Վերաքննիչ դատարանը մերժեց Վահագնի բողոքը
[ 2009/12/04 | 14:18 ]
Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանն ամբողջությամբ մերժեց «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանի որդու` Վահագն Գեւորգյանի բողոքը: Ընդդիմադիր երիտասարդը դիմել էր Վերաքննիչ դատարան` պահանջելով բեկանել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով իրենը դապարտել են 1 տարի ազատազրկման եւ 80 հազար դրամ տուգանքի:
«Հիմա» երիտասարդական շարժման անդամ 18-ամյա Վահագնը մեղավոր է ճանաչվել քրեական օրենսգրքի 136-րդ եւ 316-րդ հոդվածների 1-ին մասերով` «վիրավորանք» եւ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»: Երիտասարդ ակտիվիստն ազատվել է պատժի կրումից, քանի որ նրա նկատմամբ համաներում է կիրառվել, սակայն նա ցանկանում է հասնել արդարացման դատավճռի, այդ պատճառով էլ բողոքարկել էր դատարանի վճիռը:
«Մենք Վերաքննիչ դատարանին միջնորդել էինք հարցաքննել նաեւ այն վկաներին, որոնց չեն հարցաքննվել, սակայն դատարանը չընդունեց մեր միջնորդությունը: Մենք պատրաստվում ենք դիմել Վճռաբեկ դատարան»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Վահագն Գեւորգյանը:













