Գիշերը հարձակվել են Արգիշտի Կիվիրյանի վրա
[ 2009/04/30 | 10:33 ]Գիժերը ժամը 5-ին դաժանորեն ծեծի են ենթարկել Armenia today տեղեկատվական կայքի համակարգող, իրավաբան Արգիշտի Կիվիրյանը: Նրան ծանր վիճակում տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն: Մեր ունեցած տեղեկություններով Կիվիրյանին ծեծել են ռետինե մահակներով , այնուհետեւ նրա ուղղությամբ կրակել են: Էրեբունի բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ Ա. Կիվիրյանը հրազենային վնասվածք չի ստացել:













