Մոսկվայում հայ է սպանվել

[ 2009/11/02 | 16:27 ]

Մոսկվայի հյուսիս-արևելյան մասում կիրակի երեկոյան անհայտ անձիք սպանել են 1975թ-ի ծնված Հայաստանի քաղաքացու, որի անունը դեռևս չի հրապարակվում:  «Ռիա Նովոստի» գործակալության տվյալներով, ոստիկանության աշխատակիցները սպանվածի մարմնում հայտնաբերել են 5 հրազենային և մեկ դանակի վնասվածք:

Գործակալության ոստիկանության աղբյուրը տեղեկացրել է, որ նախօրեին, ժամը 20:00-ի սահմաններում է ոստիկանությունը ահազանգ ստացել, որ Պալեխսկայա 131 հասցեում կրակոցներ են հնչում: Դեպքի վայր ժամանած իրավապահները  հայտանբերել են Մոսկվայում ժամանակավոր բնակվող հայի դին, որն արդեն մահացած է եղել: Ընդ որում` դիակից մի քանի տասնյակ հեռավորության վրա եղել է Porsche Cayenne ավտոմեքենա 999 մոսկովյան շրջանի համարանիշով: Մեքենայի սրահում ոստիկանության աշխատակիցները արյան հետքեր են հայտնաբերել, կրակված փամփուշտ և 9 մմ տրամաչափի գնդակ:

Հետաքննությունը փորձում է պարզել սպանվածի ինքնությունը և գործունեությունը: Չի բացառվում, որ սպանությունը կատարվել է մեքենայում: «Սպանության» հոդվածով հարուցվել է քրեական գործ:

Տես նաև՝

  • Այս թեմայով նյութ չկա
Print this page

One Response to “Մոսկվայում հայ է սպանվել”

  1. Gor from Holland Says:

    Es el vor erordy mer “barekam” Rusastanum. Iharke sa el er “criminal” spanutiun.

    Of course, this one too was a “crminal murder”.

Հայտնեք Ձեր կարծիքը՝