[ 26 Օգոստոսի, 2010 | 17:33 ] սպորտ
Վահե Սարուխանյան
Սեպտեմբերի 3-ին մեկնարկում է ֆուտբոլի Եվրոպայի 2012 թ. առաջնության ընտրական փուլը: Սակայն մեկնարկ բառը հարաբերական է, քանի որ օգոստոսի 11-ին արդեն կայացել մեկ հանդիպում` Էստոնիան սեփական հարկի տակ հաղթել է Ֆարերյան կղզիներին:
Ինչպես հայտնի է, «Եվրո-2012»-ի եզրափակիչ փուլը տեղի է ունենալու Լեհաստանում եւ Ուկրաինայում: »»»»»
[ 24 Օգոստոսի, 2010 | 16:00 ] սպորտ
Սինգապուրի պատանեկան օլիմպիական խաղերում այսօր ասպարեզ են ելել մեր վերջին երկու ներկայացուցիչները: Թիավար Էդգար Բաբայանը կրկին անհաջող է հանդես եկել: Առաջին փուլում պարտվելով` նա ներգրավվել է մխիթարիչ պայքարին, որտեղ կրկին իրավունք է ստացել մտնել հիմնական մրցություն ու երրորդ փուլում վերջնականապես լքել ասպարեզը: Իսկ հրաձիգ Ռոմիկ Վարդումյանը ատրճանակով 10 մ տարածությունում չի կարողացել մտնել եզրափակիչ: »»»»»
[ 22 Օգոստոսի, 2010 | 15:22 ] սպորտ
Երեւանցի ջրացատկորդ Գեւորգ Պապոյանը Սինգապուրի պատանեկան օլիմպիական խաղերում այսօր 15 մասնակիցների մեջ ցույց է տվել 13-րդ արդյունքը: Գեւորգին մեկ քայլ չի հերիքել եզրափակիչ մտնելու համար: Չնայած դրան` եզրափակիչի 12 մասնակիցներից որեւէ մեկի փոխարինման դեպքում մեր մարզիկը դուրս կգա լողավազան: Մյուս կողմից, սակայն, դա քիչ հավանական է: »»»»»
[ 21 Օգոստոսի, 2010 | 16:24 ] սպորտ
Վանաձորցի ձյուդոիստ Դավիթ Ղազարյանը Հայաստանի պատանեկան օլիմպիական թիմին բերել է թվով 4-րդ եւ բրոնզե 3-րդ մեդալը: Այսօր մինչեւ 66 կգ քաշային կարգի 3-րդ տեղի համար Դավիթը հաղթել է վրացի Բեկա Թուգուշիին: Լարված պայքարում Դավիթը առավելության է հասել լրացուցիչ ժամանակում: Հիմնական ժամանակն ավարտվել է 1:1, իսկ լրացուցիչում Ղազարյանը 2 յուկո հնարք է կիրառել, իսկ մրցակիցը` միայն մեկը: »»»»»
[ 21 Օգոստոսի, 2010 | 13:36 ] սպորտ
Վանաձորցի ձյուդոիստ Դավիթ Ղազարյանը Սինգապուրի պատանեկան առաջին օլիմպիական խաղերում այսօր կպայքարի բրոնզե մեդալի համար: Նրա մրցակիցը կլինի վրացի Բեկա Թուգուշին: Մինչեւ 66 կգ քաշային կարգում հայ պատանին այսօր հաղթել է նախ Սան Մարինոյի ներկայացուցիչ Պաոլո Պերսոլիային, ապա` դանիացի Ֆուք Կաիին: Սակայն եզրափակիչի ճանապարհին Դավիթին արգելակել է ամերիկացի Մաքսիմիլիան Շնայդերը: »»»»»
[ 20 Օգոստոսի, 2010 | 15:38 ] սպորտ
Ադրբեջանցիներին կատաղեցրել է այն փաստը, որ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի գերմանական Դորտմունդի «Բորուսիայի» եւ գոյություն չունեցող Աղդամի գրանցում ունեցող «Ղարաբաղի» արտագնա հանդիպման ժամանակ գերմանացի երկրպագուները տրիբունայում կախել են Հայաստանի դրոշը: »»»»»
[ 19 Օգոստոսի, 2010 | 16:02 ] սպորտ
Երեւանցի լողորդ Սերգեյ Պեւնեւը պատանեկան օլիմպիական խաղերում ձախողեց նաեւ իր երկրորդ մեկնարկը 100 մ ազատ ոճում: Առաջին փուլում նա խմբում զբաղեցրեց 5-րդ տեղը եւ դուրս մնաց հետագա պայքարից:
Հիշեցնենք, որ մեր թիմը նվաճել է 1 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ: Խաղերը կշարունակվեն մինչեւ օգոստոսի 26-ը:
[ 19 Օգոստոսի, 2010 | 15:38 ] սպորտ
