժամանակ: »»»»»


Թուրքիան կորցրել է իր նախկին ժողովրդագրական պատկերը

[ 11 Մարտի, 2010 | 19:54 ]

Այսօր թուրքական հասարակությունը շատ բարդ վիճակում է, այն երկփեղկված է և Թուրքիայի զարգացման առումով չի կարողանում կողմնորոշվել` դեպի ֆունդամենտալիզմ` իսլա՞մ գնալ` որպես կայսրությունը պահելու գործոն, թե՞ դեպի եվրոպականացում: Այսօր կազմակերպված ասուլիսին ասաց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ո՞ւր կտանեն Թուրքիային հայկական հարցն ու քրդական հարցը, Թուրքիան կգոյատևի՞ այս խնդիրներով, թե՞ կգա ժամանակ, որ կկազմալուծվի: »»»»»


Աշոտ Մելքոնյան. «Հայոց ցեղասպանության ճանաչումն արդեն պատմության գիրկն է անցած»

[ 11 Մարտի, 2010 | 19:01 ]

Ո՞րն է հաջորդ քայլը

«Հիշեք նախորդ գիտաժողովների կարգախոսները` «Ճանաչում, դատապարտում», «Ճանաչում, դատապարտում»: Եվ վե՞րջ: «Ճանաչում դատապարտում», ստորակետ, «հետևանքների վերացում»: Մենք ասում ենք` «որպեսզի այլևս չկրկնվի»: Հետևանքները վերցնենք, որպեսզի չկրկնվի: Թե որն են հետևանքները, թող միջազգային դատարանը որոշի»,- այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: »»»»»


Եռակողմ քննարկում. ո՞վ է շահում «Վերին Լարս» անցակետի բացումից

[ 9 Մարտի, 2010 | 20:01 ]

Մոսկովյան «Կոռնեգի» կենտրոնի փորձագետ Ալեքսեյ Մալիշենկոն կարծում է, որ «Վերին Լարս» հսկիչ-անցագրային կետի վերաբացումը արդեն իսկ դրական փաստ է, քանի որ գոնե ինչ-որ պատուհան է բացվել ռուս-վրացական հարաբերությունների բարելավման համար: «Դա որոշակի օդանցք է, որտեղից ինչ-որ չափով թթվածին կանցնի»,- այսօր «Նովոստի» մամուլի միջազգային կենտրոնում կայացած Երևան-Թբիլիսի-Մոսկվա տեսակամրջի ժամանակ ասաց Ալեքսեյ Մալիշենկոն: »»»»»


Գ. Խաինդրավա.««Վերին Լարսի» բացումը Գյումրիի ռուսական հենակայանը զինամթերքով համալրելու նպատակ ունի»

[ 9 Մարտի, 2010 | 18:56 ]

««Վերին Լարսի» բացումը Վրաստանի համար որևէ դրական արդյունք չի տա: Հակառակը, դա Վրաստանի համար շատ վատ է: «Վերին Լարսը» աշխատում է Գյումրիի բազայի զինտեխնիկայի ապահովման համար, բնականաբար, ոչ միայն զենքով, այլ հագուստով, սննդամթերքով և այլ ապրանքներով»,-այսօր Թբիլիսի-Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ ասաց Վրաստանի Հակամարտությունների կարգավորման հարցերով նախկին նախարար, այժմ ընդդիմության ներկայացուցիչ Գեորգի Խաինդրավան: »»»»»


«Հայոց ցեղասպանությունը արևմուտքի հորինածն է»

[ 5 Մարտի, 2010 | 14:01 ]

Ադրբեջանական կողմի արձագանքները

Օսմանյան Թուրքիայիում «Հայոց ցեղասպանություն» չի եղել, և դրա մասին լավագույնս գիտեն թե ԱՄՆ-ը, թե այլ տերություններ: Ավելին, «Հայոց ցեղասպանությունը» ոչ թե այսօրվա Հայաստանն է հորինել, այլ արևմտյան երկրները, որոնք տասնամյակներ շարունակ այս հարցը բարձրացնում են Անկարայի վրա ճնշում գործադրելու համար հենց այն ժամանակ, երբ դա նրանց առավել անհրաժեշտ է: »»»»»


