[ 16 Մարտի, 2010 | 19:37 ] հասարակություն, քաղաքականություն
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Տաբատաձեին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հումանիտար ոլորտում երկու երկրների միջև առկա խնդիրները և հետագա համագործակցության հեռանկարները: »»»»»
[ 16 Մարտի, 2010 | 18:44 ] հասարակություն
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2010 թվականի հունվարի 1-ից մինչեւ մարտի 16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության 14 դեպք: Ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ բոլոր դեպքերը բացահայտվել են:
[ 16 Մարտի, 2010 | 17:07 ] բնապահպանություն, հասարակություն, մարզեր
Լարիսա Փարեմուզյան
Վերջին օրերին հորդառատ անձրևներից վարարել է Դեբեդը: Այն քանդել է Ալավերդու «Էյ-Սի-Փի» ընկերությանը պատկանող «Մետալուրգ» մարզադաշտը և նրա հարևանությամբ գտնվող բնակիչների սեփական այգիները գետից պաշտպանող հենապատերը:
Ամեն տարի գարնան առաջին օրերին, երբ Դեբետը վարարում է, քանդում էր իր պատնեշները, լցվում և գրեթե ծածկում քաղաքի Սանահին կայարանային թաղամասի գետամերձ շենքերի բակերը, »»»»»
[ 16 Մարտի, 2010 | 15:26 ] Արցախ, հասարակություն15 տարի է անցել ղարաբաղյան պատերազմից, սակայն բժիշկների խոսքերով`պատերազմի ժամանակ տարած սթրեսի հետեւանքով առաջացած հիվանդությունները շարունակում են խլել մարդկանց կյանքերը:
Արդեն 15 տարի է, ինչ Լեռնային Ղարաբաղում խաղաղություն է հաստատվել, սակայն բժիշկները մտահոգվում են, որ պատերազմը շարունակում է խլել մարդկանց կյանքերը սթրեսի հետեւանքով առաջացած հիվանդությունների միջոցով. Հիվանդություններ, որոնց քանակն ավելանում է: »»»»»
[ 16 Մարտի, 2010 | 14:07 ] հասարակություն, քաղաքականություն
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր երկու նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին` Տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանին եւ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին։ Անդրադառնալով կառավարությունում նոր նախարարների նշանակման հարցին` վարչապետը մասնավորապես նշել է. «Քաղաքական իրականության մեջ մենք ընտելանում ենք, սովորում ենք քաղաքական կոալիցիայի ռեժիմով աշխատելուն։ »»»»»
[ 16 Մարտի, 2010 | 13:06 ] հասարակություն, մարզերԵրեկ, Արագածոտնի մարզից ստացված տեղեկության համաձայն` ժամը 17.50-ի սահմաններում Լուսագյուղում գրանցված ուժեղ քամու հետեւանքով վնասվել են 4 տան եւ 3 անասնագոմի տանիքներ` 30-40 քմ-ական մակերեսներով, մասնակիորեն վնասվել է գյուղապետարանի շենքի տանիքը: »»»»»
[ 16 Մարտի, 2010 | 12:02 ] հասարակություն
Արման Ղարիբյան
Այսօր «Անի» հյուրանոցում կայացած կլոր սեղանով մեկնարկեց «Վորլդ Վիժն Արմենիա» կազմակերպության «Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության նվազեցում» դրամաշնորհային ծրագիրը, որը նպատակ ունի նվազեցնել երեխաների նկատմամբ կիրառվող բռնության հնարավոր դեպքերը:
«Հետքը» ծրագրի ղեկավար Ելենա Իսպիրյանին հարցրեց, թե ինչո՞ւ են ընտրել հատկապես գիշերային խնամքի հաստատությունների երեխաների իրավունքների պաշտպանությունը. արդյո՞ք այդ հաստատություններում տեղի են ունենում բռնություններ երեխաների նկատմամբ: »»»»»
[ 16 Մարտի, 2010 | 11:14 ] հասարակություն, մարզեր
