Քրեական գործ՝ Տրապիզոնում սեռական շահագործման ենթարկելու դեպքի առթիվ

[ 16 Մարտի, 2010 | 15:04 ]

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ երկու կամ ավելի անձանց սեռական շահագործման ենթարկելու դեպքի առթիվ:

Մասնավորապես պարզվել է, որ ամուսիններ Ա.Սահակյանը եւ Ա.Վարդանյանը հավաքագրել եւ սեռական շահագործման նպատակով այս տարվա  հունվարի 27-ին Թուրքիայի Տրապիզոն քաղաք են տեղափոխել »»»»»


Տեղի է ունեցել ՀՀ-ում մարդկանց շահագործման հարցերով խորհրդի հերթական նիստը

[ 19 Փետրվարի, 2010 | 23:16 ]

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացավ Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) հարցերով խորհրդի հերթական նիստը:

Ինչպես տեղեկացնում է հասարակայնության  հետ կապերի բաժինը, Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի ուղղությամբ 2009 թվականի ընթացքում ՀՀ իրավապահ մարմինների կողմից կատարված աշխատանքների մասին զեկուցեցին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Ա. Օսիկյանը եւ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ. Սարգսյանը: »»»»»


Սպառնացել է, որ արաբները կբռնաբարեն եւ սեռական շահագործման է ենթարկել

[ 14 Փետրվարի, 2010 | 15:22 ]

2009 թվականի նոյեմբերին Նանո մականունով հայտնի կավատի` 46-ամյա Ամալյա Մատուլյանի գործով դատավարության ժամանակ նրա զոհերից մեկը` Սոնան, ցուցմունք է տվել, որ 2003 թվականի օգոստոսին Գյումրի քաղաքում ծանոթացել է Գայանե Մելքոնյանի հետ: »»»»»


Թրաֆիքինգի մեղադրանքով հետախուզման մեջ է 20 անձ

[ 28 Դեկտեմբերի, 2009 | 14:07 ]

28_12-trafikingԱյս տարվա ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 132 եւ 132 1 հոդվածների հատկանիշներով վարույթ է իրականացվել՝ 15 քրեական գործերով։Դրանցից 7-ը 2008 թ. հարուցված եւ 2009 թ. փոխանցված գործեր են։ Վեց գործերով հայտնաբերվել եւ տուժող են ճանաչվել եւս 21 զոհեր եւ նոր 2 անձանց մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 132 եւ 132 1 հոդվածներով, 1 գործ (աշխատանքային թրաֆիքինգ) կարճվել է։ »»»»»


Թմրամիջոցները Հայաստան են բերվում 2 հիմնական ճանապարհով

[ 22 Դեկտեմբերի, 2009 | 16:00 ]

22-12_Jon-Maher«Դուք ունե՞ք որոշակի տվյալներ, թե ինչպիսին են թմրամիջոցների տարանցման և օգտագործման ցուցանիշները Ադրբեջանում: Որքանո՞վ են իրականությանը համապատասխանում Ադրբեջանի պնդումները և հայտարարությունները, թե Լեռնային Ղարաբաղի շրջանը թմրամիջոցների տարանցման ուղի է»: Այս հարցը այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին տրվեց Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բաժնի ղեկավար Ջոն Մահերին: »»»»»


Դատախազը պահանջում է կավատին ազատազրկել 13 տարով

[ 21 Դեկտեմբերի, 2009 | 17:08 ]

«Մարիետայի գնալու հաջորդ օրը Նառան ինձ տարավ խանութ ու բաց շորեր գնեց: Ասաց` Մարիետը քեզ 1000 դոլարով վաճառել է ինձ, պատրաստվիր, այսօր դուրս ես գալու գործի` մարմնավաճառության, պիտի փողերս հետ բերես»,- ասում է 26-ամյա Սուսաննան ու պատմում Դուբայում հայտնվելու մանրամասները: »»»»»


Կրթություն ընդդեմ թրաֆիքինգի

[ 18 Դեկտեմբերի, 2009 | 18:57 ]

18-12_qnnarkum«Մարդկանց առևտուրը կանխելուն ուղղված դպրոցական կրթություն Հայաստանում Վրաստանում և Ադրբեջանում» տարածաշրջանային ծրագրի շրջանակում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի նիստերի դահլիճում Միգրացիայի միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակն այսօր կազմակերպել էր աշխատանքային քննարկում, որին մասնակցում էին կրթության ոլորտի պատասխանատուներ և փորձագետներ: »»»»»


Գայանե Մելքոնյանը դատվում է 4-րդ անգամ` նույն արարքի համար

[ 9 Նոյեմբերի, 2009 | 16:08 ]

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Թուրքիայում իրականացված թրաֆիքինգի հերթական գործը: Ամբաստանյալի աթոռին հայտնված 4 անձանցից մեկը դարձյալ Գայանե Մելքոնյանն է. նա արդեն դատվում է 4-րդ անգամ` նույն արարքի համար: »»»»»


Թրաֆիքինգով` 12 դեպք

[ 27 Հոկտեմբերի, 2009 | 16:51 ]