Գյումրեցի ծանրորդ Գոռ Մինասյանը Սինգապուրի պատանեկան առաջին օլիմպիական խաղերում նվաճել է արծաթե մեդալ: +85 կգ քաշային կարգի երկամարտում հայ պատանին ցույց է տվել 350 կգ արդյունք եւ 1 կգ-ով է զիջել իրանցի Ալիռեզա Կազեմինեջադին: Գոռը պոկում վարժությունում 160 կգ-ով եղել է առաջինը, ինչը 5-ով ավել է եղել իրանցու արդյունքից, »»»»»
[ 18 Օգոստոսի, 2010 | 18:25 ] սպորտ
Երեւանցի մարմնամարզիկ Վահան Վարդանյանը Սինգապուրի պատանեկան օլիմպիական խաղերում ընդհանուր հաշվարկով եզրափակիչում զբաղեցրել է 8-րդ տեղը: Հայ պատանին իր լավագույն արդյունքները ցույց է տվել օղակների վրա եւ հենացատկում: »»»»»
[ 18 Օգոստոսի, 2010 | 17:09 ] սպորտ
Սինգապուրում ընթացող պատանեկան առաջին օլիմպիական խաղերում երեւանցի լողորդ Անահիտ Բարսեղյանը 50 մ թիկնալողում խմբային փուլում ցույց է տվել 32,79 վրկ արդյունք եւ դուրս մնացել հետագա պայքարից: Իսկ երեւանցի վազորդ Դիանա Խուբեսերյանը 100 մ-ը հաղթահարել է 13,03 վրկ-ում եւ խմբում զբաղեցրել 5-րդ տեղը ու նույնպես դուրս մնացել պայքարից: »»»»»
[ 17 Օգոստոսի, 2010 | 18:33 ] սպորտ
Երեւանցի լողորդ Սերգեյ Պեւնեւը Սինգապուրի պատանեկան օլիմպիական խաղերում 50 մ ազատ ոճում խմբային փուլում ցույց է տվել 25.83 վրկ ժամանակ եւ դուրս մնացել հետագա պայքարից: Մեր լողորդը նույն ոճում իր ուժերը կփորձի նաեւ 100 մ տարածությունում: »»»»»
[ 17 Օգոստոսի, 2010 | 18:06 ] սպորտ
Սինգապուրում ընթացող առաջին պատանեկան օլիմպիական խաղերում մեր թիմին երկրորդ բրոնզե մեդալն է բերել ազատ ոճային ըմբիշ Արտակ Հովհաննիսյանը: Մինչեւ 46 կգ քաշային կարգում մեր ըմբիշը երրորդ տեղի համա պայքարում 3-1 հաշվով հաղթել է վենեսուելացի Էնդրի Դավիլային: »»»»»
[ 16 Օգոստոսի, 2010 | 13:59 ] սպորտ
Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանն այս պահին աշխարհի 4-րդ շախմատիստն է: Ըստ chess.liverating.org-ի վարկանիշային աղյուսակի, որը թարմացվում է յուրաքանչյուր մրցաշարից հետո, Լեւոնը 2783 վարկանիշային միավորով զիջում է միայն նորվեգացի Մագնուս Կառլսենին (2826), բուլղարացի Վեսելին Տոպալովին (2803) եւ աշխարհի չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդին (2800): Աղյուսակում ներկայացված են 2700 եւ ավելի բարձր վարկանիշ ունեցող 37 շախմատիստներ:
»»»»»
[ 16 Օգոստոսի, 2010 | 13:27 ] սպորտ
Գյումրեցի հունահռոմեական ոճի ըմբիշ Վարոս Պետրոսյանը Սինգապուրում ընթացող պատանեկան օլիմպիադայում մինչեւ 85 կգ քաշային կարգում զբաղեցրել է 5-րդ տեղը: Մեր ըմբիշը 5-րդ տեղի համար պայքարում հաղթել է իրաքցի Ադիլ Ալ-Աբեդիին: Այս քաշում օլիմպիական ոսկին նվաճել է ռուսաստանցի Ռուսլան Աջիգովը, որին Պետրոսյանը պարտվել էր խմբային փուլում: »»»»»
[ 16 Օգոստոսի, 2010 | 11:56 ] սպորտ
Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 14-ին շախմատի ակադեմիայում ներկա է գտնվել օգոստոսի 15-23-ը Երեւանում կայանալիք շախմատի համահայկական երիտասարդական առաջին օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողությանը:
«Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային փառատոնի շրջանակներում անցկացվող օլիմպիադային կմասնակցեն բարձր վարկանիշային կարգ ունեցող շուրջ քառասուն հայ շախմատիստներ Հայաստանից, Արցախից եւ սփյուռքից: »»»»»