[ 5 Մարտի, 2010 | 18:02 ] տեխնոլոգիաներՄիջազգային հեռահաղորդակցման միությունը (ՄՀՄ), որը ՄԱԿ-ի առաջատար գործակալություններից է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում, այս տարի հրապարակել է զեկույց, որը վերաբերում է 2008 թվականի (նաև 2007-ի) Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացման ինդեքսին: Ըստ այդ ինդեքսի` Հայաստանը զբաղեցնում է 88-րդ հորիզոնականը 159 երկրների շարքում, իսկ 2007 թվականին եղել է 89-րդ հորիզոնականում: »»»»»
[ 3 Մարտի, 2010 | 18:34 ] հասարակություն, տեխնոլոգիաներ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է եգիպտական «ԱՐՏՈԿ գրուպ» ներդրումային ընկերության պատվիրակությանը` ընկերության նախագահ Շաֆիկ Գաբրի գլխավորությամբ։ Անդրադառնալով երկկողմ համագործակցության խորացման և ներդրումային ծրագրերի իրականացման հեռանկարներին` վարչապետը կարևորել է գիտելիքի վրա հիմնված տնտեսության զարգացման առաջնայնությունը` այդ գործում առանցքային դեր վերապահելով տեխնոպարկերի ստեղծմանը։ »»»»»
[ 1 Մարտի, 2010 | 09:16 ] հարցազրույց, տեխնոլոգիաներ
Քրիստինե Աղալարյան
«Հետքի» հարցերին պատասխանում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը
Պրն Վարդանյան, ըստ Ձեզ, որո՞նք են անցնող տարվա ՏՏ ոլորտի ձեռբերումները և կորուստները: »»»»»
[ 27 Փետրվարի, 2010 | 17:28 ] տեխնոլոգիաներ
Քրիստինե Աղալարյան
ՀՀ ԱԺ պատգամավորը, եթե որևէ այլ երկրում ցանկանա կարդալ ԱԺ էլեկտրոնային փոստարկղի իր նամակները, ապա նրա նամակները կարող են կարդալ նաև թուրքական, վրացական կամ որեւէ այլ երկրի ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները: »»»»»
[ 27 Փետրվարի, 2010 | 11:55 ] տեխնոլոգիաներ
Քրիստինե Աղալարյան
Աղվերանում այս պահին ընթանում է ՏՀՏ լիդերների հերթական` առանց փողկապի հանդիպումը: «Մայքրոսոֆթ Ար Էյ» ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը արծարծեց մի քանի խնդիրներ` ինչպես բիզնեսը դարձնել ավելի անվտանգ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, ինչպես նվազեցնել ծախսերը և բարձրացնել արտադրողականությունը: »»»»»
[ 23 Փետրվարի, 2010 | 18:00 ] մարզեր, տեխնոլոգիաներ
Գրիշա ԲալասանյանԻնֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ), Տարածքային կառավարման նախարարությունը եւ մի շարք տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների ընկերություններ հանրապետության մարզերում նախաձեռնել են արտագնա ցուցահանդես-տոնավաճառ, որը կրում է «DigiTec անիվների վրա» անվանումը: »»»»»
[ 25 Դեկտեմբերի, 2009 | 15:33 ] տեխնոլոգիաներ
Քրիստինե ԱղալարյանՎարչապետ Տիգրան Սարգսյանն այսօրվա ամփոփիչ ասուլիսում ասաց, որ տնտեսական ճգնաժամի անկման պարագայում եղել են նաև հաջողություններ: Օրինակ` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում 2009թ-ին արձանագրվելու է մոտ 3.5 % աճ:
Ըստ վարչապետի` Տեղեկատվական տեխնոլոգիաների խորհուրդը 2008-2009թթ. ընթացքում իրականացրել է լուրջ միջոցառումներ, որոնք բարելավել են ոլորտը. «Տնտեսության դիվերսիֆիկացիայի տեսակետից ՏՏ-ների ոլորտը գերակայություն է մեզ համար, և չափազանց կարևոր է, որ ճգնաժամի տարիներին էլ նա դիմացել է մրցությանը, և ավելին` կարողացել է իր դիրքերն ամրապնդել»: »»»»»
[ 17 Դեկտեմբերի, 2009 | 17:50 ] տեխնոլոգիաներԱյսօր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) տեղի է ունեցել Հայաստանի կապի ազգային ցանցի կենսունակության եւ տեղեկատվական անվտանգության ապահովման հիմնախնդիրներին նվիրված սեմինար-քննարկում: ՌԱՀՀԿ մամլո ծառայության փոխանցմամբ` հրավիրված են եղել խնդրին փորձագիտական մակարդակով տիրապետող անձինք, Անվտանգության խորհրդի, պաշտպանության եւ ազգային անվտանգության ոլորտների մասնագետներ, քաղաքական գործիչներ: »»»»»
[ 14 Դեկտեմբերի, 2009 | 17:26 ] Հիմնական թողարկում, տեխնոլոգիաներ
Հրաչ ԲայադյանԵտխորհրդային Հայաստանում կատարված փոխակերպումները կարելի է բացատրել ապաարդիականացում/վերաարդիականացում զուգահեռ ընթացքների օգնությամբ։ Ապաարդիականացումը նշանակում է արդիականացման խորհրդային նախագծի մի խումբ նշանակալի ձեռքբերումների՝ զարգացած արդյունաբերության, գիտության եւ կրթության, բարձր մշակույթի եւ այլնի տեղատվությունը, քայքայումը կամ պարզապես անհետացումը։ »»»»»
[ 7 Դեկտեմբերի, 2009 | 17:32 ] Հիմնական թողարկում, տեխնոլոգիաներ
Հրաչ ԲայադյանԳլոբալ տնտեսական ֆորումի ամենամյա զեկույցները, որոնք վերաբերում են երկրների ցանցային պատրաստության կամ որ նույնն է՝ տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) տարածման եւ օգտագործման մակարդակին, արձանագրում են Հայաստանի դիրքերի կտրուկ, »»»»»
[ 5 Դեկտեմբերի, 2009 | 14:56 ] կարևոր, հասարակություն, տեխնոլոգիաներ
«Հետքի» ընթերցողն անդրադարձել է ծրագրին
Հարգելի ՀԵՏՔ
Ձեր ուշադրությունն եմ հրավիրում հետևյալ փաստի վրա.