Արմեն ԴավթյանԵրրորդ օրն է`Սյունիքի մարզկենտրոնին մատակարարվող խմելու ջուրը պղտոր է` մուգ հողագույն: Նման երեւույթ միշտ էլ Կապանում արձանագրվել է գարնանը` հորդառատ անձրեւներից հետո: Օդի ջերմաստիճանը բարձրադիր գոտիներում սովորականից բարձր է, տարվա այս եղանակին բնորոշ չէ: Աջաբաջ գյուղի սարերը մարտին միշտ ձյունառատ էին լինում, իսկ հիմա ձյունը հալչում է: »»»»»
[ 16 Մարտի, 2010 | 10:55 ] հասարակություն, քաղաքականություն
Վիճել են
«ՀԺ»-ի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Փարիզում կայացած Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հանդիպման ժամանակ երկյակը լուրջ վեճ է ունեցել: Ըստ թերթի աղբյուրների` Քոչարյանը պահանջել է, որ Սարգսյանն իրեն վարչապետ նշանակի: Քոչարյանը հիմնավորել է, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից բոլոր առումներով` և’ ներքաղաքական, և’ արտաքին քաղաքական, ու պետք է համարժեք քայլեր ձեռնարկել: »»»»»
[ 16 Մարտի, 2010 | 09:19 ] դատարան, հասարակություն
Արման Ղարիբյան
Այսօր` ժամը 14:00-ին, Վարչական դատարանում կքննվի Բուզանդ 83 հասցեում բնակվող Աբրահամյանների ընտանիքի հայցը, որով նրանք պահանջել են սեփականաշնորհել մոտ 60 քմ ինքնակամ կառույցը: Նրանց տան տարածքը ՀՀ Կառավարության որոշմամբ ճանաչվել է բացառիկ գերակա հանրային շահ եւ վաճառվել հայտնի գործարար, «Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի որդուն` անհատ ձեռներեց Հայկ Բեգլարյանին: »»»»»
[ 15 Մարտի, 2010 | 20:43 ] Հիմնական թողարկում, հասարակություն, մարզեր
Արարատ Դավթյան
Մասիս քաղաքի թիվ 1 մանկապարտեզը գործում է 1972 թվականից. կառուցվել է համայնքի հիմնադրումից 3 տարի հետո: Այն այսօր ունի 3 խումբ` 70 երեխաներով: Երեք օր առաջ, »»»»»
[ 15 Մարտի, 2010 | 16:57 ] հասարակություն
Գրիշա Բալասանյան«Հետքը» բազմիցս անդրադարձել է «Գենդել Հիլզ» ՓԲԸ-ի կողմից Գյումրու անօթեւանների համար կառուցվող շենքերի անորակության խնդրին: Այդ մասին հասարակությունը տեղեկացավ հատկապես 2009 թվականի դեկտեմբերին, երբ շահագործման ենթակա շենքերն այնքան անորակ էին, որ ստիպված եղան դրանք չտրամադրել բնակիչներին` մինչեւ վերացնեն թերությունները: »»»»»
[ 15 Մարտի, 2010 | 16:46 ] հասարակություն
Գրիշա ԲալասանյանՔիչ առաջ «Հետքի» թղթակցին զանգահարել են Պուշկինի 3 հասցեի բնակիչները եւ հայտնել, որ այսօր ավելի մեծ թափով են սկսել շինարարական աշխատանքներ իրականացնել իրենց բնակելի շենքի անմիջական հարեւանությամբ: »»»»»
[ 15 Մարտի, 2010 | 16:32 ] հասարակություն
Նատաշա Հարությունյան
«Հայելի» ակումբն այսօր հյուրընկալել էր «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի» եկեղեցու քահանայության ղեկավար Վարուժան Պողոսյանին (մորմոնների ներկայացուցիչ), «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանին և «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության» վերականգնողական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանին: Վերջիններս բանավիճում էին կրոնական ազատության և կրոնական փոքրամասնությունների խնդիրների շուրջ: »»»»»
[ 15 Մարտի, 2010 | 14:24 ] Հիմնական թողարկում, հասարակություն
Սոնա Ավագյան
Չնայած սոցիալական շատ ծանր վիճակին` գրողի կինը որեւէ մեկից օգնություն չի խնդրում եւ չի հավատում, որ իրեն կօգնեն
«Ինձ վիրավորում է, երբ մարդիկ ասում են. «Մենք նրան հարգում ենք, որովհետեւ նա Մահարու կինն է»: Ինձ պետք չէ ոչ մեկի անունը, եթե ես ինքս ոչ մի բանի արժանի չեմ, եթե չկա այնպիսի բան, որի համար ինձ կարելի է հարգել: »»»»»