Այս տարվա 9 ամիսների ընթացքում թրաֆիքինգի հատկանիշներով Հայաստանում բացահայտվել է հանցագործության 12 դեպք (նախորդ տարի` 8), որոնցից 5-ը վերաբերել է Հայաստանից Թուրքիա, 2-ը` մեր երկրից Արաբական Միացյալ Էմիրություններ, 2-ը` Ռուսաստանի Դաշնություն և 1-ը` Ռուսաստանից Հայաստան թրաֆիքինգին, իսկ 2 դեպք կատարվել է հենց Հայաստանի տարածքում: »»»»»


Դեսպան Ռաուլ դը Լյուցենբերգերը դեռեւս չի մեկնաբանում

[ 18 Սեպտեմբերի, 2009 | 17:25 ]

18_09-R-Lucenberger«ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանումը, որը զբաղվում է թրաֆիքինգի հարցերով, արդեն իսկ հարցումներ է ուղարկել մի շարք վայրեր` մամուլում հրապարակված ինֆորմացիայի հավաստիությունը ճշտելու համար: Եթե տեղեկատվությունը հաստատվի, անպայման կձեռնարկվի համապատասխան միջոցներ»,- «Հետքին» փոխանցեց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Մուշեղ Կրոյանը: »»»»»


Մեղադրողը պահանջում է քրոջը դատապարտել 11, եղբորը` 8,5 տարվա ազատազրկման

[ 1 Սեպտեմբերի, 2009 | 15:49 ]

01_09-lauraԼաուրա Ազարյանն անցյալ տարվա սեպտեմբերի 3-ին անարգել հատել է Բագրատաշենի սահմանը և անձամբ Բաթումիի մաքսակետ փոխադրել ու այնտեղ սպասող թուրք ամուսնուն հանձնել 1979 թ. ծնված Լիլիթին և նրա 8-ամյա դստերը: Մինչդեռ դրանից մոտ 10 օր առաջ ոստիկանությունում արդեն տեղյակ էին, որ Լաուրայի նախաձեռնությամբ Թուրքիայում հայտնված հայ աղջիկները ենթարկվում են թրաֆիքինգի: »»»»»


Հայ-թուրքական «համագործակցություն». հայ կանայք թրաֆիքինգի զոհ են դարձել Անթալիայում

[ 17 Օգոստոսի, 2009 | 17:21 ]

Լաուրա Ազարյանը 2001 թ. միայնակ մեկնել է Թուրքիա, որտեղ ամուսնացել է ազգությամբ թուրք Ումիթ Ռամազան Փուջլուի հետ: 2008 թ. նա զանգահարել է հարազատ եղբորը` Գագիկ Կարապետյանին, և հայտնել, որ ամուսնու հետ Թուրքիայում կազինո ունեն: Նա եղբորն առաջարկել է Հայաստանում գտնել երիտասարդ, գեղեցիկ աղջիկներ ու տեղափոխել իրենց մոտ` կազինոյում «սեղան գցող» աշխատելու համար: »»»»»


Զեկույց մարդկանց թրաֆիկինգի մասին

[ 22 Հունիսի, 2009 | 15:24 ]

Ս.թ. հունիսի 16-ին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ներկայացրեց Մարդկանց թրաֆիկինգի մասին 2009 թ-ի զեկույցը: Զեկույցը, որը 2008 թ-ի ապրիլ ամսից մինչև 2009 թ-ի մարտը փաստագրել է 175 երկրների ջանքերն ուղղված մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարին, նշում է, որ Հայաստանն արձանագրել է առաջընթաց թրաֆիկինգի դեմ պայքարում: Ստորեւ ներկայացնում ենք զեկույցում Հայաստանին վերաբերող հատվածը: »»»»»


Թրաֆիքինգի դեմ պայքարում Հայաստանը համեստ առաջընթաց է գրանցել

[ 18 Հունիսի, 2009 | 17:49 ]

Հունիսի 16-ին  ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ներկայացրել է թրաֆիքինգի մասին 2009 թ-ի զեկույցը: Զեկույցում արձանագրված է, որ հաշվետու տարում`  2008 թ-ի ապրիլից մինչև 2009 թ-ի մարտը, Հայաստանը համեստ առաջընթաց է գրանցել: »»»»»


Անչափահաս մուրացկաններ. մուրալ ստիպողը բողոքարկում է դատավճիռը

[ 1 Հունիսի, 2009 | 19:04 ]

01_06-child«Չէ, Գարիկն ինձ իրենց տան 7-րդ հարկի պատուհանից չի կախել, չի ասել, որ կգցի ներքև, ուղղակի պատուհանը բաց էր, ու ինձ կանգնեցրել էր լուսամուտագոգին… Չգիտեմ` ինչի համար, էդ օրը լավ էր. փողը տվել էի, երևի ջղայնացած էր»,- պատմում է 13-ամյա Աբգարը: Նա սովորում է «Վարդաշենի» թիվ 1 գիշերօթիկ դպրոցում, իսկ 34-ամյա Գարիկ Հովհաննիսյանի մոտ տևական ժամանակ «աշխատել է» իբրև մուրացկան: »»»»»