Իսպանիայի արտգործնախարարը կայցելի Հայաստան

[ 2 Մարտի, 2010 | 10:49 ]

ԵՄ-ի` Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև բարձրաստիճան քաղաքական երկխոսության շրջանակներում Իսպանիայի արտաքին գործերի նախարար Միգել Անգել Մորատինոսը կայցելի հարավկովկասյան երեք երկրներ: »»»»»


Սերժ Սարգսյան. «Այս տարին հայ-վրացական հարաբերությունների համար կդառնա բեկումնային»

[ 1 Մարտի, 2010 | 13:32 ]

Վրաստան կատարած երկօրյա մասնավոր այցի երկրորդ օրը նախագահ Սերժ Սարգսյանը Բաթումիի «Սուրբ Փրկիչ» հայկական եկեղեցիում մասնակցել է մատուցված կիրակնօրյա պատարագին, մոմ վառել, այնուհետև ծաղիկներ դրել եկեղեցու բակում կանգնեցված խաչքար-հուշակոթողին: Նախագահ Սարգսյանը եկեցեղու բակում շփվել է նաև պատարագին մասնակցած Աջարիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: »»»»»


«Վերին Լարսը» վերաբացվեց

[ 1 Մարտի, 2010 | 11:57 ]

Շուրջ երեք տարվա դադարից հետո այսօրվանից սկսել է գործել ռուս-վրացական սահմանային «Վերին Լարս» անցակետը:

Հիշեցնենք, որ այն փակվել էլ ռուսական կողմի որոշմամբ` վերականգնողական աշխատաննքեր իրականացնելու հիմանվորմամբ: Վրաստանը, ԱՄՆ-ի աջակցությամբ դեռևս 2009թ-ի սեպտեմբերին էր ավարտել անցակետի վերականգնողական աշխատանքները: »»»»»


Սերժ Սարգսյանի այցը Վրաստան

[ 28 Փետրվարի, 2010 | 18:09 ]

Վրաստան կատարած երկօրյա մասնավոր այցի առաջին օրը նախագահ Սերժ Սարգսյանը Բաթումում հանդիպել է իր գործընկեր Միխեիլ Սահակաշվիլիի հետ: Երկու երկրների նախագահները քննարկել են հայ-վրացական բարեկամական հարաբերությունների խորացման եւ տնտեսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել «Վերին-Լարս» հսկիչ-անցագրային կետի բացման ուղղությամբ տարվող աշխատանքներին: »»»»»


Ադրբեջան. նոր օրենքը զայրացրել է լրագրողներին

[ 24 Փետրվարի, 2010 | 17:40 ]

Անկախ լրատվամիջոցները պնդում են, որ նախօրոք առանց թույլտվություն ստանալու ձայնա-տեսագրություններ կատարելն արգելելը կխոչընդոտի լրագրողական աշխատանքին

Որոշ ադրբեջանցի լրագրողների խոսքերով`լրատվամիջոցների վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները կարող են սահմանափակել խոսքի ազատությունը: »»»»»


Ըստ Աշոտ Մելքոնյանի` մեսխեթցի թուրքերի վերաբնակեցման հարցում Հայաստանի և Վրաստանի շահերը համընկնում են

[ 18 Փետրվարի, 2010 | 16:15 ]

Թուրք-մեսխեթցիների հարցը ոչ թե կարող է սեպ խրել հայ-վրացական հարաբերությունների մեջ, այլ այն հարցերից մեկն է, որտեղ համընկնում են հայերի և վրացիների շահերը: Այսօր տեղի ունեցած սեմինար-քննարկման ժամանակ ասաց բանախոսներից ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: »»»»»


«Պատերազմ ցանկացողը կսկսեր, ոչ թե հայտարարություններ կաներ»

[ 15 Փետրվարի, 2010 | 12:02 ]

Ազգային ժողովի նախկին նախագահ, անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը, քիչ առաջ «Հայելի» ակումբում անդրադառնալով հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման հավանականությանը, նշեց, որ Ադրբեջանը մշտապես հայտարարել է պատերազմ սկսելու ցանկության մասին, եւ այսօր որեւէ նորություն չկա այդ հայտարարությունների մեջ: »»»»»