Ինչպես կարծում եմ գիտեք՝ իրականացվում է «համակարգիչ բոլորի համար» ծրագիրը: Դեկտեմբերի 2-ին տեղի ունեցավ ծրագրի առաջին փուլի վերաբերյալ «կազմակերպիչների» հաշվետվությունը: Հաշվետվության ամպագոռգոռ շեշտերի մեջ ոչ ոք չի նկատում (կամ չեն ուզում նկատել), որ`
1. համակարգիչները վաճառվում են շուկայականից 50000-100000 դրամ ավել գնով: Ոչ մի ԼՈՒՐՋ հիմնավորում չկա, որ դրանք պետք է լինեն հենց HP կամ այլ հայտնի ապրանքանիշի համակարգիչներ, և որի համար մեր աղքատ քաղաքացին պետք է գերավճարի 100000 դրամ: Հե՞շտ ենք մենք աշխատում այդ 100000 դրամը: »»»»»
[ 2 Դեկտեմբերի, 2009 | 17:23 ] տեխնոլոգիաներ
««Համակարգիչ բոլորի համար» ծրագրի պիլոտային փուլը ներկա դրությամբ գնահատում ենք դրական: Երևանում, Գյումրիում, Վանաձորում ծրագիրն աշխատում է, և ունենք առաջին տվյալները, համաձայն որոնց` Հայաստանի 25 քաղաքներից մարդիկ արդեն մասնակցել են ծրագրին: Շարժվելով նախապես հաստատված պլանով` գործող 9 վաճառակետերին շուտով կավելանան ևս 10-ը, իսկ նախնական 500 համակարգչի փոխարեն այսօր ունենք 1300 համակարգչի պահանջարկ»,- այսօր «Նովոստի» մամուլի կենտրոնում լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ասաց Hewleet Pakard (HP) ընկերության ԱՊՀ կորպորատիվ վաճառքի գծով տնօրեն Վադիմ Տիխոնիչևը: »»»»»
[ 30 Նոյեմբերի, 2009 | 16:20 ] Հիմնական թողարկում, հասարակություն, տեխնոլոգիաներ
Հրաչ Բայադյան
Հետեւյալ մեջբերումը «ԱրմԹեք 2009» (ԱՄՆ) համաժողովում վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթից է. «Մենք ուշացել ենք՝ նշանակում է, որ պետք է գտնենք մեր օվկիանոսը, մեր տարածքը, որտեղ մենք կունենանք մեր հարաբերակական առավելությունը»։ Նա նաեւ նկատում է, որ Հայաստանի կառավարության՝ տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտին վերաբերող ծրագրերը «հնացել են այն ժամանակահատվածի ընթացքում, երբ փորձում էինք իրականացնել»։ »»»»»
[ 24 Նոյեմբերի, 2009 | 18:30 ] տեխնոլոգիաներ
Այսօր «Անի Պլազա» հյուրանոցում ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսական աջակցությամբ կայացավ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների մրցունակության երրորդ ամենամյա համաժողովը, որի նպատակն էր համախմբել ոլորտի ներկայացուցիչներին և քննարկել ոլորտի հրատապ հարցերն ու խնդիրները:
Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը կարևորեց միջոցառումը` այն համարելով կարևոր գործոն` համախմբված և միասնական ՏՏ ոլորտ ձևավորելու գործում: »»»»»
[ 19 Նոյեմբերի, 2009 | 18:53 ] հասարակություն, տեխնոլոգիաներ
Սոնա Ավագյան«Արդեն բավականին ժամանակ է, մենք կառավարությունից թուղթ չենք ստացել, ինչպես նաև իրենց թուղթ չենք ուղարկել. միայն էլեկտրոնային փաստաթղթերով ենք իրար հետ շփվում, նաև այն նախարարությունների հետ, որտեղ արդեն ներդրված է համակարգը»,- այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ինֆորմացիոն տեխնոլոգիաների տվյալների բազաների և կապի վարչության պետ Սուրեն Կոշեցյանը: »»»»»